«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Նախագծերի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ցամաքային անցման կետերում բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքի կանոնակարգման, Հայաստանի Հանրապետությունից մեկնման ուղղությամբ մաքսային մարմինների կողմից դրանց սպասարկման ժամանակահատվածի կրճատման, սահմանահատման գործընթացի պարզեցման, անցման կետերում կուտակումների և հերթերի բացառման, մաքսային և սահմանային այլ տեսակի հսկողության գործընթացների արդյունավետ և անխոչընդոտ իրականացման անհրաժեշտությամբ:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետությունից փաստացի ելքի գործառնությունների իրականացման համար տրանսպորտային միջոցները ժամանում են պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետեր, ինչի արդյունքում պետական սահմանի անցման կետերում մեկնման ուղղությամբ հաճախակի առաջանում են կուտակումներ և հերթեր, այդ թվում՝ անցման գոտիների մի մասի խցանումներ:
Հերթերի կառավարման նպատակով նախագծերով առաջարկվող կայանատեղիների գործունեությունը հիմնավորվում է միջազգային փորձով։ Մասնավորապես, ուսումնասիրվել է Եվրոպական միությունում և Վրաստանի Հանրապետությունում կիրառվող փորձը, ինչի արդյունքների հիման վրա էլ մշակվել են նախագծերի կարգավորումները։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հարցում է կազմակերպել (անձնական գրասենյակի միջոցով) բեռնափոխադրմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ կուտակային կայանատեղիների ստեղծման վերաբերյալ։ Հարցմանը պատասխանել են թվով 45 բեռնափոխադրմամբ զբաղվող սուբյեկտներ, որոնց պատասխանների համաձայն հարցվածների շուրջ 87%-ը պատասխանել է, որ հաճախ է հանդիպում հերթերի ցամաքային անցման կետեր մուտք գործելիս, շուրջ 62%-ը պատասխանել է, որ ﬕջինում հերթի սկզբից ﬕնչև մաքսային կետ մուտք գործելու տևողությունը կազմում է 3 ժամից ավելի, շուրջ 73%-ը պատասխանել է, որ ցամաքային անցման կետերի մոտակայքում բեռնատար տրանսպորտային ﬕջոցների վճարովի կայանատեղիի անհրաժեշտությունն առկա է։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Հիմք ընդունելով միջազգային պրակտիկայում կիրառվող կարգավորումները, առաջարկվում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերի հարևանությամբ նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որի շրջանակներում կգործի հերթերի կառավարման համապատասխան էլեկտրոնային համակարգ՝ բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրմանն ուղղված՝ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակներով: Նշված գործընթացների կազմակերպմամբ նախատեսվում է, որ անցման կետի տարածքում չեն առաջանա հերթեր և կուտակումներ՝ նախապես բեռնատար տրանսպորտային միջոցի և դրանցով փոխադրվող բեռների վերաբերյալ տեղեկությունների առկայության և անհրաժեշտ հսկողական գործընթացների նախանշման արդյունքում։
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների համար հերթերի կառավարման համակարգի կիրառման կարգավորումները։ Մասնավորապես նախատեսվում է սահմանել՝
- տրանսպորտային միջոցների հերթագրման նպատակով կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջները․
- կուտակային կայանատեղիների ստեղծման նպատակով՝ ավտոմոբիլային անցման կետերից հեռավորությունը․
- կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից մատուցվող ծառայությունները․
- բեռնատար տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները․
- էլեկտրոնային եղանակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց միջև փոխազդեցության նորմերը․
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեին և ՀՀ կառավարությանը վերապահված առանձին իրավասությունները։
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել պետական տուրք՝ կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմինների հերթագրման համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետությունից մեկնող յուրաքանչյուր երեք հազար բեռնատար տրանսպորտային միջոցների հերթագրման ծառայության (մուտքի, կայանման, ելքի) համար։ Բեռնատար տրանսպորտային միջոցների վերը նշված քանակի սահմանման համար հիմք է հանդիսացել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությունը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից նվազագույն ելքերը եղել են Գոգավանի անցման կետով՝ 1 ամսում միջինը շուրջ 3000 բեռնատար տրանսպորտային միջոց։
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը մեկ բեռնատար տրանսպորտային միջոցի համար, հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը կամ տեղեկությունները, համակարգին միանալու նպատակով դիմումի ուսումնասիրության կարգն ու ժամկետները, կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող անձանց տարածքների կառուցվածքին, տեղակայմանը, մակերեսին և գույքային հագեցվածությանը ներկայացվող պահանջները, դրանց չպահպանման արդյունքում իրականացվող գործողությունների շրջանակը։
-
Обсуждалось
15.08.2025 - 30.08.2025
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1223
Принт