Добавить в избранное
«ԵՐԵԽԱՅԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋ ԽՆԱՄՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 378-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Դավիթ Թումասյան 17.06.2025 06:08:23 | Հավելված 1-ին 15-րդ կետում ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի հիշատակումն ինքնանպատակ է, քանի որ պահանջատերն այդ հոդվածի սուբյեկտների շրջանակում չի ներառվում: Քննարկվող հանցագործության սուբյեկտը հատուկ է՝ 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական այն անձը, որը դատական ակտը կատարելու պարտականություն ունի։ Իսկ պահանջատերը նման պարտականություն չունի: Այլ հարց է, որ երեխայի հետ համատեղ բնակվող ծնողն այլ հայցով դիմի և այլ դատական ակտով սահմանի նման պարտավորություն: Այդ դեպքում, նոր դատական ակտով կսահմանվեն նոր դերեր, և նոր կատարողական վարույթի շրջանակներում այդ հարցը կկարգավորվի: հետևաբար, առաջարկվում է Հավելված 1-ի 15-րդ կետից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածին վերաբերող ձևակերպումները: | ||||
| 2 | Դավիթ Թումասյան 17.06.2025 06:08:23 | Հավելված 1-ում պահանջատիրոջ՝ տեսակցություն ունենալու իրավունքը կամ դրա առանձին տարրեր անհիմն սահմանափակվում են: Քանի որ նա է հանդիսանում տեսակցության իրավունքի սուբյեկտը, տվյալ դեպքում՝ պահանջատերն ինքը պետք է շատ դեպքերում որոշի թե որտեղ է տեղի ունենալու տեսակցությունը, նամանավանդ, եթե դատական ակոտւմ նշված է չեզոք վայր կամ վայրն առհասարակ նշված չէ: Համանման կարգավորում պետք է լինի նաև տեսակցությանը գտնվող անձանց առնչությամբ, քանի որ պահանջատերը կարող է նաև իր ազգականների հետ մասնակցի այդ տեսակցությանը, առավել ևս, եթե նշվա՛ծ է, որ այդ տեսակցությունները պետք է իրականացվել երեխայի հետ համատեղ բնակվող ծնողի բացակայությամբ: վերը նշված և այլ բազմաթիվ հանգամանքներ իրավունք կրողի կողմից հայեցողական ձևով պետք է իրականացվեն, ինչը չպետք է սահմանափակվի հարկադիր կատարողի կողմից: Վերոգրյալին համապատասխան Հավելված 1-ի տարբեր կետերում պետք է լինի համապատասխան նշումներ, որոնք կփաստեն պահանջատիրոջ իրավունքի իրացման հայեցողականության մասին, եթե դա բխում է երեխայի լավագույն շահից: | ||||
| 3 | Դավիթ Թումասյան 17.06.2025 06:08:23 | Հավելված 1-ի 26-րդ կետն ունի եկլարատիվ բնույթ և հարգանքի հաստատման գործիքակազմի բացակայության պայմաններում չի կիրառվի: Երեխայի և կողմերի միջև փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորելը ծայրահեղ բարդ գործընթաց է՝ առավել ևս, որ տեսակցությունների իրականացումը թույլատրվել է դատական կարգով, ինչը վկայում է կողմերի միջև լարված հարաբերությունների մասին: Հետևաբար, անհրաժեշտ է սահմանել հոգեբանի կամ սոցիալական աշխատողի ներգրավմամբ այդ մթնոլորտի ձևավորման գործիքակազմ, իսկ կողմերից որևէ մեկի խուսափման դեպքում՝ սահմանել որոշակի պատասխանատվություն: | ||||
| 4 | Դավիթ Թումասյան 17.06.2025 06:08:23 | Հավելված 1-ի 5-րդ գլխում բացի երեխայի լավագույն շահերից առկա են նաև այլ կարգավորումներ, որոնք դուրս են այդ գլխի վերնագրի կարգավորումից: Մասնավորապես, վերաբերելի չեն 28-րդ, 29-րդ, 40-րդ, 41-րդ և 42-րդ հոդվածները: Այդ գլխում միախառնվել են Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայում ամրագրված 4 սկզբունքները, և եթե ներկայացվում է միայն այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածը, ապա ցանկալի է կիրառել նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի մեկնաբանող ուղեցույցը երեխայի լավագույն շահի վերաբերյալ: Բացի այդ, առհասարակ պետք է որոշել, ինչպես է ներկայացվում այդ գլուխը. կա՛մ պետք է անվանափոխել այդ գլխի վերնագիրը, կա՛մ նշված կետերը տեղափոխել այլ գլուխներ: | ||||
| 5 | Դավիթ Թումասյան 17.06.2025 06:17:28 | Հավելված 1-ի 45-րդ կետում թվարկված հարցերը ցանկալի չէ սպառիչ թվարկել, քանի որ տարբեր դեպքերի առնչությամբ կարող են առաջանալ նաև փորձագետին այլ հարցեր տալու անհրաժեշտություններ, և 45-րդ կետից հետո անհրաժեշտ է ավելացնել նոր կետ նշելով, որ 45-րդ կետում թվարկված հարցերը սպառիչ չեն և կոնկրետ դեպքի առանձնահատկություններից ու երեխայի, պարտապանի և պահանջատիրոջ հատկանիշներից ելնելով կարող են առաջարկվել այլ հարցեր: | ||||
| 6 | Դավիթ Թումասյան 17.06.2025 06:17:28 | Հավելված 1-ի 57-րդ կետը դեկլարատիվ բնույթ ունի և անհրաժեշտ է կոնկրետ նշել, թե ինչ քայլեր է ձեռնարկելու հարկադիր կատարողը, օրինակ դիմելու է ոստիկանության տարածքային ստորաբաժանում պարտապանի կողմից ընտանեկան և կենցաղային բռնության փաստի մասին ներկայացնելով կամ այլ գործողություններ: բացի այդ, նույն կետում, բերվում է օրինակ, իսկ օրինակների կիրառումը նորմատիվ-իրավական ակտերում տեղին չէ: |