Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԵՐԵԽԱՅԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋ ԽՆԱՄՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 378-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ԵՐԵԽԱՅԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋ ԽՆԱՄՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 378-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարٳթյան 2021-2026 թվականների գործունեության ﬕջոցառٳﬓերի ծրագրի, ինչպես նաև Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 11.04.2024թ․ ընդունվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքը (այսուհետ՝ նաև Օրենք) և 30-ից ավել հարակից այլ օրենքներ։

Այսպես, կատարողական վարույթի հետ կապված նորմերը կենտրոնացնել և վարույթը համապարփակ կանոնակարգել է «Կատարողական վարույթի մասին» օրենքով՝ դրան առնչվող փոփոխություններ և լրացումներ կատարելով հարակից մի շարք օրենքներում։ Մասնավորապես, սահմանվել են կատարողական վարույթի՝ որպես վարչական վարույթի հատուկ տեսակի էությունից բխող կանոններ, վարույթի արդյունավետությանը միտված կարգավորումներ, ընդլայնվել է կատարողական վարույթի շրջանակներում կատարվող հարցումների շրջանակները, հիմնովին վերանայվել է կատարողական ծախսերի հաշվարկման կարգը և չափերը՝ հիմքում դնելով հաշվարկման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան բռնագանձման ենթակա կատարողական ծախսերի չափը որոշել՝ հիմքում դնելով ոչ միայն բռնագանձման ենթակա գումարի չափը, այլ կոնկրետ կատարողական վարույթի շրջանակում կատարված կատարողական գործողությունների կատարման ծավալը և առանձնահատկությունները:

Օրենքի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություններ կատարել համապատասխան ենթաօրենսդրական ակտերում կամ ընդունել նոր իրավական ակտեր: Այսպես, Օրենքի 105-րդ հոդվածի համաձայն՝

«1. Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարումն իրականացվում է երեխայի լավագույն շահերի առաջնայնությամբ՝ բացառելով երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական որևէ հարկադրանքի գործադրում կատարողական վարույթի որևէ սուբյեկտի կողմից։

2. Կատարողական գործողություններն իրականացնելիս հարկադիր կատարողը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնում նրա կարծիքը՝ առանց դուրս գալու կատարման ենթակա ակտի պահանջի սահմաններից։

3. Խնամակալության և հոգաբարձության մարմինները հարկադիր կատարողի (Ծառայության) միջնորդագրի հիման վրա մասնակցում են՝

1) երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու (երեխայի բնակության վայրը որոշելու) հետ կապված կատարողական գործողությունների իրականացմանը.

2) երեխայի տեսակցության կազմակերպմանն առնչվող կատարողական գործողությունների իրականացմանը` անհրաժեշտություն առաջանալու դեպքում։

4. Սույն հոդվածով նախատեսված պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը սահմանվում է արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով։»:

Ավելին, Վարչապետի 2024 թվականի հուլիսի 25-ի N 699–Ա որոշմամբ  հաստատվել են «Կատարողական վարույթի մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները, որում, ի թիվս այլ ակտերի, Օրենքի կիրարկումն ապահովելու համար պետք է հաստատվի «Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը սահմանելու մասին» Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։

 

2 Առաջարկվող կարգավորումն ու ակնկալվող նպատակը.

Նախագծով առաջարկվում է հաստատել երեխայի տեսակցության պահանջի հարկադիր կատարման և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջի հարկադիր կատարման ընթացակարգերը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի 2024 թվականի հունիսի 28-ի «Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը հաստատելու  մասին» N 378-ն հրամանը։   

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումը:

 

3 Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։

 

4 Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը բխում է՝

  • Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարությանը վերապահված 19-րդ նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների կատարում՝ միտված կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, ներառյալ թվայնացման և էլկետրոնային համակարգերի գործարկման միջոցով».
  • Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 11-րդ ռազմավարական նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ»:
  • Обсуждалось

    13.06.2025 - 28.06.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Принудительное исполнение судебных актов

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1225

Принт

Предложения

Դավիթ Թումասյան

17.06.2025

Հավելված 1-ի 45-րդ կետում թվարկված հարցերը ցանկալի չէ սպառիչ թվարկել, քանի որ տարբեր դեպքերի առնչությամբ կարող են առաջանալ նաև փորձագետին այլ հարցեր տալու անհրաժեշտություններ, և 45-րդ կետից հետո անհրաժեշտ է ավելացնել նոր կետ նշելով, որ 45-րդ կետում թվարկված հարցերը սպառիչ չեն և կոնկրետ դեպքի առանձնահատկություններից ու երեխայի, պարտապանի և պահանջատիրոջ հատկանիշներից ելնելով կարող են առաջարկվել այլ հարցեր:

Դավիթ Թումասյան

17.06.2025

Հավելված 1-ի 57-րդ կետը դեկլարատիվ բնույթ ունի և անհրաժեշտ է կոնկրետ նշել, թե ինչ քայլեր է ձեռնարկելու հարկադիր կատարողը, օրինակ դիմելու է ոստիկանության տարածքային ստորաբաժանում պարտապանի կողմից ընտանեկան և կենցաղային բռնության փաստի մասին ներկայացնելով կամ այլ գործողություններ: բացի այդ, նույն կետում, բերվում է օրինակ, իսկ օրինակների կիրառումը նորմատիվ-իրավական ակտերում տեղին չէ:

Դավիթ Թումասյան

17.06.2025

Հավելված 1-ին 15-րդ կետում ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի հիշատակումն ինքնանպատակ է, քանի որ պահանջատերն այդ հոդվածի սուբյեկտների շրջանակում չի ներառվում: Քննարկվող հանցագործության սուբյեկտը հատուկ է՝ 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական այն անձը, որը դատական ակտը կատարելու պարտականություն ունի։ Իսկ պահանջատերը նման պարտականություն չունի: Այլ հարց է, որ երեխայի հետ համատեղ բնակվող ծնողն այլ հայցով դիմի և այլ դատական ակտով սահմանի նման պարտավորություն: Այդ դեպքում, նոր դատական ակտով կսահմանվեն նոր դերեր, և նոր կատարողական վարույթի շրջանակներում այդ հարցը կկարգավորվի: հետևաբար, առաջարկվում է Հավելված 1-ի 15-րդ կետից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածին վերաբերող ձևակերպումները:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: