30.08.2025
Տարկետումից օգտվող ուսանողները կարող են ստանձնել պարտավորություն հետագայում որոշակի ժամանակահատված աշխատել և ստացած գիտելիքներն ու հմտությունները ներդնել Հայաստանի գիտատեխնիկական ոլորտում։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 17-Ի N 982-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի կարգավորումները, համաձայն որի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:
Միքայել Վահանի Ավետիսյանը, Դավիթ Վահեի Սարդարյանը, Լևոն Կարենի Առուստամյանը, Դավիթ Արմենի Բալասանյանը, Դավիթ Գարուշի Խաչատրյանը, Թադե Արմոնդի Հաղվերդյանը 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար սահմանված կարգով դիմել են Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարություն: Իրենց դիմումներում քաղաքացիները նշել են մի քանի ուսումնական հաստատություններ, որոնց վերաբերյալ ներկայացրել են համապատասխան հիմքերը, և որոնցում սովորելու համար կարող էին ստանալ տարկետում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ տարկետում տրամադրելու ժամկետը և համապատասխան համալսարանը ամրագրվել է նշված քաղաքացիների համար առաջնային տարբերակ համարվող համալսարանների մասով: Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 982-Ա որոշումը ընդունվելուց հետո միայն քաղաքացիները ստացել են բուհերից ընդունվելու վերաբերյալ վերջնական պատասխանները: Որոնց արդյունքում քաղաքացիները նոր կարողացել են կատարել վերջնական ընտրություն: Նախագծով առաջարկվող փոփոխության նպատակն է ապահովել քաղաքացիների՝ կարգով սահմանված ընթացակարգով, ստացած տարկետումը համապատասխանեցնել իրենց կողմից ընտրված ուսումնական հաստատությանը՝ համապատասխան ուսումնառության ժամկետներով:
Նախագծի ընդունմամբ կպահպանվի կարգի համաձայն քաղաքացիների տարկետման իրավունքի իրացումը համապատասխան ուսումնական հաստատության և ժամկետների մասով:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կատարելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի 81-րդ կետի 8-րդ ենթակետի դ-ը պարբերությունից:
Обсуждалось
19.08.2025 - 04.09.2025
Тип
Pешение
Область
Образование и наука
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 1465
Принт30.08.2025
Տարկետումից օգտվող ուսանողները կարող են ստանձնել պարտավորություն հետագայում որոշակի ժամանակահատված աշխատել և ստացած գիտելիքներն ու հմտությունները ներդնել Հայաստանի գիտատեխնիկական ոլորտում։
29.08.2025
Առաջարկում եմ՝ 1. Մեկնաբանել և հստակեցնել «նշանակալի նվաճումներ» հասկացության չափանիշները՝ ապահովելու համար որոշման կիրառման թափանցիկությունն ու հավասարությունը բոլոր դիմորդների համար։ 2. Սահմանել գնահատման անկախ հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն գիտության և կրթության ոլորտի փորձագետներ։ 3. Տարկետման ժամկետների հաշվարկման ժամանակ հնարավոր դարձնել բացառություններ այն դեպքերում, երբ ուսումնառությունը կամ գիտական հետազոտական աշխատանքը պահանջում է շարունակականություն և ավարտին հասցնելը կարող է ապահովել բարձրարժեք գիտական արդյունք։
28.08.2025
Նախագիծը դիտվում է որպես դրական քայլ՝ ուղղված երիտասարդ գիտնականների և տաղանդավոր սովորողների կրթական ընթացքի անխափան կազմակերպմանը և պաշտպանությանը՝ միաժամանակ պահպանելով զինվորական ծառայության պարտադիրության սկզբունքը: