Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ  30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար, որպեսզի վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում տեսչական մարմինը ունենա վարչական ակտի կայացման հնարավորություն, ինչպես նաև իր գործունեության չխոչընդոտող այլ հանգամանքներ իրավական դաշտում, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ համապատասխան ոլորտի ստուգաթերթերում։ 

  1. Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները.

Կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-ն և 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 134-Ն որոշմամբ, ինչպես նաև Կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 135-Ն որոշմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել խմբագրելու նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշմամբ (այսուհետև՝ Որոշում) հաստատված N 3 հավելվածի «Բժշկական օգնության և սպասարկման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների» N 3.4, N 3.5, N 3.9 և N 3.12 ստուգաթերթերը։

  Սույն նախագծով առաջարկվում է խմբագրել Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի N 3.4, N 3.5, N 3.9 և N 3.12 ստուգաթերթերը: Մասնավորապես, ստուգաթերթերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2025 թվականի փետրվարի 14-ին ուժի մեջ է մտել Կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 135-Ն, իսկ 2025 թվականի մայիսի 14-ին ուժի մեջ է մտել Կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-ն և 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 134-Ն որոշումները, որոնց հղումները դեռևս պահպանվել են գործող ստուգաթերթերում:   

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Սույն Նախագծով առաջարկվում է կատարելագործել գործող ստուգաթերթերը և առավել արդյունավետ դարձնել իրականացվող ստուգումները:

Միաժամանակ նախագծի ընդունման նպատակն է փոփոխություններ և լրացումներ կատարել բժշկական օգնության և սպասարկման բնագավառում գործող հետևյալ ստուգաթերթերում՝

  1. «Մասնագիտացված բժշկական օգնություն: Հիվանդանոցային գործունեություն (մինչև 18 տարեկան երեխաների): Բժշկական սպասարկման բնագավառի վերահսկողություն Q 86.10, 86.22 (ՏԳՏԴ)» N 3.4,
  2. «Մասնագիտացված բժշկական օգնություն: Հիվանդանոցային գործունեություն (18-ից բարձր տարիքի անձանց): Բժշկական սպասարկման բնագավառի վերահսկողություն Q 86.10, 86.22 (ՏԳՏԴ)» N 3.5,
  3. «18 տարեկանից բարձր անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն մեծահասակների և խառը տիպի պոլիկլինիկայում Q 86.21, 86.22 (ՏԳՏԴ)» N 3.9,
  4. «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման վերահսկողության Q 86.10, 86.21, 86.90 (ՏԳՏԴ)» N 3.12: 
  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ և արդիական ստուգաթերթերի հաստատումը: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից: 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

  • Обсуждалось

    13.08.2025 - 28.08.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1225

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: