08.07.2025
Առաջարկվոււմ է օրենքի գործողությունը տարածել Հայաստանի Հանրապետությունում (Արցախում) հայտարարված բոլոր զորակոչերի միջոցով իրականացված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածի վրա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում «Հանրային ծառայության ստաժը ներառում է նաև պետական և համայնքային պաշտոններում աշխատանքը, սույն օրենքով սահմանված կարգով փորձագետ աշխատելու» բառերից հետո լրացնել «ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածները» բառերով:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է նաև 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն իրականացրած անձանց վրա:
Обсуждалось
07.07.2025 - 22.07.2025
Тип
Закон
Область
Безопасность, Публичная служба, Общественное управление
Министерство
Министерство юстиции
Просмотры 1487
Принт08.07.2025
Առաջարկվոււմ է օրենքի գործողությունը տարածել Հայաստանի Հանրապետությունում (Արցախում) հայտարարված բոլոր զորակոչերի միջոցով իրականացված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածի վրա։