Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման գործընթացների կատարելագործմամբ, իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմամբ և սահմանված նվաճումների հստակեցման անհրաժեշտությամբ

  • Обсуждалось

    04.07.2025 - 20.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1667

Принт

Предложения

Լուսինե Մինասյան

16.07.2025

Տարկետման համակարգի բարելավումը պետք է միտված լինի ոչ միայն բարձր վարկանիշ ունեցող բուհերում սովորող կամ դիմող քաղաքացիներին արտոնություններ տրամադրելուն, այլ նաև՝ հավասար հնարավորությունների ստեղծմանը բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ունեն ակնառու կրթական և գիտական ներուժ՝ անկախ բուհի վարկանիշից կամ կրթաթոշակի առկայությունից։ Առաջարկում եմ նախագծում ներառել դրույթ, ըստ որի՝ տարկետման իրավունքը կարող է տրամադրվել նաև այն քաղաքացիներին, ովքեր ունեն հաստատված գիտական կամ կրթական արդյունքներ, օրինակ՝ միջազգային օլիմպիադաներում, գիտաժողովներում, մրցույթներում մասնակցություն կամ հաղթանակ, անկախ այն բուհից, որտեղ նրանք դիմել են։ Սա կխթանի Հայաստանի բուհերի կրթական ակտիվությանը:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: