Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Arsen Hayriyan 14.09.2025 12:10:50 | Հոդված 56.2. առաջարկվող նոր խմբագրության 6-րդ կետի մասով՝ Կետը սահմանում է՝ „Զուտ բիլինգային ինքնավար խմբում, էներգաարտադրող չհանդիսացող խմբի մասնակից ինքնավար էներգաարտադրողների կողմից երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրաէներգիայի քանակը բաշխվում է ինքնավար խմբի մասնակիցների միջև ժամային կտրվածքով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով։ “ Կարծում եմ այստեղ վրիպակ կա, քանի որ՝ - Ինչպե՞ս կարող է էներգաարտադրող չհանդիսացողը լինել ինքնավար էներգաարտադրող։ - Ինչպե՞ս կարող է էներգաարտադրող չհանդիսացողը մատակարարել էլեկտրաէներգիա, երբ վերջինս արտադրող չէ, այլ միայն սպառող։ Ենթադրում եմ, որ խոսքը գնում է էներգաարտադրող հանդիսացող խմբի անդամի մասին և առաջարկում եմ „չհանդիսացող“ բառը փոխարինել „հանդիսացող“ բառով։ | Ընդունվել է | |||
| 2 | Arsen Hayriyan 14.09.2025 12:10:50 | Հոդված 59-ի 8-րդ մասի առաջարկվող նոր խմբագրության մասով՝ Կետը սահմանում է՝ «Մինչև 2026 թվականի մայիսի 1-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած 50կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություն, պետական կամ համայնքային հիմնարկ հանդիսացող ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ կիրառվում են զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների համար սահմանված կարգավորումները, 50 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ մյուս ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ՝ զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողների համար սահմանված կարգավորումները:» Այս կետը այնքան էլ հասկանալի չէ, կարծես նա պետք է վերաբերի Ինքնավար էներգաարտադրության սահմանաչափին՝ որը ըստ նախագծի 25 կՎտ է, այլ ոչ թե 50 կՎտ։ Այլապես ստացվում է, որ մինչև 2026 թվականի մայիսի 1-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած 26 կՎտ հզորությամբ «պետական կամ համայնքային» կայանը, որը սույն օրենքի իմաստով հանդիսանում է զուտ հաշվառման ինքնավար՝ ամենաուշը 2034 թվականի մայիսի 1-ից պետք է անցնի զուտ բիլինգի՝ համաձայն անցումային դրույթների, մինչդեռ 50 կՎտ-ից ավելի հզորությամբ «պետական կամ համայնքային» կայանները կմնան զուտ հաշվառման համակարգի ներքո։ Ենթադրում եմ, որ այս դրույթը վերաբերում է Ինքնավար էներգաարտադրության սահմանաչափին և առաջարկում եմ Օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի նոր խմբագրության մեջ «50 կՎտ» փոխարինել «25 կՎտ»-ով։ | Ընդունվել է | |||
| 3 | Arsen Hayriyan 14.09.2025 12:10:50 | Հոդված 3․ «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ»-ի մասով՝ 2-րդ կետը սահմանում է՝ «Մինչև 2026 թվականի մայիսի 1-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգավորումները կիրառվում են հետևյալ ժամկետներում. 1) մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած՝ սույն օրենքի իմաստով զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների համար՝ 2030 թվականի մայիսի 1-ից, իսկ զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրող հանդիսացող արտադրողների համար՝ 2027 թվականի մայիսի 1-ից.» Անցումային դրույթներում սույն օրենքի իմաստով զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողներին անդրադառնալու անհրաժեշտությունը հասկանալի չէ, քանի որ սույն կետով ստացվում է, որ, օրինակ՝ մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած 13 կՎտ հզորությամբ կայանը, որը սույն օրենքի իմաստով հանդիսանում է Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրող, 2030 թվականի մայիսի 1-ից շարունակելու է մնալ Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրող, որը անիմաստ կարգավորում է, քանի որ դրան չանդրադառնալու պարագայում էլ վերջինս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո էլ մնալու էր Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրող։ Անցումային դրությներում իմաստ ունի անդրադառնալ միայն սույն օրենքի իմաստով զուտ բիլինգային ինքնավարներին, քանի որ վերջիններս անցնում են զուտ հաշվառումից զուտ բիլինքի և դրա համար պետք է սահմանել անցումային շրջան, որը ըստ այդ նախագծի ստացվում է 5 տարի։ Առաջարկվում է Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողներին անդրադառնալ մեկ կետով, հետևյալ խմբագրությամբ՝ «Մինչև 2026 թվականի մայիսի 1-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած սույն օրենքի իմաստով Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգավորումները կիրառվում են սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից։» Միաժամանակ առաջարկվում է անցումային դրույթներում առանձին ըստ տարիների անդրադառնալ միայւն Զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողներին, սահմանելով անցումային շրջան։ | Չի ընդունվել | |||
| 4 | Arsen Hayriyan 14.09.2025 12:10:50 | Իրավական ակտի հիմնավորման «Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը և առկա իրավիճակը» բաժնի մասով՝ Այս բաժնում նշվում է հետևյալը՝ «Փոփոխություն է կատարվել բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորության համար, որի չափը նախկին ոչ ավելի քան 150 կՎտ-ի փոխարեն սահմանվել է ոչ ավելի քան 50 կՎտ:» Սա չի համապատասխանում նախագծին, քանի որ նախագծով սահմանվում է «ոչ ավելի քան 25 կՎտ»։ | Ընդունվել է |