ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ Գյումրու N 2 միջնակարգ դպրոցը վերակազմակերպվել է ավագ դպրոցի։ Այնուհետև ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1355-Ն որոշման 8-րդ կետի համաձայն Գյումրու N 2 ավագ դպրոցին թույլատրվել է 2016-2017 ուսումնական տարվանից կատարել 5-9-րդ դասարանների ընդունելություն: ՀՀ կրթության և գիտության նախարարի 14.07.2016թ. N718-Ա/2 հրամանով դպրոցն անվանակոչվել է Վահան Թեքեյանի անունով։
ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվանN 2 միջնակարգ դպրոցը վերակազմակերպվել է ավագ դպրոցի։ ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 941-Ն որոշման 2-րդ կետի համաձայն «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը թույլատրվել է 2016-2017 ուսումնական տարվանից կատարել 5-9-րդ դասարանների ընդունելություն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հանրակրթության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է ուսումնական հասատատությունների տեսակները՝ ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի և ըստ կրթական ծրագրերի աստիճանի, որտեղ 5-12-րդ դասարաններում կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունը վարժարանն է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վահան Թեքեյանի անվան Գյումրու թիվ 2 ավագ դպրոց» և «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վահան Թեքեյանի անվան Գյումրու վարժարան» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններ և սահմանել, որ դպրոցի գործունեության առարկան (5-12-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացնումն է:
2025-2026 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վահան Թեքեյանի անվան Գյումրու թիվ 2 ավագ դպրոց» և «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելով վարժարանի՝ «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան կշարունակեն իրականացնել 5-9-րդ դասարաններում սովորողների ընդունելություն: