Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետի 02․10․2024թ․ թիվ 887-Ա որոշման հավելվածի 9-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որը բխում է ԱԺ կողմից «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների փոփոխություններով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 7-ի թիվ 02/16.11/4247-2023  հանձնարարականով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումը, ներկայացվել է նոր տեքստով, ինչով պայմանավորված գործող որոշման լրամաշակման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նաև ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում  դրանց տեղադրման և վերատեղադրման համար ճանապարհը տնօրինողի և հաղորդակցուղու տեղադրողի միջև կնքվող հաղորդակցուղու տեղադրման արդյունքում ճանապարհին հասցված վնասները վերականգնելու մասին պայմանագրով սահմանված չափի դրամագլխի գումարի գանձման համար ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել դեպոզիտային հաշիվ։

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

  

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

 

 

4Ակնկալվող արդյունքները.

Նախագծի ընդունման արդյունքում հաղորդակցուղիների տեղադրման կամ վերատեղադրման գործընթացում ճանապարհը տնօրինողի կողմից դրական եզրակացություն տրամադրելուց հետո հաղորդակցուղի տեղադրողի և ճանապարհը տնօրինողի միջև կնքելիք  պայմանագրով սահմանված գումարները կփոխանցվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անունով ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացվող դեպոզիտային հաշիվ, և հաղորդակցուղի տեղադրողների կողմից պայմանագրային պարտականությունները չկատարվելու դեպքում այդ հաշվում կուտակված գումարները կուղղվեն չկատարված կամ ոչ պատշաճ կատարված պարտավորությունների կատարմանը և վնասների հատուցմանը։

  

 

 5 Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3․2 Ճանապարհաշինություն» գլխի 3-րդ պարբերության 13-րդ կետի՝ «ճանապարհային ոլորտում գործող օրենսդրության գնահատում և արդիականացում» միջոցառման իրականացման ահրաժեշտությունուից։ Նշվածի շրջանակներում փոփոխություններ են իրականացվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում (ԱԺ կողմից ընդունվել է 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով)։ Մասնավորապես  փոփոխություններ են կատարվել Օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներում։ Վերլուծվել և գնահատվել է գործող ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումը, որը կորցրել է իր արդիականությունը։ Ուսումնասիրվել են ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և պաշտպանական գոտում տեղադրվող և արդեն իսկ տեղադրված հաղորդակցուղիները, հաշվի են առնվել նշված տարածքներում վերջին տասը տարիների ընթացքում կառուցված շենք-շիրությունների կառուցման արդյունքում անհրաժեշտ հաղորդակցուղինների տեղադրման խնդիրները, որի արդյունքում սույն Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել գործող որաշմամբ նախատեսված իրավական կարգավորումները՝ առաջարկելով խնդրի լուծման արդիական մեթոդներ։ Նշվածով պայմանավորված առաջարկվում է հաղորդակցուղիների տեղադրման կամ վերատեղադրման գործընթացում ճանապարհը տնօրինողի կողմից դրական եզրակացություն տրամադրելուց հետո հաղորդակցուղի տեղադրողի և ճանապարհը տնօրինողի միջև կնքելիք  պայմանագրով սահմանված գումարները փոխանցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անունով ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացվող դեպոզիտային հաշիվ։

 

7 Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

Սակայն, պետք է նշել, որ դեպոզիտային հաշվում կուտակված միջոցները հաղորդակցուղու սեփականատերերին չվերադարձվելու դեպքերում, այդ գումարները կուղղվեն չկատարված կամ ոչ պատշաճ կատարված պարտավորությունների կատարմանը և վնասների հատուցմանը, ինչով պայմանավորված դրանք ՀՀ կառառավարության համապատասխան որոշմամբ կճանաչվեն եկամուտ և կուղղվեն ծախսային համապատասխան հոդվաածներ։

  • Обсуждалось

    11.08.2025 - 26.08.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт, Безопасность дорожного движения

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 896

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: