08.07.2025
Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք միասնական եզրույթ կիրառել աշխատակազմ բառի հետ (որոշ դեպքերում կիրառվում է համայնքի աշխատակազմ, իսկ որոշ դեպքերում՝ համայնքապետարանի աշխատակազմ: Ամեն դեպքում ճիշտը համայնքի աշխատակազմն է:)
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը հաստատելու մասին» հրամանի նախագծի ընդունման
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման hավելված N 1-ի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի կատարման անհրաժեշտությունից, այն է՝ «Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում»։
2․ Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
«Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը հաստատելու մասին» հրամանի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման հիմքը համայնքային ծառայության մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացի համար միատեսակ, հստակ և թափանցիկ կանոնների ապահովման անհրաժեշտությունն է։ Նախագիծը նպատակ ունի սահմանել համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովների գործունեության օրինակելի նոր աշխատակարգ։
Խնդիրն այն է, որ ներկայում գործող իրավակարգավորումը չի ապահովում հանձնաժողովների ձևավորման և գործունեության կանոնների միատեսակ և հստակ սահմանում՝ հատկապես տարբեր չափի համայնքների համար։ Սա կարող է հանգեցնել անհամաչափ մոտեցումների, թափանցիկության պակասի և հավասար հնարավորությունների խախտման համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացում։
3․ Առկա իրավիճակը․
Ներկայում համայնքապետարաններում համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների կազմակերպումը և մրցութային հանձնաժողովների ձևավորումը կատարվում են տարբեր համայնքներում տարբեր ձևերով՝ առանց միասնական և հստակ սահմանված կանոնների:
Բնակչության տարբեր քանակ ունեցող համայնքներում հանձնաժողովների կազմի ձևավորման, թեկնածուների ընտրության, նիստերի անցկացման և մրցույթի տեխնիկական կազմակերպման մասով կիրառվող ընթացակարգերը տարբեր են, ինչի հետևանքով հնարավոր են անհամաչափ մոտեցումներ, մրցույթի մասնակիցների հավասար հնարավորությունների խախտումներ և գործընթացի թափանցիկության նվազում:
Այս իրավիճակն առաջացնում է անհրաժեշտություն օրինակելի աշխատակարգ, որը կապահովի համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովների ձևավորման և գործունեության միասնական, կանխատեսելի և թափանցիկ ընթացակարգեր ամբողջ հանրապետությունում:
4․ Կարգավորման նպատակը․
Կարգավորման նպատակն է ապահովել համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցույթների կազմակերպման օրինականությունը, թափանցիկությունն ու միասնականությունը՝ համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովների ձևավորման, կազմի, գործառույթների և աշխատանքի կազմակերպման համար հստակ և միասնական կանոնների սահմանման միջոցով:
Օրինակելի աշխատակարգի հաստատմամբ կկանխվեն մրցութային գործընթացում տեղային ինքնակամ և անհամաչափ մոտեցումները, կապահովվի մրցույթների անցկացման պայմանների կանխատեսելիությունը, հավասարությունը և մասնակցության հնարավորությունների արդարությունը բոլոր համայնքներում:
Կարգավորման հիմնական նպատակներն են.
5․ Ակնկալվող արդյունքը․
Կարգավորման արդյունքում ակնկալվում է՝
Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթով, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:
7․ Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը․
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում:
9․ Նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների անհրաժեշտության բացակայության մասին․
«Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը հաստատելու մասին» հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
Discussed
07.07.2025 - 22.07.2025
Type
Order
Area
Territorial administration and development
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1242
Print08.07.2025
Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք միասնական եզրույթ կիրառել աշխատակազմ բառի հետ (որոշ դեպքերում կիրառվում է համայնքի աշխատակազմ, իսկ որոշ դեպքերում՝ համայնքապետարանի աշխատակազմ: Ամեն դեպքում ճիշտը համայնքի աշխատակազմն է:)
08.07.2025
Հրամանի նախագծի նախաբանում հղում է կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին, որը վերաբերում է նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելուն, սակայն ոչ նախագծի վերնագրում, ոչ էլ բովանդակության մեջ չկա հիշատակում որևէ իրավական ակտ ուժը կորցրած ճանաչելու մասին: