Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը հաստատելու մասին» հրամանի նախագծի ընդունման

 

  1. Կապըռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման hավելված N 1-ի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի կատարման անհրաժեշտությունից, այն է՝ «Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում»։

2Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

«Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը հաստատելու մասին» հրամանի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման հիմքը համայնքային ծառայության մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացի համար միատեսակ, հստակ և թափանցիկ կանոնների ապահովման անհրաժեշտությունն է։ Նախագիծը նպատակ ունի սահմանել համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովների գործունեության օրինակելի նոր աշխատակարգ։

Խնդիրն այն է, որ ներկայում գործող իրավակարգավորումը չի ապահովում հանձնաժողովների ձևավորման և գործունեության կանոնների միատեսակ և հստակ սահմանում՝ հատկապես տարբեր չափի համայնքների համար։ Սա կարող է հանգեցնել անհամաչափ մոտեցումների, թափանցիկության պակասի և հավասար հնարավորությունների խախտման համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացում։

 

 

3Առկա իրավիճակը

Ներկայում համայնքապետարաններում համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների կազմակերպումը և մրցութային հանձնաժողովների ձևավորումը կատարվում են տարբեր համայնքներում տարբեր ձևերով՝ առանց միասնական և հստակ սահմանված կանոնների:

           Բնակչության տարբեր քանակ ունեցող համայնքներում հանձնաժողովների կազմի ձևավորման, թեկնածուների ընտրության, նիստերի անցկացման և մրցույթի տեխնիկական կազմակերպման մասով կիրառվող ընթացակարգերը տարբեր են, ինչի հետևանքով հնարավոր են անհամաչափ մոտեցումներ, մրցույթի մասնակիցների հավասար հնարավորությունների խախտումներ և գործընթացի թափանցիկության նվազում:

          Այս իրավիճակն առաջացնում է անհրաժեշտություն օրինակելի աշխատակարգ, որը կապահովի համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովների ձևավորման և գործունեության միասնական, կանխատեսելի և թափանցիկ ընթացակարգեր ամբողջ հանրապետությունում:

 

4․  Կարգավորման նպատակը

 

Կարգավորման նպատակն է ապահովել համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցույթների կազմակերպման օրինականությունը, թափանցիկությունն ու միասնականությունը՝ համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովների ձևավորման, կազմի, գործառույթների և աշխատանքի կազմակերպման համար հստակ և միասնական կանոնների սահմանման միջոցով:

         Օրինակելի աշխատակարգի հաստատմամբ կկանխվեն մրցութային գործընթացում տեղային ինքնակամ և անհամաչափ մոտեցումները, կապահովվի մրցույթների անցկացման պայմանների կանխատեսելիությունը, հավասարությունը և մասնակցության հնարավորությունների արդարությունը բոլոր համայնքներում:

             Կարգավորման հիմնական նպատակներն են.

  • համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման գործընթացի թափանցիկության և հրապարակայնության բարձրացում,
  • մասնակիցների հավասար հնարավորությունների ապահովում,
  • համայնքների աշխատակազմերում մրցույթի կազմակերպման միասնական և հստակ կանոնների սահմանում:

 

5 Ակնկալվող արդյունքը

 

Կարգավորման արդյունքում ակնկալվում է՝

  • ապահովել թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացի օրինականությունն ու թափանցիկությունը,
  • կանխել կամայականությունը և խտրական վերաբերմունքը,
  • երաշխավորել հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար,
  • բարձրացնել տեղական կառավարման մարմինների աշխատանքի արդյունավետությունը՝ որակյալ և արհեստավարժ աշխատակիցների  ներգրավմամբ,

 

           

  1. Իրավականակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

 

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթով, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով: 

 

 

7 Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

 

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

 

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում: 

 

9 Նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների անհրաժեշտության բացակայության մասին

 

«Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը հաստատելու մասին» հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

  • Обсуждалось

    07.07.2025 - 22.07.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1246

Принт

Предложения

Վաղինակ Հովհաննիսյան

08.07.2025

Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք միասնական եզրույթ կիրառել աշխատակազմ բառի հետ (որոշ դեպքերում կիրառվում է համայնքի աշխատակազմ, իսկ որոշ դեպքերում՝ համայնքապետարանի աշխատակազմ: Ամեն դեպքում ճիշտը համայնքի աշխատակազմն է:)

Վաղինակ Հովհաննիսյան

08.07.2025

Հրամանի նախագծի նախաբանում հղում է կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին, որը վերաբերում է նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելուն, սակայն ոչ նախագծի վերնագրում, ոչ էլ բովանդակության մեջ չկա հիշատակում որևէ իրավական ակտ ուժը կորցրած ճանաչելու մասին:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: