Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 887-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
----------------- 2025 թվականի N -Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 887-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 887-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Որոշման հավելվածի՝
ա․ 4-րդ կետի «Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները» սյունակում «2025 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 1-ին տասնօրյակ» բառերով, իսկ «Իրավական ակտերի նախագծերի ընդունման ժամկետները» սյունակում «2026 թվականի մարտի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերով․
բ․ 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․
գ․ 12-րդ կետի «Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները» սյունակում «2025 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ» բառերով, իսկ «Իրավական ակտերի նախագծերի ընդունման ժամկետները» սյունակում «2025 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ» բառերով․
դ․ 15-րդ կետի «Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները» սյունակում «2025 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ «Իրավական ակտերի նախագծերի ընդունման ժամկետները» սյունակում «2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերով․
ե․ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 12-րդ, 13-րդ 15-րդ և 16-րդ կետերի «Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը» սյունակում «Ֆինանսավորում չի պահանջվում։» բառերը փոխարինել «Օրենքով չարգելված այլ միջոցներ» բառերով։
ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյան
-
Discussed
05.08.2025 - 20.08.2025
-
Type
Decision
-
Area
Security, Transport
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1007
Print