2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի N -Լ
2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1․ Հաստատել` 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
- սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետների հետ համատեղ մշակել և հաստատել սույն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի շրջանակներում սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը․
- սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումների ընթացքի վերաբերյալ օպերատիվ տեղեկության հավաքագրման նպատակով մթերվող լոլիկի քանակների փաստաթղթավորման և տեղեկության տրամադրման ընթացակարգը։
3․ 2025 թվականի տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարողների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը կատարվում է մարզպետների աշխատակազմերի համակարգմամբ։
4․ Սույն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացված ֆինանսական միջոցների հաշվին՝ կատարելով համապատասխան վերաբաշխումներ։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրված տոմատի մածուկի արտադրության նպատակով փաստացի մթերված լոլիկի ծավալների վրա։
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Ն. Փաշինյան
-
Քննարկվել է
29.07.2025 - 13.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1345
Տպել