«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
--- ---------- 2025 թվականի N ---- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման ու շահագործման կարգը, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները, հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների տարեկան պահպանման ծախսերի նախատեսման նորմաները, ավտոմեքենա հատկացնելու փոխարեն փոխհատուցման ծախսերի նախատեսման նորմաները և փոխհատուցման կարգը, այլընտրանքային եղանակով իրականացվող տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նախատեսման նորմաները և փոխհատուցման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան միջոցների նախատեսման կարգը հաստատելու մասին» N 1666-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբեր 2023 թվական N 1666-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔԻ, ՅՈՒՂԵՐԻ ՈՒ ՔՍՈՒՔՆԵՐԻ ԾԱԽՍԻ, ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ՎԱԶՔԻ, ԿՈՒՏԱԿՉԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ, ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․Հաստատել՝
1) պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի, Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման, շահագործման և պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 1 հավելվածի․
2) պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի, Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների, ինչպես նաև ձեռք բերվող նոր ավտոմեքենաների առանձին չափորոշիչները՝ համաձայն N 2 հավելվածի։
3) Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների տարեկան պահպանման ծախսերի նախատեսման նորմաները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան միջոցների նախատեսման կարգը՝ հավելված N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենա հատկացնելու փոխարեն փոխհատուցման ծախսերի նախատեսման նորմաները և փոխհատուցման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան միջոցների նախատեսման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) այլընտրանքային եղանակով իրականացվող տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նախատեսման նորմաները և փոխհատուցման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան միջոցների նախատեսման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի․
6) պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմինների սպասարկման համար հատկացվող ավտոմեքենաների սահմանաքանակը և սահմանաքանակի հատկացման ու օգտագործման վիճակի վերաբերյալ կազմված մշտադիտարկման արդյունքների արձանագրության օրինակել ձևը՝ համաձայն N 6 հավելվածի։
2․Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների (այսուհետ՝ մարմիններ) կողմից ներկայացված առաջարկների հիման վրա սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (բացառությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշմամբ սահմանված դեպքերի) իրականացնում է մարմիններին ծառայողական ավտոմեքենաների հատկացման և հաշվառման գործընթաց.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ վարչապետի կողմից իրականացվող գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, բացի սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված դեպքերի, ամրացվում է ևս 10 տարբերանշանով սպասարկման ավտոմեքենա։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին՝ նախագահի կողմից իրականացվող գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, բացի սույն որոշմամբ հաստատված հավելված N 1 հավելվածով սահմանված դեպքերի, ամրացվում է ևս 7 տարբերանշանով սպասարկման ավտոմեքենա.
3) մարմնի ղեկավարի լիազորությունների կամ մարմնի կանոնադրական գործառույթների իրականացմամբ պայմանավորված՝ տրանսպորտային կարիքների բավարարման նպատակով տվյալ մարմնի համար հաստատված սահմանաքանակի շրջանակներում ավտոմեքենա հատկացնելու փոխարեն համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկության հիման վրա կարող է տրամադրվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում․
4) հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակը՝ համապատասխան մարմինների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում․
5) պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների և Արտաքին հետախուզության ծառայությունում գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված ավտոմեքենաների սահմանաքանակը համապատասխան մարմինների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում․
- Մարմինների ղեկավարներին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմերի ղեկավարներին՝ առաջարկել)` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) երկամսյա ժամկետում պաշտոնական անձանց և մարմինների անձնակազմի սպասարկման համար հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակը համապատասխանեցնել N 6 հավելվածով սահմանված սահմանաչափին.
2) եռամսյա ժամկետում Կոմիտե ներկայացնել տեղեկատվություն՝ սույն որոշման կատարման ընթացքի մասին, ինչպես նաև իրականացնել N 6 հավելվածով սահմանված ավտոմեքենաների սահմանաքանակը գերազանցող տրանսպորտային միջոցների հանձնումը Կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
- Սահմանել, որ՝
1) Մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմինների անձնակազմի սպասարկման համար հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների (բացառությամբ՝ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված ավտոմեքենաների) սահմանաքանակի, հատկացման և օգտագործման վիճակի վերաբերյալ, յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մինչև փետրվարի վերջին տասնօրյակը Կոմիտեն իրականացնում է մշտադիտարկումներ և սույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով հաստատված օրինակելի ձևին համապատասխան կազմում է արձանագրություն.
2) Կոմիտեն մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումները շտկելու ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան միջոցներ, որից հետո կատարված աշխատանքների վերաբերյալ կազմում է հաշվետվություն և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
5․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մշակել մարմինների անվամբ տարբերանշանի ձևաչափ․
2) սույն որոշման 6-րդ կետով նշված ավտոմեքենաների գրանցումն իրականացնելուց հետո տասնօրյա ժամկետում գրանցման մասին տեղեկատվությունը տրամադրել Կոմիտեին։
- Մարմինների ղեկավարներին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմերի ղեկավարներին՝ առաջարկել)` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում ապահովել պաշտոնատար անձանց և մարմինների անձնակազմի սպասարկման համար հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների պետական գրանցումը և հաշվառումը։
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թվական ______
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2023 թվականի
սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ, ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների ենթակա մարմինների և գրասենյակների, ծրագրերի իրականացման գրասենյակների, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի և պալատների, Հանրային հեռարձակողի խորհրդի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմերին (այսուհետ՝ մարմիններ) ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի կարգավորումները։
- Մարմիններին՝ ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման, սպասարկման կամ մարմինների կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով տրամադրված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև ծառայողական և սպասարկման ավտոմեքենաների սահմանաքանակների սահմանման կարգավորումները պետք է ապահովեն հետևյալ պահանջները՝
1) մարմինների բնականոն գործունեությունը կազմակերպելու նպատակով տրանսպորտային կարիքների նկատմամբ պահանջների բավարարումը.
2) մարմինների ծառայողական ավտոմեքենաների թվաքանակի օպտիմալացումը, ծառայողական ավտոմեքենաների օգտագործման արդյունավետության շարունակականության բարձրացումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների տնտեսումը.
3) մարմինների գործառույթների ու զարգացման հեռանկարային ծրագրերի և դրանց առաջադրանքների կատարման և ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ պահանջի ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափի սահմանման միջև ուղղակի կապի ապահովումը.
4) մարմինների գործունեության օպերատիվ կազմակերպման ապահովումը.
5) մարմինների աշխատանքային պայմանների շարունակական բարելավումը.
6) մարմիններում պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոնին համապատասխան պատշաճ սպասարկման ապահովումը։
- Մարմինների կանոնադրական գործառույթների և լիազորությունների իրականացման համար տրանսպորտային միջոցների նկատմամբ պահանջը բավարարվում է՝
1) ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման միջոցով.
2) մարմնի ղեկավարի նախընտրությամբ՝ ծառայողական ավտոմեքենա հատկացնելու փոխարեն ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերման տարբերակով տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ճանապարհով։
- Սույն կարգի համաձայն մարմիններին սպասարկող ավտոմեքենա են համարվում՝
1) մարմնի ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձանց սպասարկելու նպատակով նախատեսված ծառայողական ավտոմեքենաները (այսուհետ՝ պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաներ), որոնք հատկացվում են նրանց կողմից իրենց պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու համար.
2) մարմինների անձնակազմերի սպասարկման համար նախատեսված հերթապահ և հատուկ նշանակության ավտոմեքենաները, որոնք հատկացվում են նրանց կողմից պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված տրանսպորտային փոխադրումներ և որոշակի կանոնադրական գործառույթներ իրականացնելու նպատակով։
- Մարմիններին սպասարկող ավտոմեքենաներ կարող են լինել՝
1) հատուկ գործունեություն իրականացնելու համար նախատեսված ավտոմեքենաները.
2) տարբերանշանով հերթապահ սպասարկման ավտոմեքենաները․
3) ղեկավարին սպասարկող ծառայողական ավտոմեքենաները։
- Տարբերանշանով ավտոմեքենաներ են համարվում հերթապահ սպասարկման այն ավտոմեքենաները, որոնց վրա փակցված է գերատեսչության տարբերանշանը և անվանումը (բացառությամբ ստուգումներ իրականացնող տեսչական մարմինների)։
7․ Հատուկ նշանակության ավտոմեքենաներ են համարվում այն տրանսպորտային միջոցները, որը օգտագործվում են հատուկ պետական, զինվորական կամ հասարակական նշանակության նպատակների համար, ունեն հատուկ կահավորում, կարող են օժտված լինել հատուկ գունավորումով, ձայնային և լուսային ազդանշանային համակարգերով և այլ տեխնիկական միջոցներով։
- Մարմիններին ավտոմեքենաներ հատկացվում են՝
1) մարմնում հաշվառված, օգտագործման մեջ գտնվող, սահմանված կարգի համաձայն օգտակար ծառայության ժամկետը լրացած ավտոմեքենաների փոխարինման համար։ Ընդ որում, օգտակար ծառայության ժամկետը լրացած այն ավտոմեքենաների փոխարինման համար, որոնց շահագործումն իրականացվում է սույն որոշման N 2 հավելվածով սահմանված նորմաների գերազանցումով և դրանց հետագա օգտագործումն, արդյունավետության տեսանկյունից, համարվում է ոչ նպատակահարմար.
2) մարմնին վերապահված նոր գործառույթի իրականացման համար, երբ այդ գործառույթի իրականացման համար անհրաժեշտ է ապահովել աշխատակիցների ավտոտրանսպորտային փոխադրումը.
3) վթարված և շահագործման ոչ ենթակա ավտոմեքենաների փոխարինման համար, եթե առկա է գնահատման համար սահմանված կարգի համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված եզրակացությունը։
- Ծառայողական ավտոմեքենաների օգտակար ծառայության ժամկետը որոշվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի թիվ 3-Ն հրամանի (այսուհետ` հրաման) համաձայն։
- Մարմինների ծառայողական ավտոմեքենաները (բացառությամբ՝ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված ավտոմեքենաների) փոխարինվում են առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) հաշվառված, օգտակար ծառայության ժամկետում գտնվող, շահագործման համար պիտանի ավտոմեքենաներով կամ դրանց բացակայության դեպքում՝ Կոմիտեի կողմից ձեռք բերված նոր ավտոմեքենաներով գույք հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ։
11․ Պաշտոնատար անձանց ծառայողական և անձնակազմի սպասարկման համար նախատեսված ավտոմեքենաներն իրենց հատկանիշներով պետք է համապատասխանեն սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափորոշիչներին։
- Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով ավտոմեքենաների ձեռքբերման թույլտվությունը Կոմիտեի առաջարկության հիման վրա տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
13․ Մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաներն ամրացվում են համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի համապատասխան իրավական ակտով, որում նշվում են տվյալ պաշտոնատար անձին ամրացվող ավտոմեքենայի բնութագրիչ (այդ թվում՝ տեխնիկական) տվյալները:
14․ Մարմիններին ավտոմեքենաները հատկացվում են սույն որոշման N6 հավելվածով նախատեսված սահմանաքանակին համապատասխան, եթե նշված ավտոմեքենաները արդեն իսկ հատկացված չեն՝ բացառությամբ հատուկ նշանակության ավտոմեքենաների։
15․ Ծրագրերի իրականացման գրասենյակներին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին և պետական ոչ առևտրային ու առևտրային կազմակերպություններին հատկացվում են տարբերանշանով անձնակազմերի սպասարկման համար նախատեսված հերթապահ և հատուկ նշանակության ավտոմեքենաներ .
16․ Մեկական ծառայողական ավտոմեքենաները հատկացվում են հետևյալ պաշտոնատար անձանց՝
1) Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին.
3) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, աշխատակազմի ղեկավարին, խմբակցությունների և հանձնաժողովների նախագահներին.
4) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին.
5) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների նախագահներին.
6) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի անդամներին
7) Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահին.
8) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին.
9) Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին.
10) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին:
11) Հայաստանի Հանրապետության նախարարներին.
12) Հայաստանի Հանրապետության մարզպետներին.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներ.
14) Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության ղեկավարին.
15) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին
17․ Մարմիններին ավտոմեքենաները հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշմամբ սահմանված դեպքերի), նրանց կողմից համապատասխան հիմնավորմամբ ներկայացված առաջարկի հիման վրա՝ Կոմիտե ներկայացված հայտերի հիման վրա։
18․Սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաները՝
1) կարող են օգտագործվել, այդ թվում՝ որպես հերթապահ ավտոմեքենա, ինչպես մարմնի աշխատակիցներին սպասարկելու, այնպես էլ մարմնի մեկ կամ մի քանի ստորաբաժանումների գործառույթներն ապահովելու համար.
2) չեն կարող հատկացվել պաշտոնատար անձանց, որպես ծառայողական ավտոմեքենա։
19․ Մարմինները, նոր ծառայողական ավտոմեքենաների հատկացման համար, սույն որոշմամբ սահմանված կարգով պահանջվող դիմումները Կոմիտե պետք է ներկայացնեն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու ժամկետների ավարտից առնվազն 15 օր առաջ։
20․Կոմիտեն սույն կարգի 19-րդ կետով նշված դիմումը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է դիմումով ներկայացված ավտոմեքենաների նկատմամբ պահանջը, իր հաշվեկշռում հաշվառված շահագործման ենթակա ավտոմեքենաներով բավարարելու կամ նոր ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով Կոմիտեի կողմից բյուջետային գործընթացի շրջանակներում, իր բյուջետային ֆինանսավորման հայտի մեջ ներառելու հարցը։ Եթե ներկայացված դիմումը հնարավոր չէ բավարարել Կոմիտեի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների հաշվին, ապա Կոմիտեն սահմանված ժամկետում բյուջետային հայտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։
21․Կոմիտեն, բյուջետային հայտը սահմանված կարգով ընդունվելու դեպքում, ապահովում է համապատասխան մարմիններին ծառայողական ավտոմեքենաների գնման և հատկացման գործընթացի իրականացումը։
22․Մարմինների ղեկավարների նախընտրությամբ սույն կարգի 8-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված ծառայողական ավտոմեքենաներով փոխարինելու կամ 2-րդ ենթակետով նոր ավտոմեքենա հատկացնելու փոխարեն կարող է հատկացվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ սույն որոշման N4 հավելվածին համապատասխան։
23․Պաշտոնատար անձին ծառայողական կամ այդ մարմնին սպասարկող ավտոմեքենա հատկացնելու փոխարեն փոխհատուցում նախատեսելու բյուջետային ֆինանսավորման հայտի առաջարկն ընդունվելու և փոխհատուցման գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվելու դեպքում համապատասխան մարմինը բյուջետային տարին սկսվելուց հետո մեկ ամսվա ընթացքում նախաձեռնում է իր հաշվեկշռում հաշվառված համապատասխան ավտոմեքենաները սահմանված կարգով Կոմիտեի տնօրինմանը հանձնելու գործընթաց։
Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմի ղեկավար
Ա. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2023 թվականի
սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ, ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔԻ, ՅՈՒՂԵՐԻ ՈՒ ՔՍՈՒՔՆԵՐԻ ԾԱԽՍԻ, ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ՎԱԶՔԻ, ԿՈՒՏԱԿՉԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն չափորոշիչներով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների վառելիքի և յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմատիվները, որոնց միջոցով իրականացվում է փաստացի ծախսի հաշվարկը, ինչպես նաև ձեռք բերվող նոր ավտոմեքենաների առանձին չափորոշիչները։
- Հատուկ նշանակության սպասարկման ավտոմեքենաների չափորոշիչները սահմանվում են մարմինների կողմից՝ այդ ավտոմեքենաների ձեռքբերման գործընթացի տեխնիկական առաջադրանքով։
- ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔԻ ԾԱԽՍԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- Ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների (այսուհետ՝ ավտոմեքենա) վառելիքի նորմատիվային ծախսը հաշվարկելիս հիմք է ընդունվում արտադրող գործարանի կողմից տվյալ ավտոմեքենայի 100 կմ վազքի համար սահմանված վառելիքի ծախսի նորման:
- Ավտոմեքենաների վառելիքի նորմատիվային ծախսը հաշվարկելիս կիրառվում են ուղղիչ գործակիցներ, հետևյալ պայմաններում՝
1) ձմեռային ժամանակահատվածում (շրջակա միջավայրի 00 C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում) աշխատանքի դեպքում՝ մինչև 10 %.
2) լեռնային տեղանքներում կախված ծովի մակերևույթից ունեցած բարձրությունից աշխատանքի դեպքում հետևյալ չափերով՝
|
|
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից (մետր) |
Ավելացումը (%) |
|
1 |
2 |
3 |
|
1․ |
1700-2000 |
10-15 |
|
2․ |
2001-ից ավելի |
15-20 |
3) մինչև 500 հազար բնակիչ ունեցող քաղաքներում աշխատանքի դեպքում՝ մինչև 10 %.
4) 500 հազարից ավելի բնակիչ ունեցող քաղաքներում աշխատանքի դեպքում՝ մինչև 15 %.
5) նոր և հիմնական նորոգում անցած ավտոմեքենաների և մոտոցիկլետների առաջին հազար կիլոմետր վազքի դեպքում՝ մինչև 10 %.
6) 5 տարվանից ավելի շահագործվող ընդհանուր 100 հազ.կմ-ից ավելի վազք ունենալու դեպքում՝ մինչև 5 %, իսկ 8 տարվանից ավելի շահագործվող ընդհանուր 150 հազ.կմ-ից ավելի վազք ունենալու դեպքում՝ մինչև 10 %.
7) հատուկ նշանակության ավտոմեքենաների (պարեկային, հրշեջ, շտապօգնության, մեքենաբարձիչ մեքենաների, Պետական պահպանության ծառայության կողմից շահագործվող մեքենաների և այլն), որոնք տրանսպորտային գործընթացն իրականացնում են մանևրելու ժամանակ բարձր արագությամբ, կտրուկ արգելակելով, հետընթացով և այլն, դեպքում՝ մինչև 20 %.
8) ծանր բնակլիմայական պայմաններում, ձնաբքի, առատ ձյան և այլ բնական աղետների դեպքում՝ մինչև 40 %.
9) կայանատեղում միացված օդորակիչ կիրառելիս, ինչպես նաև «Climate control» համակարգի (տարվա եղանակից անկախ) օգտագործելիս՝ աշխատող շարժիչով մեկ ժամվա պարապուրդի դեպքում՝ մինչև 10 %։
- Միաժամանակ մի քանի ուղղիչ գործակիցներ կիրառելու դեպքում վառելիքի նորմատիվային ծախսը հաշվարկվում է հաշվի առնելով ուղղիչ գործակիցների գումարային մեծությունը՝ տոկոսային արտահայտությամբ:
- Թեթև մարդատար ավտոմեքենաների վառելիքի նորմատիվային ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Qн = 0,01 ∙ Hs ∙ S ∙ (1 + 0,01 ∙ D)
որտեղ՝
Qн – վառելիքի նորմատիվային ծախսն է արտահայտված լիտրով.
Hs – արտադրող գործարանի կողմից ավտոմեքենայի 100 կմ վազքի համար սահմանված վառելիքի չափաքանակը, լ/100կմ.
S – ավտոմեքենայի վազքը, կմ.
D – ուղղիչ գործակիցը (մի քանի ուղղիչ գործակցի դեպքում՝ դրանց գումարային մեծությունը), %։
- Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոմեքենաների գազի նորմավորված ծախսին թույլատրվում է հավելել բենզինի կամ դիզելային վառելիքի լրացուցիչ ծախս հետևյալ դեպքերում`
1) տեխնիկական ներգործություն իրականացնելու նպատակով վերանորոգման տեղամաս մտնելու և դուրս գալու դեպքում՝ ամսական մինչև 5 լ մեկ գազաբալոնային ավտոմեքենայի համար.
2) ձմեռային ժամանակահատվածում (շրջակա միջավայրի 0° C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում) գազաբալոնային ավտոմեքենայի շարժիչի թողարկման համար` ամսական 20 լ մեկ ավտոմեքենայի հաշվով:
- Սույն հավելվածի 4-րդ կետում նշված բոլոր դեպքերում գազաբալոնային ավտոմեքենաների հեղուկ վառելիքի ծախսի նորմավորումն իրականացվում է համապատասխան բազային բենզինային ավտոմեքենաների համար սահմանված չափերով:
3․ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՅՈՒՂԵՐԻ ՈՒ ՔՍՈՒՔՆԵՐԻ ԾԱԽՍԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- Ավտոմեքենաների յուղերի ու քսուքների ծախսի չափորոշիչները սահմանվում են վառելիքի ընդհանուր ծախսից 100 լիտրի հաշվարկով, տվյալ ավտոմեքենայի համար նախատեսված նորմաների համաձայն: Յուղերի ծախսի չափորոշիչները սահմանվում են լիտրերով՝ 100 լիտր վառելիքի ծախսի հաշվարկով, իսկ քսուքների ծախսի չափորոշիչները սահմանվում են կիլոգրամներով՝ 100 լիտր վառելիքի ծախսի հաշվարկով։
- Ավտոմեքենաների յուղերի ու քսուքների ծախսի չափորոշիչները ըստ վառելիքի տեսակի ներկայացված են N 1 աղյուսակում։
- 5 տարվանից ավելի շահագործման մեջ գտնվող կամ կապիտալ վերանորոգում անցած ավտոմեքենաների համար յուղերի և քսուքների ծախսի չափորոշիչներն ավելացվում են 20 տոկոսով։
- Արգելակային, հովացման և այլ աշխատանքային հեղուկների ծախսը հաշվարկվում է արտադրող գործարանի կողմից նախատեսված շահագործման հրահանգներին համապատասխան չափաքանակով:
- Քսուքների ծախսը ավտոմեքենաների դետալների հիմնական վերանորոգման ժամանակ հաշվարկվում է տվյալ ագրեգատի յուղման համակարգի մեկ լիցքավորման չափով։
Աղյուսակ 1
|
Յուղերի և քսուքների տեսակները |
Չափման միավորը |
Յուղերի և քսուքների ծախսի չափորոշիչները` 100 լ վառելիքի ծախսի հաշվարկով |
|
|
բենզինով և գազով աշխատող ավտոմեքենաների համար |
դիզելային վառելիքով և գազով աշխատող ավտոմեքենաների համար |
||
|
Շարժիչային յուղեր |
լիտր |
2,4 |
3,2 |
|
Տրանսմիսիոն յուղեր |
լիտր |
0,3 |
0,4 |
|
Հատուկ յուղեր |
լիտր |
0,1 |
0,1 |
|
Պլաստիկ (թանձր) քսուք |
կգ |
0,2 |
0,3 |
- ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ՎԱԶՔԻ, ԿՈՒՏԱԿՉԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- Ավտոմեքենաների ավտոդողերի վազքի նորմատիվների հաշվարկման համար հիմք է ընդունվում արտադրող գործարանի կողմից սահմանված տվյալ ավտոդողի շահագործման վազքի նորման:
- Օպերատիվ-ծառայողական ավտոմեքենաների, հրշեջ ծառայության ստորաբաժանումների հիմնական և հատուկ հրշեջ ավտոմեքենաների, փրկարարական ծառայությունների և ստորաբաժանումների օպերատիվ և փրկարարական ավտոմեքենաների ավտոդողերի վազքի նորմաները նվազեցվում են 30 տոկոսով։
- Էլեկտրամոբիլների վազքի նորմաները մեկ լիցքավորման համար սպառված էլեկտրաէներգիայի (կՎտ) չափաքանակից կախված հաշվարկվում են արտադրող գործարանի կողմից սահմանված նորմատիվներին համապատասխան։
- Ավտոմեքենաների կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների չափորոշիչները ներկայացված են N 2 աղյուսակում, իսկ էլեկտրամոբիլների մարտկոցների ծառայության ժամկետը հաշվարկվում է արտադրող գործարանի կողմից սահմանված ժամկետով։
- Ավտոմեքենաների կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների չափորոշիչները նվազեցվում են էներգիայի սպառման լրացուցիչ աղբյուրով կահավորված տրանսպորտային միջոցների համար (ռադիոկայան, ազդանշանային խոսող սարք և այլն) 30 տոկոսով և էներգիայի սպառման յուրաքանչյուր լրացուցիչ այլ աղբյուրի համար՝ 5 տոկոսով։
Աղյուսակ 2
|
N ը/կ |
Ավտոմեքենայի տարեկան միջին վազքը (հազ. կմ) |
Կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետը (տարի) |
Ավտոմեքենայի միջին վազքը կուտակչային մարտկոցի ծառայության ժամկետի ընթացքում (հազ.կմ) |
|
1. |
7,5 |
4 տարի |
30,0 |
|
2. |
10,0 |
3 տարի 7 ամիս |
36,0 |
|
3. |
15,0 |
3 տարի |
45,0 |
|
4. |
20,0 |
2 տարի 8 ամիս |
54,0 |
|
5. |
25,0 |
2 տարի 5 ամիս |
60,0 |
|
6. |
30,0 |
2 տարի 3 ամիս |
68,0 |
|
7. |
35,0 |
2 տարի 1 ամիս |
74,0 |
|
8. |
40,0 |
2 տարի |
80,0 |
|
9. |
45,0 |
1 տարի 11 ամիս |
85,0 |
- ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- Հանրային իշխանության մարմինների համար ձեռք բերվող նոր ավտոմեքենաները պետք է բավարար են հետևյալ չափորոշիչներին՝
1) ավտոմեքենայի վազքը չպետք է գերազանցի 1000 կիլոմետրը.
2) ավտոմեքենայի արտադրության տարեթիվը պետք է համընկնի ձեռքբերման տարեթվի հետ.
3) գնելու պայման պետք է հանդիսանա առնվազն 36 ամիս և (կամ) 150 000 կմ վազքի երաշխիքային սպասարկումը և հետերաշխիքային սպասարկումը` պայմանագրով նախատեսված սակագներով (մեխանիզմներով)։
4) ավտոմեքենաների շահագործման ժամկետը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի N 3-Ն հրամանով սահմանված տրանսպորտային միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմային համապատասխան հաշվարկված ծառայության ժամկետից։
- Սույն հավելվածի 18-րդ կետով նախատեսված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով ավտոմեքենաների ձեռքբերման թույլտվությունը հանրային իշխանության համապատասխան մարմնի կողմից ներկայացված հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի առաջարկությամբ տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմի ղեկավար
Ա. Հարությունյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2023 թվականի
սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ
- Հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների տարեկան պահպանման բազային ծախսի չափը (այսուհետ՝ պահպանման բազային ծախս) հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան միջոցները նախատեսվում են սույն հավելվածով սահմանված նորմաներին և կարգին համապատասխան՝ բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված պահանջի առկայության դեպքում:
- Ավտոմեքենաների պահպանման ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող համապատասխան ծրագրային միջոցառումների ծախսերում և ըստ ծախսային բաղադրիչների՝ հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով՝
1) 4212 - «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով՝ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի կուտակչային մարտկոցի լիցքավորման հետ կապված էլեկտրաէներգիայի ծախսը.
2) 4252 - «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով՝ ավտոմեքենայի պահպանման ընթացիկ նորոգման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման ծախսերը.
3) 4264 - «Տրանսպորտային նյութեր» հոդվածով՝ ավտոմեքենայի շահագործման համար անհրաժեշտ վառելանյութի, յուղերի և ավտոմեքենաների համար այլ նյութերի (ապրանքների) ձեռքբերման ծախսերը.
4) 4823 - «Պարտադիր վճարներ» հոդվածով՝ ավտոմեքենաների շահագործման հետ կապված օրենսդրությամբ նախատեսված պարտադիր վճարների, այդ թվում՝ ավտոմեքենաների տեխնիկական զննության վճարի և բնապահպանական հարկի ծախսերը:
- Ավտոմեքենաների պահպանման ծախսերն, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, նախատեսվում են՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված դասակարգումները:
- Ավտոմեքենայի պահպանման բազային ծախսը հավասար է սույն հավելվածի 2-րդ կետում նշված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով նախատեսված տրանսպորտային ծախսերի հանրագումարին:
- Ավտոմեքենայի պահպանման բազային ծախսի տարեկան նորմայի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետևյալ հաշվարկային տվյալները՝
1) առաջիկա տարվա ընթացքում աշխատանքային օրերի քանակը.
2) օգտակար ծառայության ժամկետում գտնվող և օգտակար ծառայության ժամկետը լրացած ավտոմեքենաների կողմից օրական ծախսվող վառելանյութի ծավալը.
3) օրական էլեկտրաէներգիայի ծախսը՝ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենաների համար.
4) գինը՝ առաջիկա բյուջետային տարվա համար կանխատեսվող բենզինի գինը կամ էլեկտրաէներգիայի լիցքավորման միջին շուկայական սակագինը:
- Պահպանման բազային ծախսը տարբերակված սկզբունքով հաշվարկվում է օգտակար ծառայության ժամկետում գտնվող և օգտակար ծառայության ժամկետը լրացած ավտոմեքենաների համար:
- Ավտոմեքենաների պահպանման ծախսերը հաշվարկվում են՝ հաշվի առնելով ավտոմեքենայի՝ օգտակար ծառայության ժամկետում գտնվելու կամ օգտակար ծառայության ժամկետը լրացած լինելու հանգամանքը և հիմք ընդունելով համապատասխանաբար հաշվարկված պահպանման բազային ծախսի չափերը:
- Այն դեպքում, երբ բյուջետային տարվա ընթացքում մարմնին հատկացվում է օգտակար ծառայության ժամկետի մեջ գտնվող ավտոմեքենա, ապա դրանով պայմանավորված բյուջետային ծախսերի վերահաշվարկը դիտարկվում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
- Ընդամենը տրանսպորտային նյութերի գծով ծախսերում վառելանյութի ծախսը կազմում է 90%, իսկ ավտոմեքենաների համար օգտագործվող յուղերի և այլ նյութերի (ապրանքների) ձեռքբերման ծախսը՝ 10%: Յուղերի և այլ նյութերի (ապրանքների) ծախսը վառելանյութի նկատմամբ կազմում է 11%:
- Ընդամենը տրանսպորտային նյութերի գծով տարեկան ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևերի միջոցով՝
1) ՎԾ = Վ x Օր x գին, որտեղ՝
ՎԾ-ն վառելանյութի տարեկան ծախսն է (դրամ),
Վ-ն՝ օրական ծախսվող վառելանյութի ծավալը (լիտր),
Օր՝ աշխատանքային օրերի քանակը տարվա ընթացքում.
2) Ն = ՎԾ x 11%, որտեղ՝
Ն-ն՝ յուղերի և այլ նյութերի (ապրանքների) ձեռքբերման տարեկան ծախսն է (դրամ),
3) ՏՆ = ՎԾ + Ն, որտեղ՝
ՏՆ-ն՝ տրանսպորտային նյութերի գծով տարեկան ծախսն է (դրամ):
- Պահպանման բազային ծախսի մյուս ծախսային բաղադրիչների հաշվարկը կատարվում է տրանսպորտային նյութերի ծախսի նկատմամբ դրանց հարաբերակցությամբ:
- Ավտոմեքենայի ընթացիկ նորոգման և պահպանման ծախսը տրանսպորտային նյութերի գծով տարեկան ծախսի նկատմամբ կազմում է 27% և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Ընթացիկ նորոգման և պահպանման ծախս = ՏՆ x 27%:
- Պարտադիր վճարների գծով ծախսը տրանսպորտային նյութերի գծով տարեկան ծախսի նկատմամբ կազմում է 1.15% և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Պարտադիր վճարներ = ՏՆx 1.15%:
- Էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Է = ԷԾ x Օր x գին, որտեղ՝
Է՝ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսն է (դրամ),
ԷԾ՝ էլեկտրաէներգիայի միջին օրական ծախսը (կվտ),
Օր՝ աշխատանքային օրերի քանակը:
- Էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի պահպանման բազային ծախսի մյուս ծախսային բաղադրիչների հաշվարկը կատարվում է էլեկտրաէներգիայի ծախսի նկատմամբ դրանց հարաբերակցությամբ:
- Էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի յուղերի և այլ նյութերի (ապրանքների) ձեռքբերման ծախսը էլեկտրաէներգիայի ծախսի նկատմամբ կազմում է 10% և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԷՆ = Է x 10%, որտեղ՝
ԷՆ-ն՝ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի յուղերի և այլ նյութերի (ապրանքների) ձեռքբերման տարեկան ծախսն է (դրամ),
Է-ն՝ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսն է (դրամ):
- Էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի ընթացիկ նորոգման և պահպանման ծախսը էլեկտրաէներգիայի ծախսի նկատմամբ կազմում է 12% և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Ընթացիկ նորոգման և պահպանման ծախս = Է x 12%, որտեղ՝
Է-ն՝ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսն է (դրամ):
- Էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի պարտադիր վճարների գծով ծախսը էլեկտրաէներգիայի ծախսի նկատմամբ կազմում է 1.5% և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Պարտադիր վճարներ = Է x 1.5%, որտեղ՝
Է-ն՝ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսն է (դրամ):
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու նպատակով ավտոմեքենայի պահպանման բազային ծախսը որոշվում է սույն հավելվածով սահմանված նորմաներին համապատասխան տարբերակված սկզբունքով՝ ըստ օգտակար ծառայության ժամկետի հաշվարկված պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշները (այսուհետ` պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշը) դեպի վերև կլորացնելու միջոցով:
- Ավտոմեքենաների պահպանման փաստացի ծախսերում առանձին ծախսային բաղադրիչների գծով ծախսերի հարաբերակցությունը կարող է տարբերվել պահպանման բազային ծախսի հաշվարկում կիրառվող համամասնություններից՝ ըստ անհրաժեշտության: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան ծրագրային միջոցառումների գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով ծախսերի բաշխումը կատարվում է՝ հիմք ընդունելով համապատասխան մարմնի կողմից բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված առաջարկը:
- Հանրային իշխանության առանձին մարմինների գործառութային առանձնահատկություններով պայմանավորված՝ այդ մարմիններին հատկացված ավտոմեքենաների պահպանման ծախսերի հաշվարկման նպատակով տարբերակված սկզբունքով՝ ըստ օգտակար ծառայության ժամկետի հաշվարկված պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշների նկատմամբ կիրառվում է բազմապատիկ գործակից՝ առավելագույնը 1.4 գործակցի չափով:
- Բազմապատիկ գործակից կիրառելու դեպքում տվյալ մարմնի ավտոմեքենաների պահպանման բազային ծախսի չափը որոշվում է տարբերակված սկզբունքով՝ ըստ օգտակար ծառայության ժամկետի հաշվարկված պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշների և բազմապատիկ գործակցի արտադրյալը դեպի վերև կլորացնելու միջոցով:
- Պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշի նկատմամբ 1.2 բազմապատիկ գործակից կիրառվում է հետևյալ մարմինների համար՝
1) Ազգային անվտանգության ծառայություն.
2) Արտաքին հետախուզության ծառայություն.
3) Պետական վերահսկողական ծառայություն.
4) Ոստիկանություն.
5) Փրկարար ծառայություն.
6) Քրեակատարողական ծառայություն.
7) Էկոպարեկային ծառայություն.
8) Հակակոռուպցիոն կոմիտե.
9) Քննչական կոմիտե.
10) Դատախազություն.
11) Մարզպետների աշխատակազմեր:
- Պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշի նկատմամբ 1.4 բազմապատիկ գործակից կիրառվում է հետևյալ մարմինների համար՝
1) Պաշտպանության նախարարություն.
2) Զինված ուժերի գլխավոր շտաբ.
3) Պետական պահպանության ծառայություն:
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում հանրային իշխանության մարմինների համար ավտոմեքենաների տարեկան պահպանման ծախսերը հաշվարկվում և նախատեսվում են միասնական սկզբունքով` հիմք ընդունելով սույն հավելվածով սահմանվող նորմաներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաշվարկվող պահպանման բազային ծախսի չափերը՝ ըստ ավտոմեքենաների օգտակար ծառայության ժամկետների:
- Պահպանման բազային ծախսի չափերը, ըստ ավտոմեքենաների օգտակար ծառայության ժամկետների, վերահաշվարկվում են առաջիկա տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝ հիմք ընդունելով հաշվարկային տվյալների փոփոխությունները: Պահպանման բազային ծախսի չափերը ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններին տրամադրվող միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում:
- Առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում նախատեսելու նպատակով ավտոմեքենաների պահպանման հետ կապված ծախսերը վերահաշվարկվում են ըստ պահպանման բազային ծախսի վերահաշվարկված չափերի:
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առանձին մարմինների պահպանման ծախսերում նախատեսվող ավտոմեքենաների պահպանման ընդամենը ծախսերը հաշվարկում են բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված թվով ավտոմեքենաների համար, բայց ոչ ավելի, քան տվյալ մարմնի ավտոմեքենաների սահմանաքանակը:
- Սույն հավելվածով սահմանված նորմաներին համապատասխան հաշվարկվող պահպանման բազային ծախսի չափերը համարվում են առավելագույն ցուցանիշներ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում հանրային իշխանության մարմինների ավտոմեքենաների պահպանման ծախսերի հաշվարկման և նախատեսման համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմի ղեկավար
Ա. Հարությունյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2023 թվականի
սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ
- Հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենա հատկացնելու փոխարեն փոխհատուցումը նախատեսվում, փոխհատուցման ծախսը հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան միջոցները հատկացվում են սույն հավելվածով սահմանվող նորմաներին և կարգին համապատասխան:
- Հանրային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենա և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենա հատկացնելու փոխարեն տվյալ մարմնի ղեկավարի առաջարկությամբ կարող է նախատեսվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում (այսուհետ՝ բազային փոխհատուցում)՝ աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերման համար:
- Բազային փոխհատուցման ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող համապատասխան ծրագրային միջոցառումների ծախսերում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4239 - «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով՝ ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերման համար:
- Յուրաքանչյուր մեկ միավոր ավտոմեքենայի փոխարեն հատկացվող բազային փոխհատուցման նորման նախատեսվում է սույն հավելվածին համապատասխան հաշվարկվող պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշի և տվյալ մարմնի համար սահմանված բազմապատիկ գործակցի արտադրյալի առավելագույնը 170%-ի չափով՝ հետևյալ բանաձևով.
Բազային փոխհատուցման տարեկան ծախսի նորման = պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշ x բազմապատիկ գործակից x հաշվարկային տոկոս (առավելագույնը 170%):
- Բազային փոխհատուցման տարեկան ծախսի նորմայի հաշվարկման նպատակով պահպանման բազային ծախսի հաշվարկում օրական ծախսվող վառելանյութի ծավալը որոշվում է՝ հիմք ընդունելով հանրային իշխանության մարմիններին (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) սպասարկող ընդհանուր ավտոպարկում օգտակար ծառայության ժամկետում գտնվող և ծառայության ժամկետը լրացած ավտոմեքենաների կողմից սպառվող վառելանյութի օրական ծավալների միջին կշռված ցուցանիշը:
- Բազային փոխհատուցման տարեկան ծախսի նորման մեկ հաշվարկային միավորի համար հաշվարկվում է պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշի և հաշվարկման տոկոսի արտադրյալը դեպի վերև կլորացնելու միջոցով:
- Առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում նախատեսելու նպատակով բազային փոխհատուցման գումարը վերահաշվարկվում է ըստ սույն հավելվածին համապատասխան հաշվարկվող պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշի վերահաշվարկված արժեքի:
- Բազային փոխհատուցման համար հատկացված միջոցների հաշվին մարմնի ղեկավարի լիազորությունների կամ մարմնի կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով տվյալ մարմնի աշխատակիցների տրանսպորտային փոխադրումն իրականացվում է տվյալ մարմնի կողմից գնման ընթացակարգերին համապատասխան ձեռք բերված ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության միջոցով:
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առանձին մարմինների պահպանման ծախսերում նախատեսվող բազային փոխհատուցման ծախսերը հաշվարկում են բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված քանակով ավտոմեքենաների համար, բայց ոչ ավելի, քան տվյալ մարմնի ավտոմեքենաների սահմանաքանակը:
- Բազային փոխհատուցման շրջանակներում ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայությունից օգտվելու և ծախսերի հաշվառման պայմանները սահմանվում են տվյալ մարմնի ներքին կանոնակարգերով:
- Բազային փոխհատուցման շրջանակներում ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայությունից օգտվելու իրավասություն ունեցող ստորաբաժանումների կամ անձանց (պաշտոնների) շրջանակը սահմանվում է տվյալ մարմնի ղեկավարի կողմից ընդունված ներքին իրավական ակտով:
- Բազային փոխհատուցումն իրականացվում է տվյալ մարմնի գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) անհատական իրավական ակտի հիման վրա: Այն մարմիններում, որտեղ առկա չէ գլխավոր քարտուղարի պաշտոն, բազային փոխհատուցումն իրականացվում է օրենսդրությամբ նախատեսված համապատասխան պաշտոնատար անձի անհատական իրավական ակտի հիման վրա, իսկ այն տեսչական մարմիններում, որտեղ առկա չէ գլխավոր քարտուղարի պաշտոն՝ տեսչական մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմի ղեկավար
Ա. Հարությունյան
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2023 թվականի
սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ
- Առանձին մարմիններում օպերատիվ-հետախուզական գործունեություն, հետաքննություն, նախաքննություն, պետական վերահսկողության, ինչպես նաև հարկային, մաքսային, պետական գույքի կառավարման ոլորտի մարմիններում կամ դատախազությունում օրենքով վերապահված հսկողական կամ մշտադիտարկման գործառույթներ իրականացնող որոշակի շրջանակի անձանց կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով այլընտրանքային եղանակով իրականացվող տրանսպորտային ծախսերի համար կարող է տրամադրվել փոխհատուցում (այսուհետ՝ այլընտրանքային փոխհատուցում):
- Այլընտրանքային փոխհատուցման ծախսերը հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան միջոցները նախատեսվում են սույն հավելվածով սահմանվող նորմաներին և կարգին համապատասխան՝ բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված առաջարկի առկայության դեպքում:
- Այլընտրանքային փոխհատուցման ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են սույն հավելվածի 1-ին կետում նշված հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող համապատասխան ծրագրային միջոցառումների ծախսերում և ըստ ծախսային բաղադրիչների՝ հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով.
1) 4212 - «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով՝ մասնավոր ավտոմեքենայի շահագործման դեպքում էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի լիցքավորման համար.
2) 4239 - «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով՝ ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերման համար.
3) 4264 - «Տրանսպորտային նյութեր» հոդվածով՝ մասնավոր ավտոմեքենայի շահագործման դեպքում վառելանյութի տրամադրման համար:
- Այլընտրանքային փոխհատուցման ծախսի տարեկան նորմայի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետևյալ հաշվարկային տվյալները՝
1) առաջիկա տարվա օրացուցային օրերի քանակը.
2) վառելանյութի օրական ծավալը՝ 2.0 լիտր (բենզին կամ դրան համարժեք այլ վառելանյութ).
3) էլեկտրաէներգիայի օրական ծախսը՝ 5.0 կվտ (էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենաների համար).
4) գինը՝ առաջիկա բյուջետային տարվա համար կանխատեսվող բենզինի գինը կամ էլեկտրաէներգիայի լիցքավորման միջին շուկայական սակագինը:
- Սույն հավելվածով սահմանված տվյալների հիման վրա հաշվարկվում է այլընտրանքային եղանակով փոխհատուցման տարեկան ծախսի նորման մեկ հաշվարկային միավորի համար (այսուհետ՝ այլընտրանքային փոխհատուցման գումար)՝ հետևյալ բանաձևով.
Այլընտրանքային փոխհատուցման գումար = օրական ծախսվող վառելանյութի ծավալ (կամ էլեկտրաէներգիայի օրական ծախս) x 365 օր x գին (կամ սակագին):
- Այլընտրանքային փոխհատուցման տարեկան ծախսի նորման որոշվում է մեկ միավորի հաշվարկային ցուցանիշը դեպի վերև կլորացնելու միջոցով:
- Այլընտրանքային փոխհատուցումն իրականացվում է հետևյալ տարբերակներով՝
1) աշխատակցի կողմից մասնավոր ավտոմեքենայի շահագործման դեպքում՝
ա) վառելանյութի տրամադրում կամ լիցքավորման ծառայության ձեռքբերում,
բ) էլեկտրաէներգիայի լիցքավորում կամ լիցքավորման ծառայության ձեռքբերում.
2) ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերում:
- Այլընտրանքային փոխհատուցման տարբերակների ընտրության, փոխհատուցման տրամադրման և ծախսերի հաշվառման պայմանները սահմանվում են տվյալ մարմնի ներքին կանոնակարգերով։
- Ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերումն իրականացվում է տվյալ մարմնի կողմից գնման ընթացակարգերին համապատասխան ծառայության ձեռքբերման միջոցով:
- Էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի շահագործման դեպքում փոխհատուցումն իրականացվում է տվյալ ավտոմեքենայի մարտկոցի լիցքավորման կամ գնման ընթացակարգերին համապատասխան լիցքավորման ծառայության ձեռքբերման եղանակով:
- Այլընտրանքային փոխհատուցման ծախսը առաջիկա տարվա բյուջեի նախագծում նախատեսելու նպատակով վերահաշվարկվում է՝ հիմք ընդունելով հաշվարկային տվյալների փոփոխությունը:
- Սույն հավելվածի 1-ին կետում նշված մարմիններում տրանսպորտային ծախսերի այլընտրանքային փոխհատուցում ստացող օպերատիվ-հետախուզական գործունեություն, հետաքննություն, նախաքննություն, ինչպես նաև հսկողական գործառույթներ իրականացնող անձանց (պաշտոնների) շրջանակը սահմանվում է մարմնի ղեկավարի կողմից ընդունված ներքին իրավական ակտով:
- Փոխհատուցում ստացող անձանց (պաշտոնների) շրջանակը հաստատելու մասին իրավական ակտը ներառվում է յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող բյուջետային ֆինանսավորման հայտի փաթեթում:
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում սույն հավելվածով նախատեսվող յուրաքանչյուր մարմնի համար այլընտրանքային փոխհատուցման ծախսը հաշվարկվում է տվյալ մարմնի կողմից բյուջետային ֆինանսավորման հայտի շրջանակներում ներկայացված թվով անձանց (պաշտոնների) համար:
- Սույն հավելվածի 1-ին կետով նախատեսված մարմիններում այլընտրանքային փոխհատուցումն իրականացվում է տվյալ մարմնի գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) անհատական իրավական ակտի հիման վրա: Այն մարմիններում, որոնց կառուցվածքում գլխավոր քարտուղարի պաշտոն նախատեսված չէ, այլընտրանքային փոխհատուցումն իրականացվում է օրենսդրությամբ նախատեսված համապատասխան պաշտոնատար անձի անհատական իրավական ակտի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմի ղեկավար
Ա. Հարությունյան
Հավելված N 6
ՀՀ կառավարության 2023 թվականի
սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման
ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ, ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
|
Հ/Հ |
Որոշմամբ սահմանված մարմնի անվանումը |
Տրանսպորտային միջոցների սահմանաքանակը |
|
Սահմանադրական մարմիններ |
||
|
1 |
Ազգային ժողով |
26 |
|
2 |
Հանրապետության Նախագահի աշխատակազմ |
6 |
|
3 |
Վարչապետի աշխատակազմ |
27 |
|
4 |
Սահմանադրական դատարան |
3 |
|
5 |
ԲԴԽ և դատարաններ |
10 |
|
6 |
Քննչական կոմիտե |
91 |
|
7 |
Հակակոռուպցիոն կոմիտե |
1 |
|
8 |
Հաշվեքննիչ պալատ |
2 |
|
9 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողով |
2 |
|
10 |
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով |
2 |
|
11 |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
2 |
|
12 |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով |
1 |
|
13 |
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով |
2 |
|
14 |
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ |
7 |
|
15 |
Հանրային հեռարձակողի խորհուրդ |
1 |
|
Նախարարություններ |
||
|
1 |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
1 |
|
2 |
Առողջապահության նախարարություն |
2 |
|
3 |
Արդարադատության նախարարություն |
1 |
|
4 |
Արտաքին գործերի նախարարություն |
1 |
|
5 |
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
1 |
|
6 |
Էկոնոմիկայի նախարարություն |
12 |
|
7 |
Կրթության, գիտության, մշակույթի ևսպորտի նախարարություն |
2 |
|
8 |
Ներքին գործերի նախարարություն |
7 |
|
9 |
Շրջակա միջավայրի նախարարություն |
1 |
|
10 |
Պաշտպանության նախարարություն |
25 |
|
11 |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
1 |
|
12 |
Ֆինանսների նախարարություն |
1 |
|
Կառավարության ենթակա մարմիններ |
||
|
1 |
Կադաստրի կոմիտե |
3 |
|
2 |
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե |
1 |
|
3 |
Պետական եկամուտների կոմիտե |
96 |
|
4 |
Վիճակագրական կոմիտե |
1 |
|
5 |
Քաղաքաշինության կոմիտե |
7 |
|
6 |
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին |
15 |
|
7 |
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին |
34 |
|
8 |
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին |
3 |
|
9 |
Սննդի անվտանգության տեսչական մարմին |
36 |
|
10 |
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին |
18 |
|
Վարչապետին ենթակա մարմիններ |
||
|
1 |
Ազգային անվտանգության ծառայություն |
261 |
|
2 |
Արտաքին հետախուզության ծառայություն |
1 |
|
3 |
Պետական պահպանության ծառայություն |
134 |
|
4 |
Պետական վերահսկողական ծառայություն |
1 |
|
Մարզպետարաններ |
||
|
1 |
Արագածոտնի մարզպետի աշխատակազմ |
3 |
|
2 |
Արարատի մարզպետի աշխատակազմ |
3 |
|
3 |
Արմավիրի մարզպետի աշխատակազմ |
3 |
|
4 |
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ |
3 |
|
5 |
Լոռու մարզպետի աշխատակազմ |
3 |
|
6 |
Կոտայքի մարզպետի աշխատակազմ |
3 |
|
7 |
Շիրակի մարզպետի աշխատակազմ |
3 |
|
8 |
Սյունիքի մարզպետի աշխատակազմ |
3 |
|
9 |
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ |
3 |
|
10 |
Տավուշի մարզպետի աշխատակազմ |
3 |
|
Նախարարություններին ենթակա մարմիններ |
||
|
1 |
Միասնական սոցիալական ծառայություն |
12 |
|
2 |
Քրեակատարողական ծառայություն |
61 |
|
3 |
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն |
47 |
|
4 |
Պրոբացիայի ծառայություն |
14 |
|
5 |
Ռազմարդյունաբերության կոմիտե |
1 |
|
6 |
Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն |
4 |
|
7 |
Ոստիկանություն |
1478 |
|
8 |
Փրկարար ծառայություն |
85 |
|
9 |
Անտառային կոմիտե |
1 |
|
10 |
Ջրային կոմիտե |
3 |
|
11 |
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե |
3 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմի ղեկավար
Ա. Հարությունյան
Oրինակելի ձև
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ և ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱԶՄՎԱԾ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մշտադիտարկման ենթակա
____________________________________________________
(օգտագործող մարմնի անվանումը, հասցեն)
Մշտադիտարկման ժամկետը «_____ »_________ 20______ թ-ից «____»_____20____թ-ը
|
Մշտադիտարկում անցկացրել են |
________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը) |
|
|
________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը) |
|
|
________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը) |
Մշտադիտարկում իրականացնելու հիմքը (երը).
- ___________________________________________________
- ___________________________________________________։
Մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվել է հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների
- ___________________________________________________ ,
- ___________________________________________________ ,
- ___________________________________________________,
- ___________________________________________________ ,
- ___________________________________________________։
Մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվել են հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների օգտագործման վիճակը
- ___________________________________________________,
- ___________________________________________________,
- ___________________________________________________ ։
Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ
______________________________________________________________________________ ,
(նշվում է հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների օգտագործման վիճակը)
______________________________________________________________________________ ,
______________________________________________________________________________ ։
Ծանոթություն.
- Ստացա արձանագրության մեկ օրինակը`
______________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
- Արձանագրության վերաբերյալ ունեմ առարկություն, որի համար կից ներկայացնում եմ բացատրություն.
______________________________________________________________________________ ,
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
______________________________________________________________________________:
- Հրաժարվում եմ ստանալ արձանագրության օրինակը
______________________________________________________________________________ ։
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
- Լրացուցիչ նշումներ
______________________________________________________________________________ ,
______________________________________________________________________________ ։
Առդիր՝
Արձանագրությունը բաղկացած է _______ էջից ______ օրինակից և ուղարկված է (հանձնված է)
_______________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
_______________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
_______________________________________
«_____» _________ 20___ թ.
»։
Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմի ղեկավար
Ա. Հարությունյան
-
Обсуждалось
04.08.2025 - 19.08.2025
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
-
Test
Просмотры 1455
Принт