Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Եթե հարկային գործակալը (գործատուն) ներկայացնում է ճշտված հաշվարկ, որով վերահաշվարկվում է (նվազում է) սոցիալական վճարի պարտավորությունը, ապա փոփոխության արդյունքում առաջացած տարբերությունը հաշվառվում է որպես ճշտված հաշվարկ ներկայացրած գործատուի՝ ճշտված հաշվարկ ներկայացնելու արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորություն, եթե հաշվետու ժամանակահատվածում հարկային գործակալից (գործատուից) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող՝ եկամուտ ստացած անձն ազատվել է աշխատանքից (դադարել է նրա հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը) կամ անձը սույն օրենքով սահմանված կարգով դադարել է համարվել սոցիալական վճար կատարող։»։

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5. Կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարած անձանց համար (օգտին), ինչպես նաև այն դեպքում, երբ լրացել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձի կենսաթոշակային տարիքը, և անձը չի ներկայացրել սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը, կուտակային հատկացումները կատարվում են՝

  • աշխատավարձից, ձեռնարկատիրական եկամտից (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված դեպքի) հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների չափով,
  • Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով.

3) որպես ինքնազբաղված անձ ստացված եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների չափով։»։

 

Հոդված 3.   Օրենքի 56-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 3-րդ ենթակետում «աշխատող» բառը փոխարինել «առնվազն 5 օրացուցային տարի աշխատած (սոցիալական վճար կատարած)» բառերով.
  • ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի «Սույն մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության մասին կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը տեղեկացնում է մասնակիցների ռեեստրը վարողին` այդ հիմքերի առկայությունը հավաստող փաստաթուղթը անձին տրամադրելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:» պարբերությունը.
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-1.3-րդ մասերով՝

«1.1. Սույն մասով հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայության մասին կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկացնում է վերջինիցս ստացած հարցման հիման վրա։

1.2. Սույն հոդվածի 1-ին մասի  2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության մասին կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը տեղեկացնում է մասնակիցների ռեեստրը վարողին` այդ հիմքերի առկայությունը հավաստող փաստաթուղթը անձին տրամադրելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

1.3. Սույն հոդվածի 1‑ին մասի 3-րդ կետում նշված դեպքում մասնակցի՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատած (սոցիալական վճար կատարած) ժամանակահատվածը հաշվարկում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը՝ հիմք ընդունելով մասնակցի աշխատած (սոցիալական վճար կատարած) ժամանակահատված(ներ)ի վերաբերյալ հարկային մարմնից ստացված տվյալները։ Հարկային մարմինը տվյալները տրամադրում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հարցման հիման վրա։ Սույն մասի համաձայն փոխանակվող տվյալների ցանկը և դրանց տրամադրման կարգը, աշխատած (սոցիալական վճար կատարած) ժամանակահատվածի տևողությունը հաշվարկելու կարգը սահմանում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը։»: 

Հոդված  4.  Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից 2 տարի հետո։ Իր մշտական բնակության երկիր վերադառնալու հիմքով իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջը սույն օրենքն ընդունվելու օրվա դրությամբ աշխատող հանդիսացող օտարերկրյա քաղաքացու կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացվելու դեպքում Օրենքի 56-րդ հոդվածը կիրառվում է անկախ նրա՝ Հայաստանի Հանրապետությունում առնվազն 5 օրացուցային տարի աշխատած (սոցիալական վճար կատարած) լինելու հանգամանքից։
  • Discussed

    25.07.2025 - 11.08.2025

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1445

Print

Suggestions

Ժորա Հայրապետյան

25.07.2025

Արցախից բռնի տեղահանված անձանց կուտակայինները ապօրինի տեղափոխել եք ՀՀ կուտակային համակարգ:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: