Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Լիլիթ Օհանյան 06.09.2025 11:55:40 Ողջունում եմ նման առաջարկը եւ այն համարում եմ տրամաբանական ու հրատապ։ Սա կապահովի իրավահավասարություն, որակի բարձրացում, մրցակցային առողջ միջավայր։ Գործընթացը կդառնա ավելի արդյունավետ, թափանցիկ եւ որակակենտրոն։ Առաջարկում եմ, որ բոլոր կազմակերպաիրավական ձեւերով գործող կառույցների համար սահմանվեն միասնական, հստակ եւ չափելի որակի չափորոշիչներ, որոնք պետք է հրապարակվեն եւ հասանելի լինեն բոլորին, վերաբերեն ոչ միայն ծրագրի բովանդակությանը, այլեւ ուսուցչական կազմի որակավորմանը, ուսումանկան միջավայրին, ուսումնական նյութերին եւ գնահատման համակարգին։ Առաջարկում եմ նաեւ ստեղծել անկախ եւ բազմամասնագիտական հանձնաժողով, որը պետք է բաղկացած լինի ոչ միայն պաշտոնյաներից, այլ նաեւ կրթության ոլորտի փորձագետներից, մանկավարժներից, հոգեբաններից։ Նման հանձնաժողովը կապահովի գործընթացի օբյեկտիվությունը, թափանցիկությունն ու մասնագիտական որակը։ Տարբեր ոլորտի մասնագետների ներգրավումը թույլ կտա ծրագիրը գնահատել համապարփակ՝ հաշվի առնելով բոլոր կարեւորագույն ասպեկտները։ Առաջարկները հրապարակված կարգին վերաբերելի չեն։ Ծրագրերի փորձաքննությունը կատարվում է գիտական, կրթական մասնագիտական ծրագրեր իրականացնող հաստատությունների կողմից։
2 Հայկուհի Դավթյան 06.09.2025 14:35:26 Հաշվի առնելով, որ ներկայումս արտադպրոցական ծրագրերի երաշխավորման գործընթացը հիմնականում նախատեսված է համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ/ՀՈԱԿ) համար, իսկ իրականում ծրագրեր իրականացվում են նաև այլ կազմակերպաիրավական ձևերով՝ ԱՁ, ՍՊԸ, հիմնադրամ, հասարակական կազմակերպություն և այլ, առաջարկում եմ Առաջարկում եմ Հրամանի հավելվածի ձև 1-ում օգտագործված «ՊՈԱԿ-ի/ՀՈԱԿ-ի» ձևակերպումը փոխարինել հետևյալ ձևակերպմամբ՝ «նշել հաստատության տեսակը և ամբողջական անվանումը», ինչը թույլ կտա դիմումատուին ճշգրիտ լրացնել տվյալները անկախ կազմակերպաիրավական ձևից։ Փոփոխությունը կատարվել է Ձեր կողմից նշված կազմակերպություններին այդ հնարավորությունը ընձեռելու համար։ Շնորհակալություն։
3 Հայկուհի Դավթյան 06.09.2025 14:35:26 Առաջարկում եմ նաև ավելացնել մի պարզ օրինակ կամ ուղեցույց՝ դաշտը ճիշտ լրացնելու համար՝ նվազեցնելով սխալներն ու անհամապատասխանությունները։ Ուղեցույցը չի կարող հաստատվել նորմատիվ իրավական ակտով։ Հավելենք, որ Կարգով սահմանված ձևերը լրացնելու համար՝ Կարգում առկա են պայմանական օրինակներ։
4 Գրետա Ադամյան 07.09.2025 17:26:20 Կարծիք.Նախագիծը իրապես ողջունելի է,քանի որ արտադպրոցական կրթությունը նպաստում է երեխաների հոգևոր,գեղագիտական,ֆիզիկական,ռազմահայրենասիրական,տեխնիկական,բնապահպանական գիտելիքների ձեռքբերմանը և նախամասնագիտական կողմնորոշմանը։ Առաջարկ.Առաջարկում եմ Պետական գերատեսչությունների կողմից կազմակերպվեն սեմինարներ,փոխադարձ համայնքային այցեր արտադպրոցական ծրագրեր իրականացնողների համար։ Շնորհակալություն դիտարկման համար, սակայն առաջարկը Նախագծին վերաբերելի չէ։
5 Լիլիթ Ափոյան 11.09.2025 00:09:56 Առաջարկում եմ համընդհանուր գործընթացի ստեղծում։ Հրամանում ներառել դրույթներ, որոնք կընդլայնեն արտադպրոցական ծրագրերի երաշխավորման գործընթացը՝ այն դարձնելով համընդհանուր և կիրառելի բոլոր տեսակի կազմակերպությունների համար։ Սա կնպաստի ոլորտի զարգացմանը և կխրախուսի մասնավոր հատվածի ներգրավվածությունը: Փոփոխությունը կատարվել է բոլոր իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպություններին այդ հնարավորությունը ընձեռելու համար։ Շնորհակալություն։
6 Լիլիթ Ափոյան 11.09.2025 00:09:56 Հրամանի հավելվածի Ձև 1-ում «ՊՈԱԿ-ի/ՀՈԱԿ-ի» սահմանափակող ձևակերպումը փոխարինել «նշել հաստատության տեսակը և ամբողջական անվանումը» բառերով: Այս փոփոխությունը թույլ կտա ցանկացած դիմորդի ճիշտ լրացնել անհրաժեշտ տվյալները՝ անկախ իր կազմակերպաիրավական ձևից: Փոփոխությունը կատարվել է իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպություններին այդ հնարավորությունը ընձեռելու համար։ Շնորհակալություն։
7 Թամարա Մարգարյան 15.09.2025 11:58:49 Պիտի նշեմ որ, հրաշալի նախագիծ է, սակայն կցանականայի հավելել, որ նախագծի արդյունավետ իրականացման համար կարելի է մշակել միասնական մեթոդական ուղեցույց, որտեղ մանրամասն կնշվեն արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) ներկայացվող պահանջները, գնահատման չափորոշիչները և հաշվետվության ձևաչափերը։ Սա կնպաստի, որ բոլոր հաստատությունները գործեն նույն կանոններով, և կապահովվի հավասար մրցակցային դաշտ: Շնորհակալություն առաջարկության համար։ Կարգը մանրամասն, պայմանական օրինակներով սահմանում է արտադպրոցական ծրագրերի ներկայացման ձևաչափը։ Միևնույն ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում գործում է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որը ներառում է նաև «Ուղեցույցեր» ենթաբաժինը։ Հավելենք, որ Կարգով սահմանվում են բացառապես արտադպրոցական կազմակերպությունների՝ արտադպրոցական ծրագրերի երաշխավորման, դրանց ձևաչափի և վերջնարդյունքների հետ կապված հարաբերությունները, իսկ ծրագրերի փորձաքննությունը կատարվում է գիտական ու կրթական մասնագիտական ծրագրեր իրականացնող հաստատությունների կողմից։ Ինչ վերաբերում է ծրագրի իրականացման հաշվետվությանը, ապա այն առանձին գործընթաց է և սույն Կարգով չի կարող սահմանվել։
8 Թամարա Մարգարյան 15.09.2025 12:01:14 Նախագծի հաջող իրականացմանը կարող է նաև նպաստել համագործակցության հարթակի ստեղծումը, որտեղ արտադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող տարբեր կազմակերպություններ (ՊՈԱԿ, ՀՈԱԿ, ՀԿ, հիմնադրամ և այլն) հնարավորություն կունենան պարբերաբար փոխանակելու փորձը, լավագույն մեթոդները և նորարարական մոտեցումները: Շնորհակալություն: Շնորհակալություն դիտարկման համար, սակայն առաջարկը Նախագծին վերաբերելի չէ։
9 Աննա Ասոյան 15.09.2025 23:26:30 Հարգելի ԿԳՄՍ նախարարություն այս մասով առաջարկվող փոփոխությունը անհրաժեշտ է տեղին։ Արտադպրոցական ծրագրերի գործունեությունը համընդհանուր, թափանցիկ դառնալու դրական փոփոխությունն է։Շնորհակալություն։ Շնորհակալություն։
10 Հասմիկ Սերգոյան 17.09.2025 00:23:34 Լիովին սատարելով հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարը՝ միևնույն ժամանակ կարևոր եմ համարում, որ այն զուգորդվի որակի ապահովման հստակ մեխանիզմներով։ Եկամտահարկի վերադարձի արտոնությունը հզոր խթան է, և այն պետք է ուղղված լինի որակյալ կրթական ծառայությունների զարգացմանը։ Ուստի, ի լրումն այս կարևոր փոփոխության, առաջարկում եմ քննարկել և մշակել արտադպրոցական ծրագրեր իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) համար որակի ապահովման և մշտադիտարկման միասնական, պարզ և թափանցիկ չափանիշներ։ Սա կարող է ներառել՝ • Ծրագրերի բովանդակության համապատասխանությունը նախարարության կողմից սահմանված կրթական վերջնարդյունքներին։ • Մասնագիտական կազմի որակավորման նվազագույն պահանջներ։ • Ուսումնական միջավայրի անվտանգության և համապատասխանության չափանիշներ։ Նման մեխանիզմի առկայությունը կերաշխավորի, որ շուկայի ազատականացումը տանում է ոչ միայն քանակական, այլև որակական աճի՝ ի շահ մեր երեխաների և ամբողջ կրթական համակարգի։ Շնորհակալություն դիտարկման համար, սակայն առաջարկը Նախագծին վերաբերելի չէ։
11 Հասմիկ Սերգոյան 17.09.2025 00:36:10 Ողջունում եմ արտադպրոցական կրթության ոլորտում իրավահավասարության և առողջ մրցակցության խթանմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությունը։ Այն վերացնում է սահմանափակումները՝ կապված կազմակերպության կազմակերպաիրավական ձևի հետ, ինչը համարում եմ ժամանակին և անհրաժեշտ քայլ ։ Ներկայիս կարգավորումը, որը հիմնականում կենտրոնացած է ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների վրա, գործնականում ստեղծում է արհեստական և խտրական խոչընդոտներ այլ կազմակերպաիրավական ձև ունեցող կառույցների (ԱՁ, ՍՊԸ, հիմնադրամ և այլն) համար ։ Սա ոչ միայն սահմանափակում է նրանց զարգացման հնարավորությունները, այլև կրճատում է ծնողների և աշակերտների համար հասանելի կրթական ծառայությունների բազմազանությունը։ Առաջարկվող փոփոխությունը լուծում է այս խնդիրը՝ ստեղծելով հավասար մեկնարկային պայմաններ բոլորի համար։ Սա կխթանի առողջ մրցակցություն, որի արդյունքում կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը, և կզարգանա արտադպրոցական կրթության ոլորտը։ Հատկապես ուզում եմ ընդգծել այս փոփոխության դրական ազդեցությունը մարզային համայնքների վրա։ Այն հնարավորություն կտա մարզերում գործող փոքր և միջին ձեռնարկություններին ներգրավվել կրթական գործընթացում՝ նպաստելով ոչ միայն կրթական բազմազանությանը, այլև համայնքի տնտեսական ակտիվությանը։ Շնորհակալություն։
12 Մերի Ստեփանյան 18.09.2025 20:31:37 Առաջարկում եմ ստեղծել միասնական համակարգ:Մշակել և ներդնել մեկ միասնական պլատֆորմ կամ ռեգիստր, որտեղ բոլոր արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները, անկախ իրավական կարգավիճակից, կարող են ստանալ երաշխավորում և մուտք գործել եկամտահարկի վերադարձի համակարգ։ Սա կապահովի իրավական համաչափություն և կնպաստի մրցակցային միջավայրի զարգացմանը։ Առաջարկում եմ նաև ուսումնասիրել լավագույն միջազգային փորձը Ուսումնասիրել այլ երկրների փորձը, որտեղ նմանատիպ ծրագրերն արդյունավետ են գործում։ Օրինակ՝ ինչպես են տարբեր երկրներում կարգավորվում մասնավոր կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունները և ինչպես են դրանք ֆինանսավորվում պետության կողմից։ Շնորհակալություն դիտարկման համար, սակայն առաջարկը Նախագծին վերաբերելի չէ։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: