«ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ և ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 167-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
____________ 2025 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
Հ Ր Ա Մ Ա Ն N ----Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 167-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 78-րդ հոդվածի 6-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել հարկադիր աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանելու մասին» թիվ 167-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
Հավելված
Արդարադատության նախարարի
___________________ թվականի
N -Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հարկադիր կատարմումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից անցկացվող հարկադիր աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը:
2. Հարկադիր աճուրդը կազմակերպվում է էլեկտրոնային համակարգի կիրառմամբ։
3․ Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է Ծառայության աճուրդի ինտերնետային պաշտոնական կայքում` www.ajurd.am (այսուհետ Կայք):
4. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի «Կատարողական վարույթի մասին» օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները:
5. Հարկադիր աճուրդին մասնակցելու համար անձը կարող է կամ գրանցվել Կայքի միջոցով կամ այցելել Ծառայության վարչական շենք (մարզային ստորաբաժանումներ)։
6․ Կայքի միջոցով գրանցվելիս մասնակիցը մուտքագրում է հետևյալ տվյալները՝ անուն, ազգանունը, անձնագրի համարը, ծննդյան օր, ամիս, տարին, հեռախոսահամարը, հասցեն, սոցիալական քարտի համարը, գաղտնաբառը և էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձինք լրացնում են նաև կազմակերպության անվանումը և ՀՎՀՀ-ն:
7․ Տվյալները մուտքագրելուց հետո մասնակիցը ստանում է օգտագործողի անունը (այսուհետ՝ օգտանուն), այնուհետև նախընտրած լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճար է մուտքագրում վճարային (Vpos) համակարգի միջոցով:
8․ Ծառայության վարչական շենք այցելելու դեպքում մասնակիցը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձինք ներկայացնում են նաև լիազորագիր), և լոտի մեկնարկային գնի 5% նախավճարը Ծառայության համապատասխան բանկային հաշվին փոխանցելու փաստը հավաստող անդորրագիր, ինչպես նաև համապատասխան էլեկտրոնային հասցեն:
9. Գրանցումից հետո մասնակցին տրվում է աճուրդի մասնակցության թերթիկ, որտեղ նշվում են ծառայության ինտերնետային կայքի հասցեն, աճուրդի մասնակցի օգտանունը, գաղտնաբառը, անձնագրային տվյալներ, ՀԾՀ-ն, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն։
10․ Մասնակիցը հարկադիր աճուրդին մասնակցում է՝ Կայքի համապատասխան դաշտում լրացնելով տրված օգտանունը և գաղտնաբառը։
-
Обсуждалось
13.06.2025 - 28.06.2025
-
Тип
Приказ решение
-
Область
Принудительное исполнение судебных актов
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1286
Принт