Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ 2025 թվականի N ____ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 3 հավելվածում (այսուհետև՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) N 3.4 ստուգաթերթի 77-րդ և N 3.5 ստուգաթերթի 95-րդ հարցերը լրացնել «Նշում 2*» բառերով,

2) N 3.4 և N 3.5 ստուգաթերթերի «Ծանոթագրություններ» բաժինը լրացնել «Նշում 2*»-ով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Մարզային հիվանդանոցներում մեծահասակների ընդհանուր պրոֆիլի վիրաբուժական և մանկական ընդհանուր պրոֆիլի վիրաբուժական բաժանմունքները կարող են ծավալվել միևնույն բաժանմունքում, ընդ որում` բաժանմունքի սենյակները, կաբինետները, կառուցվածքով նախատեսված միավորները և դրանցում նախատեսված` կրկնվող սարքավորումները, բժշկական գործիքները և գույքը (պարագաները) կարող են ներկայացվել մեկ օրինակով, բացառությամբ միջամտությունների կաբինետների, որոնք պետք է լինեն առնվազն երկուսը` հստակ տարանջատված որպես մեծահասակների և մանկական։ Այս դեպքում հիվանդասենյակները հստակ տարանջատվում են որպես մեծահասակների և մանկական:

Մարզային հիվանդանոցներում մեծահասակների ընդհանուր պրոֆիլի թերապևտիկ և մանկաբուժական ընդհանուր պրոֆիլի բաժանմունքները կարող են ծավալվել միևնույն բաժանմունքում, ընդ որում` բաժանմունքի սենյակները, կաբինետները, կառուցվածքով նախատեսված միավորները և դրանցում նախատեսված` կրկնվող սարքավորումները, բժշկական գործիքները և գույքը (պարագաները) կարող են ներկայացվել մեկ օրինակով, բացառությամբ միջամտությունների կաբինետների, որոնք պետք է լինեն առնվազն երկուսը` հստակ տարանջատված որպես մեծահասակների և մանկական: Այս դեպքում հիվանդասենյակները հստակ տարանջատվում են որպես մեծահասակների և մանկական:»,

3) N 3.5 ստուգաթերթի հարցաշարում 74-րդ կետի 1-3-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,

4) N 3.9 ստուգաթերթի հարցաշարում 84-րդ կետի 3-րդ ենթակետում «Բժշկական կշեռք» բառերը փոխարինել «Կշեռք» բառով,

5) N 3.12 ստուգաթերթի հարցաշարում՝

ա. 6-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,

բ. 63-66-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,

գ. 81-րդ կետի 20-րդ ենթակետում «Տորսիոն կշեռք» բառերը փոխարինել «էլեկտրոնային կշեռք» բառերով, իսկ 22-րդ ենթակետում «Լաբորատոր և բժշկական պահարաններ» բառերը՝ «Լաբորատոր պահարաններ» բառերով:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

 

Երևան                                                                                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Обсуждалось

    13.08.2025 - 28.08.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1223

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: