ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ վարչապետի 02․10․2024թ․ թիվ 887-Ա որոշման հավելվածի 9-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որը բխում է ԱԺ կողմից «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների փոփոխություններով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 7-ի թիվ 02/16.11/4247-2023 հանձնարարականով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումը, ներկայացվել է նոր տեքստով, ինչով պայմանավորված գործող որոշման լրամաշակման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նաև ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում դրանց տեղադրման և վերատեղադրման համար ճանապարհը տնօրինողի և հաղորդակցուղու տեղադրողի միջև կնքվող հաղորդակցուղու տեղադրման արդյունքում ճանապարհին հասցված վնասները վերականգնելու մասին պայմանագրով սահմանված չափի դրամագլխի գումարի գանձման համար ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել դեպոզիտային հաշիվ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
- Կարգավորման նպատակը և բնույթը.
4․ Ակնկալվող արդյունքները.
Նախագծի ընդունման արդյունքում հաղորդակցուղիների տեղադրման կամ վերատեղադրման գործընթացում ճանապարհը տնօրինողի կողմից դրական եզրակացություն տրամադրելուց հետո հաղորդակցուղի տեղադրողի և ճանապարհը տնօրինողի միջև կնքելիք պայմանագրով սահմանված գումարները կփոխանցվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անունով ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացվող դեպոզիտային հաշիվ, և հաղորդակցուղի տեղադրողների կողմից պայմանագրային պարտականությունները չկատարվելու դեպքում այդ հաշվում կուտակված գումարները կուղղվեն չկատարված կամ ոչ պատշաճ կատարված պարտավորությունների կատարմանը և վնասների հատուցմանը։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3․2 Ճանապարհաշինություն» գլխի 3-րդ պարբերության 13-րդ կետի՝ «ճանապարհային ոլորտում գործող օրենսդրության գնահատում և արդիականացում» միջոցառման իրականացման ահրաժեշտությունուից։ Նշվածի շրջանակներում փոփոխություններ են իրականացվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում (ԱԺ կողմից ընդունվել է 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով)։ Մասնավորապես փոփոխություններ են կատարվել Օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներում։ Վերլուծվել և գնահատվել է գործող ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումը, որը կորցրել է իր արդիականությունը։ Ուսումնասիրվել են ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և պաշտպանական գոտում տեղադրվող և արդեն իսկ տեղադրված հաղորդակցուղիները, հաշվի են առնվել նշված տարածքներում վերջին տասը տարիների ընթացքում կառուցված շենք-շիրությունների կառուցման արդյունքում անհրաժեշտ հաղորդակցուղինների տեղադրման խնդիրները, որի արդյունքում սույն Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել գործող որաշմամբ նախատեսված իրավական կարգավորումները՝ առաջարկելով խնդրի լուծման արդիական մեթոդներ։ Նշվածով պայմանավորված առաջարկվում է հաղորդակցուղիների տեղադրման կամ վերատեղադրման գործընթացում ճանապարհը տնօրինողի կողմից դրական եզրակացություն տրամադրելուց հետո հաղորդակցուղի տեղադրողի և ճանապարհը տնօրինողի միջև կնքելիք պայմանագրով սահմանված գումարները փոխանցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անունով ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացվող դեպոզիտային հաշիվ։
7․ Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:
Սակայն, պետք է նշել, որ դեպոզիտային հաշվում կուտակված միջոցները հաղորդակցուղու սեփականատերերին չվերադարձվելու դեպքերում, այդ գումարները կուղղվեն չկատարված կամ ոչ պատշաճ կատարված պարտավորությունների կատարմանը և վնասների հատուցմանը, ինչով պայմանավորված դրանք ՀՀ կառառավարության համապատասխան որոշմամբ կճանաչվեն եկամուտ և կուղղվեն ծախսային համապատասխան հոդվաածներ։
-
Discussed
11.08.2025 - 26.08.2025
-
Type
Decision
-
Area
Transport, Road traffic safety
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 892
Print