Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

  • Обсуждалось

    01.08.2025 - 16.08.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2494

Принт

Предложения

Աստղիկ Խաչատրյան

15.08.2025

Օրինակելի կանոնադրության10-րդ կետը սահմանում է, որ կրթահամալիրը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ և հաշվեհամարներ ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում։Իմ կարծիքով, սա ճիշտ և անհրաժեշտ պահանջ է, քանի որ այն թույլ է տալիս ֆինանսները կառավարել կազմակերպված ու թափանցիկ ձևով, նվազեցնում է չարաշահումների ռիսկը և հեշտացնում է վերահսկողությունը թե՛ հիմնադրի, թե՛ վերահսկող մարմինների կողմից։

Տաթև Մարտիրոսյան

14.08.2025

Որպես հանրակրթական հաստատոթյան ուսուցիչ ողջունում եմ նախագիծը և առաջարկում համայնքային ծրագրերում ներառել կրթական կամավորական շարժումների ձևավորում,որտեղ ավագ դասարանների սովորողները կմասնակցեն ցածր դասարանների մշակույթային նախաձեռնություններին

Միլենա Ասատյան

14.08.2025

ՀՀ կառավարության 2002 թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման փոփոխությունների նախագծի վերաբերյալ Նախագծով նախատեսվում է կրթահամալիրներին իրավունք տալ իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Այս մոտեցումը կարող է խթանել ֆինանսական ինքնաբավությունը, սակայն առանց եկամուտների նպատակային օգտագործման պարտադիր իրավական երաշխիքների՝ այն կարող է վտանգել կրթահամալիրի հիմնական առաքելությունը և հանրային վստահությունը։ Առաջարկում եմ նախագծում ամրագրել, որ․ 1. Կրթահամալիրի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների առնվազն 80%-ը պարտադիր ուղղվում է կրթական ծրագրերի զարգացմանը և ուսումնական պայմանների բարելավմանը։ 2. Տարեկան ֆինանսական հաշվետվությունը հրապարակվում է և ենթարկվում է անկախ աուդիտի։ 3. Հաշվետվությունը հաստատվում է կառավարման խորհրդի և լիազորված պետական մարմնի կողմից՝ ապահովելով ֆինանսական թափանցիկություն և հանրային վերահսկողություն։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: