Добавить в избранное
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ռուբինա Հարությունյան 22.08.2025 23:27:25 | Առաջարկում եմ հաստակ սահմանել <<Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ >> եզրույթը՝ թվարկել այդ նվաճումները, հաստակ ներկայացնել նշանակալի նվաճում ո՞ր նվաճումն է անրհաժեշտ համարել։ Դա թույլ կտա խուսափել որոշողի անհատական մոտեցումից և հաստակություն կասհմանի։ | Չի ընդունվել | |||
| 2 | Լիանա Գեւորգյան 22.08.2025 23:29:05 | Կարծում եմ գովելի նախագիծ է։ Առանձնապես ողջունելի է այն մոտեցումը, որ պետությունը ձգտում է խուսափել կարճաժամկետ և ժամանակավոր լուծումներից և փոխարենը որդեգրել երկարաժամկետ ռազմավարական տեսլական։ Սա կարող է ապահովել համակարգային փոփոխություններ և կայուն զարգացում։ | Ընդունվել է ի գիտություն | |||
| 3 | Հերիքնազ Գևորգյան 26.08.2025 00:50:08 | Ես կողմ եմ որոշման նախագծին, քանի որ այն հստակեցնում է գիտության և կրթության ոլորտում տարկետման տրամադրման կարգը։ Նախագիծը նախատեսում է, որ գիտական և կրթական ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին տարկետում տրվի համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև 27 տարին լրանալը։Իմ կարծիքով,այս փոփոխությունը՝կապահովի հավասար և արդար պայմաններ բոլոր ուսանողների համար,կկրճատի իրավական անորոշությունները,կխթանի գիտության և կրթության ոլորտի զարգացումը, թույլ տալով երիտասարդ գիտնականներին ավարտին հասցնել իրենց ուսումնառությունը և իրականացնել գիտական գործունեությունը։ Հետևաբար, նախագիծը խթանում է կրթության շարունակականությունը և գիտական ներուժի զարգացմանը Հայաստանում։ | Ընդունվել է ի գիտություն | |||
| 4 | Նարա Սիմոնյան 27.08.2025 09:59:25 | Կարևոր եմ համարում գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին տարկետում տրամադրելու կարգավորումները, որոնք նպաստեն նաև կրթական ոլորտի զարգացմանը։ Սակայն առաջարկում եմ նախագծում հստակեցնել «նշանակալի նվաճումների» չափորոշիչները՝ սահմանելով ավելի պարզ, արդար և թափանցիկ գնահատման մեխանիզմներ։ Հակառակ դեպքում, չափորոշիչների անհստակությունը կարող է ստեղծել տարբեր մեկնաբանությունների հնարավորություն և անհավասար պայմաններ ուսանողների համար։ Բացի այդ, նպատակահարմար կլինի նախագծում ավելացնել դրույթ, որով կխրախուսվի նաև այն ուսանողների աջակցությունը, ովքեր կրթության ոլորտում կատարում են գիտահետազոտական կամ նորարարական աշխատանքներ, քանի որ այդ ներդրումը երկարաժամկետ կտրվածքով կբերի կրթական համակարգի զարգացման։ | Չի ընդունվել | |||
| 5 | Հերմինե Ազատյան 28.08.2025 14:03:34 | Նախագիծը դիտվում է որպես դրական քայլ՝ ուղղված երիտասարդ գիտնականների և տաղանդավոր սովորողների կրթական ընթացքի անխափան կազմակերպմանը և պաշտպանությանը՝ միաժամանակ պահպանելով զինվորական ծառայության պարտադիրության սկզբունքը: | Ընդունվել է ի գիտություն | |||
| 6 | Karine Kareyan 29.08.2025 21:42:12 | Առաջարկում եմ՝ 1. Մեկնաբանել և հստակեցնել «նշանակալի նվաճումներ» հասկացության չափանիշները՝ ապահովելու համար որոշման կիրառման թափանցիկությունն ու հավասարությունը բոլոր դիմորդների համար։ 2. Սահմանել գնահատման անկախ հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն գիտության և կրթության ոլորտի փորձագետներ։ 3. Տարկետման ժամկետների հաշվարկման ժամանակ հնարավոր դարձնել բացառություններ այն դեպքերում, երբ ուսումնառությունը կամ գիտական հետազոտական աշխատանքը պահանջում է շարունակականություն և ավարտին հասցնելը կարող է ապահովել բարձրարժեք գիտական արդյունք։ | Չի ընդունվել | |||
| 7 | Vanuhi Hayrapetyan 30.08.2025 21:14:58 | Տարկետումից օգտվող ուսանողները կարող են ստանձնել պարտավորություն հետագայում որոշակի ժամանակահատված աշխատել և ստացած գիտելիքներն ու հմտությունները ներդնել Հայաստանի գիտատեխնիկական ոլորտում։ | Չի ընդունվել |