««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) համապատասխան նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին) անվտանգության ապահովման, պահպանության ապահովման և ուղեկցումների, օպերատիվ, հատուկ նշանակության, ներքին անվտանգության, հերթապահության ստորաբաժանումներում և շտաբում.»:
Հոդված 2․ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված․ 3․ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 2-րդ կետի «բ» ենթակետում «քրեակատարողական ծառայության բաժնի պետի տեղակալ,» բառերից հետո լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության բաժանմունքի պետ,» բառերը,
2) 3-րդ կետի «ա» ենթակետում «քրեակատարողական ծառայության գլխավոր մասնագետ,» բառերից հետո լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության գլխավոր մասնագետ,» բառերը,
3) 4-րդ կետի «ա» ենթակետում «քրեակատարողական ծառայության առաջատար մասնագետ,» բառերից հետո լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության առաջատար մասնագետ, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության առաջին կարգի մասնագետ,» բառերը,
4) 5-րդ կետի «ա» ենթակետում «քրեակատարողական ծառայության երկրորդ կարգի մասնագետ,» բառերից հետո լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության երկրորդ կարգի մասնագետ,» բառերը:
Հոդված 4․ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքով սահմանված կարգով քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից):»։
Հոդված 5․ Օրենքի 14.1-րդ հոդվածի՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14.1 Քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը և Քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոնը կատարողականի գնահատման արդյունքներով զբաղեցնելը»,
- 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բացառությամբ քրեակատարողական հիմնարկի պետերի, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի` քրեակատարողական ծառայության մյուս պաշտոններն զբաղեցվում են օրենքով սահմանված մրցույթի արդյունքներով։»,
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.Քրեակատարողական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է ավելի բարձր թափուր պաշտոնի նշանակել Կառավարության սահմանած կարգով վերջին երկու կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած այն քրեակատարողական ծառայողին, որը միաժամանակ՝
1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.
2) երկու տարի անընդմեջ աշխատում է քրեակատարողական ծառայությունում.
3) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն։
Այդ ժամկետում նշանակում չկատարվելու դեպքում քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցվում է օրենքով սահմանված մրցույթի արդյունքներով:»։
Հոդված 6․ Օրենքի 17-րդ հոդվածի՝
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որը ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:»:
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որը ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:»:
Հոդված 7․ Օրենքի 20.1-րդ հոդվածի՝
- 9-րդ մասից հանել «Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:» բառերը,
- 13-րդ մասում «առնվազն» բառը փոխարինել «առավելագույնը» բառով:
Հոդված 8․ Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Քրեակատարողական ծառայողն իր դիմումի համաձայն կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ցածր այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր։»։
Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «Քրեակատարողական ծառայության պետին և նրա տեղակալներին» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության պետի տեղակալներին» բառերով։
Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) արձակում է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, կայացնում է որոշումներ և տալիս է ցուցումներ.»,
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) քննարկում և թողնում է անփոփոխ քրեակատարողական ծառայողների համապատասխան որոշումները, հրամանները և ցուցումները կամ կասեցնում, փոփոխում, ուժը կորցրած է ճանաչում կամ վերացնում է (ցուցումի դեպքում) համապատասխան քրեակատարողական ծառայողների անօրինական և (կամ) անհիմն հրամանները, ցուցումները և որոշումները, և դրանց կապակցությամբ համապատասխանաբար՝ ընդունում է նոր հրամաններ, տալիս նոր ցուցումներ և կայացնում նոր որոշումներ.»,
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.
«7.1) քրեակատարողական ծառայողներին պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալով, կրծքանշանով, իսկ քրեակատարողական ծառայության համակարգում վարչական, հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց և մյուս աշխատողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողներին (աշխատողներին) և անհատ անձանց՝ պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալով.»։
Հոդված 11․ Օրենքի 25.1-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ կետով.
«13.1) քրեակատարողական ծառայողներին պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալով, կրծքանշանով, իսկ քրեակատարողական ծառայության համակարգում վարչական, հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց և մյուս աշխատողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողներին (աշխատողներին) և անհատ անձանց՝ պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալով.»։
Հոդված 13. Օրենքի 11-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 11
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼԸ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ»։
Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածի՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 35. Քրեակատարողական ծառայողներին խրախուսելը և այլ անձանց պարգևատրելը»,
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալով և կրծքանշանով պարգևատրում են միայն համապատասխան նախարարը և քրեակատարողական ծառայության պետը:»,
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երկարամյա ծառայության (աշխատանքի) և (կամ) ծառայողական (աշխատանքային) պարտականությունները և (կամ) հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայողները կարող են պարգևատրվել քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալով, կրծքանշանով, իսկ քրեակատարողական ծառայության համակարգում վարչական, հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք և մյուս աշխատողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողները (աշխատողները) և այլ անձինք երկարամյա ծառայության (աշխատանքի) և (կամ) ծառայողական (աշխատանքային) պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու և (կամ) քրեակատարողական ծառայության հետ համագործակցության և (կամ) քրեակատարողական ծառայության առջև դրված խնդիրների իրականացմանն աջակցելու համար կարող են պարգևատրվել քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալով։»։
Հոդված 15․ Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի՝
- 14-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով.
«15) ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում։»։
- լրացնել նոր՝ 1.1-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Սույն Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված հիմքով ծառայողն ազատվում է քրեակատարողական ծառայությունից, եթե քրեակատարողական ծառայությունում առկա հնարավորությունների սահմաններում ծառայողին առաջարկվել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ ծառայողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով ազատվում է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից։»։
Հոդված 16. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.
«4.1) ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում։»։
Հոդված 17. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.
«3.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերից բացի, ծառայողական շներ կարող են կիրառվել նաև՝ քրեակատարողական հիմնարկների տարածքում, այդ թվում՝ խցերում և կացարաններում խուզարկություններ կատարելիս՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների և այլ արգելված իրերի և առարկաների որոնման նպատակով։»։
Հոդված 18.
- Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
- Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
-
Обсуждалось
11.07.2025 - 28.07.2025
-
Тип
Закон
-
Область
Уголовно-исполнительная
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1240
Принт