Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

« Գույք հետ վերցնելու եւ ամրացնելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի N 50/12 հասցեում գտնվող արտադրական մասնաշենքի 3-րդ հարկից «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 941.1 քառ.մետր մակերեսով տարածքից 501 քառ. մետր, 6.239.581,25 (վեց միլիոն, երկու հարյուր երեսունինը հազար հինգ հարյուր ութսունմեկ դրամ, քսանհինգ լումա) դրամ կադաստրային արժեքով տարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել եւ ամրացնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման  կոմիտեին։
  2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով համապատասխան փոփոխություն կատարել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի մեջ։

3.Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

 

 

  • Обсуждалось

    25.04.2018 - 15.05.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Ядерная безопасность

  • Министерство

    Комитет по регулированию ядерной безопасности

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11379

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: