Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2025 թվականի              N         -Լ

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1․ Հաստատել` 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝

  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետների հետ համատեղ մշակել և հաստատել սույն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի շրջանակներում սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը․
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումների ընթացքի վերաբերյալ օպերատիվ տեղեկության հավաքագրման նպատակով մթերվող լոլիկի քանակների փաստաթղթավորման և տեղեկության տրամադրման ընթացակարգը։

3․ 2025 թվականի տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարողների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը կատարվում է մարզպետների աշխատակազմերի համակարգմամբ։

4․ Սույն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացված ֆինանսական միջոցների հաշվին՝ կատարելով համապատասխան վերաբաշխումներ։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրված տոմատի մածուկի արտադրության նպատակով փաստացի մթերված լոլիկի ծավալների վրա։

 

 

      Հայաստանի Հանրապետության վարչապետ

                                                                                                           Ն. Փաշինյան

 

  • Обсуждалось

    29.07.2025 - 13.08.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

  • Министерство

    Министерство экономики

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1350

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: