25.07.2025
Արցախից բռնի տեղահանված անձանց կուտակայինները ապօրինի տեղափոխել եք ՀՀ կուտակային համակարգ:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Եթե հարկային գործակալը (գործատուն) ներկայացնում է ճշտված հաշվարկ, որով վերահաշվարկվում է (նվազում է) սոցիալական վճարի պարտավորությունը, ապա փոփոխության արդյունքում առաջացած տարբերությունը հաշվառվում է որպես ճշտված հաշվարկ ներկայացրած գործատուի՝ ճշտված հաշվարկ ներկայացնելու արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորություն, եթե հաշվետու ժամանակահատվածում հարկային գործակալից (գործատուից) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող՝ եկամուտ ստացած անձն ազատվել է աշխատանքից (դադարել է նրա հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը) կամ անձը սույն օրենքով սահմանված կարգով դադարել է համարվել սոցիալական վճար կատարող։»։
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5. Կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարած անձանց համար (օգտին), ինչպես նաև այն դեպքում, երբ լրացել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձի կենսաթոշակային տարիքը, և անձը չի ներկայացրել սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը, կուտակային հատկացումները կատարվում են՝
3) որպես ինքնազբաղված անձ ստացված եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների չափով։»։
Հոդված 3. Օրենքի 56-րդ հոդվածում՝
«1.1. Սույն մասով հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայության մասին կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկացնում է վերջինիցս ստացած հարցման հիման վրա։
1.2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության մասին կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը տեղեկացնում է մասնակիցների ռեեստրը վարողին` այդ հիմքերի առկայությունը հավաստող փաստաթուղթը անձին տրամադրելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:
1.3. Սույն հոդվածի 1‑ին մասի 3-րդ կետում նշված դեպքում մասնակցի՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատած (սոցիալական վճար կատարած) ժամանակահատվածը հաշվարկում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը՝ հիմք ընդունելով մասնակցի աշխատած (սոցիալական վճար կատարած) ժամանակահատված(ներ)ի վերաբերյալ հարկային մարմնից ստացված տվյալները։ Հարկային մարմինը տվյալները տրամադրում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հարցման հիման վրա։ Սույն մասի համաձայն փոխանակվող տվյալների ցանկը և դրանց տրամադրման կարգը, աշխատած (սոցիալական վճար կատարած) ժամանակահատվածի տևողությունը հաշվարկելու կարգը սահմանում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը։»:
Հոդված 4. Անցումային դրույթներ
Обсуждалось
25.07.2025 - 11.08.2025
Тип
Закон
Область
Социальное обеспечение
Министерство
Министерство труда и социальных вопросов
Test
Просмотры 1439
Принт25.07.2025
Արցախից բռնի տեղահանված անձանց կուտակայինները ապօրինի տեղափոխել եք ՀՀ կուտակային համակարգ: