Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 2 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 941-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին»  N 575-Ն որոշմամբ Գյումրու N 2 միջնակարգ դպրոցը վերակազմակերպվել է ավագ դպրոցի։ Այնուհետև ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1355-Ն որոշման 8-րդ կետի համաձայն Գյումրու N 2 ավագ դպրոցին թույլատրվել է 2016-2017 ուսումնական տարվանից կատարել 5-9-րդ դասարանների ընդունելություն: ՀՀ կրթության և գիտության նախարարի 14.07.2016թ. N718-Ա/2   հրամանով դպրոցն անվանակոչվել է  Վահան Թեքեյանի անունով։

ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին»  N 575-Ն որոշմամբ Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվանN 2 միջնակարգ դպրոցը վերակազմակերպվել է ավագ դպրոցի։ ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության  կառավարության  2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  N 941-Ն որոշման 2-րդ կետի համաձայն «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը  թույլատրվել է 2016-2017 ուսումնական տարվանից կատարել 5-9-րդ դասարանների ընդունելություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հանրակրթության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է ուսումնական հասատատությունների տեսակները՝ ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի և ըստ կրթական ծրագրերի աստիճանի, որտեղ 5-12-րդ դասարաններում կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունը վարժարանն է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վահան Թեքեյանի անվան Գյումրու թիվ 2 ավագ դպրոց» և «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վահան Թեքեյանի անվան Գյումրու վարժարան» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններ և սահմանել, որ դպրոցի գործունեության առարկան  (5-12-րդ դասարաններ) հանրա­կրթա­կան հիմնական և  լրացուցիչ ծրագրերի իրականացնումն է:

2025-2026 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վահան Թեքեյանի անվան Գյումրու թիվ 2 ավագ դպրոց» և «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելով վարժարանի՝ «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան կշարունակեն  իրականացնել 5-9-րդ դասարաններում սովորողների  ընդունելություն:

  • Discussed

    04.08.2025 - 19.08.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 942

Print

Suggestions

Ամալյա Միրանյան

13.08.2025

Ես կողմ եմ «Վահան Թեքեյանի անվան Գյումրու թիվ 2 ավագ դպրոց» և «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերանվանմանը որպես Միևնույն ժամանակ առաջարկում ենք, որ վերանվանման գործընթացը ուղեկցվի հետևյալ քայլերով՝ 1. Տեղեկատվական աշխատանք համայնքում՝ ծնողների, աշակերտների և ուսուցիչների շրջանում պարզաբանելու փոփոխության էությունը և առավելությունները։ 2. Նոր կարգավիճակի բովանդակային ամրագրում՝ հաստատության կայքում, փաստաթղթերում և արտաքին ցուցանակներում անվան փոփոխության արագ իրականացում։ 3. Կրթական ծրագրերի համապատասխանեցում՝ ապահովելու համար, որ «վարժարան» կարգավիճակն ամբողջությամբ համապատասխանի օրենքով սահմանված բովանդակային և կազմակերպական պահանջներին։ 4. Կրթական ծառայությունների որակի վերահսկում՝ փոփոխությունից հետո գնահատելու, թե ինչպես է այն ազդում ուսումնական գործընթացի և արդյունքների վրա։ Այս առաջարկը միտված է ապահովելու, որ վերանվանումը չլինի միայն անվանափոխություն, այլ նաև նպաստի ուսումնական գործընթացի շարունակական զարգացմանը և որակի բարձրացմանը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: