Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 144-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված կարգով արտադպրոցական ծրագրերի երաշխավորման գործընթացը և ձևերը նախատեսված էին հիմնականում համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար։

Մինչդեռ արտադպրոցական ծրագրեր իրականացվում են նաև այլ կազմակերպաիրավական ձևերով գործող կառույցների կողմից, մասնավրապես՝ ԱՁ, ՍՊԸ, հիմնադրամ, հասարակական կազմակերպություն և այլ։

Ներկայացված փոփոխությամբ գործընթացը կդառնա համընդհանուր և կիրառելի բոլոր կազմակերպությունների համար։

Նշենք, որ  Հրամանի հավելվածի ձև 1-ում օգտագործված «ՊՈԱԿ-ի/ՀՈԱԿ-ի» ձևակերպումը սահմանափակող բնույթ ունի և նոր ձևակերպմամբ այն փոխարինվում է «նշել հաստատության տեսակը և ամբողջական անվանումը» բառերով, ինչը թույլ է տալիս դիմումատուին ճշգրիտ լրացնել տվյալները անկախ կազմակերպաիրավական ձևից։

  • Обсуждалось

    03.09.2025 - 20.09.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1135

Принт

Предложения

Մերի Ստեփանյան

18.09.2025

Առաջարկում եմ ստեղծել միասնական համակարգ:Մշակել և ներդնել մեկ միասնական պլատֆորմ կամ ռեգիստր, որտեղ բոլոր արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները, անկախ իրավական կարգավիճակից, կարող են ստանալ երաշխավորում և մուտք գործել եկամտահարկի վերադարձի համակարգ։ Սա կապահովի իրավական համաչափություն և կնպաստի մրցակցային միջավայրի զարգացմանը։ Առաջարկում եմ նաև ուսումնասիրել լավագույն միջազգային փորձը Ուսումնասիրել այլ երկրների փորձը, որտեղ նմանատիպ ծրագրերն արդյունավետ են գործում։ Օրինակ՝ ինչպես են տարբեր երկրներում կարգավորվում մասնավոր կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունները և ինչպես են դրանք ֆինանսավորվում պետության կողմից։

Հասմիկ Սերգոյան

17.09.2025

Ողջունում եմ արտադպրոցական կրթության ոլորտում իրավահավասարության և առողջ մրցակցության խթանմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությունը։ Այն վերացնում է սահմանափակումները՝ կապված կազմակերպության կազմակերպաիրավական ձևի հետ, ինչը համարում եմ ժամանակին և անհրաժեշտ քայլ ։ Ներկայիս կարգավորումը, որը հիմնականում կենտրոնացած է ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների վրա, գործնականում ստեղծում է արհեստական և խտրական խոչընդոտներ այլ կազմակերպաիրավական ձև ունեցող կառույցների (ԱՁ, ՍՊԸ, հիմնադրամ և այլն) համար ։ Սա ոչ միայն սահմանափակում է նրանց զարգացման հնարավորությունները, այլև կրճատում է ծնողների և աշակերտների համար հասանելի կրթական ծառայությունների բազմազանությունը։ Առաջարկվող փոփոխությունը լուծում է այս խնդիրը՝ ստեղծելով հավասար մեկնարկային պայմաններ բոլորի համար։ Սա կխթանի առողջ մրցակցություն, որի արդյունքում կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը, և կզարգանա արտադպրոցական կրթության ոլորտը։ Հատկապես ուզում եմ ընդգծել այս փոփոխության դրական ազդեցությունը մարզային համայնքների վրա։ Այն հնարավորություն կտա մարզերում գործող փոքր և միջին ձեռնարկություններին ներգրավվել կրթական գործընթացում՝ նպաստելով ոչ միայն կրթական բազմազանությանը, այլև համայնքի տնտեսական ակտիվությանը։

Հասմիկ Սերգոյան

17.09.2025

Լիովին սատարելով հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարը՝ միևնույն ժամանակ կարևոր եմ համարում, որ այն զուգորդվի որակի ապահովման հստակ մեխանիզմներով։ Եկամտահարկի վերադարձի արտոնությունը հզոր խթան է, և այն պետք է ուղղված լինի որակյալ կրթական ծառայությունների զարգացմանը։ Ուստի, ի լրումն այս կարևոր փոփոխության, առաջարկում եմ քննարկել և մշակել արտադպրոցական ծրագրեր իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) համար որակի ապահովման և մշտադիտարկման միասնական, պարզ և թափանցիկ չափանիշներ։ Սա կարող է ներառել՝ • Ծրագրերի բովանդակության համապատասխանությունը նախարարության կողմից սահմանված կրթական վերջնարդյունքներին։ • Մասնագիտական կազմի որակավորման նվազագույն պահանջներ։ • Ուսումնական միջավայրի անվտանգության և համապատասխանության չափանիշներ։ Նման մեխանիզմի առկայությունը կերաշխավորի, որ շուկայի ազատականացումը տանում է ոչ միայն քանակական, այլև որակական աճի՝ ի շահ մեր երեխաների և ամբողջ կրթական համակարգի։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: