Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 887-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

 

----------------- 2025 թվականի  N             -Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 887ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1․ Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 887-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Որոշման հավելվածի՝

ա․ 4-րդ կետի «Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները» սյունակում «2025 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 1-ին տասնօրյակ» բառերով, իսկ «Իրավական ակտերի նախագծերի ընդունման ժամկետները» սյունակում «2026 թվականի մարտի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերով․

բ․ 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․

գ․ 12-րդ կետի «Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները» սյունակում «2025 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ» բառերով, իսկ «Իրավական ակտերի նախագծերի ընդունման ժամկետները» սյունակում «2025 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ» բառերով․

դ․ 15-րդ կետի «Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները» սյունակում «2025 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ «Իրավական ակտերի նախագծերի ընդունման ժամկետները» սյունակում «2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերով․

ե․ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 12-րդ, 13-րդ 15-րդ և 16-րդ կետերի «Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը» սյունակում «Ֆինանսավորում չի պահանջվում։» բառերը փոխարինել «Օրենքով չարգելված այլ միջոցներ» բառերով։

 

 

ՀՀ վարչապետ                                                Ն․ Փաշինյան

  • Обсуждалось

    05.08.2025 - 20.08.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность, Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1008

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: