Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 13.12.2023 - 28.12.2023

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԱՅԼ ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքի 28.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի հիմքով հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ վայր ծառայության փոխադրելու դեպքում հարկադիր կատարողը ապահովվում է բնակելի տարածությամբ, իսկ դրանով ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափերով, ուստի, անհրաժեշտություն է առաջացել ընդունել համապատասխան որոշում՝ կարգավորելով սույն հարաբերությունները։
0 760

Обсуждалось 13.12.2023 - 28.12.2023

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվել է ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ՀՕ-301-Ն օրենքը, որով հստակեցվել են հարկադիր կատարողին առանց իր համաձայնության այլ հավասարազոր պաշտոնի փոխադրելու դեպքերը։ Ընդ որում, օրենքով սահմանվել է, որ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված  փոխադրման դեպքերը սահմանվում են Կառավարության որոշմամբ։
0 684

Обсуждалось 04.12.2023 - 19.12.2023

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ Ներկայումս հարկադիր կատարողի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով՝ 9-րդ հավելվածով (նվազագույն գործակիցը՝ 1,68՝ տեսուչի 1-ին մակարդակի աշխատավարձի համար և առավելագույն գործակիցը՝ 6.49՝ Կենտրոնական մարմնի բաժնի պետի 11-րդ մակարդակի աշխատավարձի համար):  ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության շրջանակներում արդյունաքահեն համակարգի վրա հիմնված պարգևատրման 2022 թվականի սեպտեմբերից Ծառայությունից գործարկված պիլոտային ծրագիրը հաջողվել է, որի արդյունքում Ծառայության կատարողականի դրական ցուցանիշը զգալի աճ է գրանցել (կից գծապատկերը): Արդյունքում պարգևատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգը օրենսդրական փոփոխության միջոցով ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել:
0 1269

Обсуждалось 21.11.2023 - 06.12.2023

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է կատարողական վարույթի շրջանակներում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքների նախատեսման, ինչպես նաև կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունից:  
0 1212

Обсуждалось 09.11.2023 - 27.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 462-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվող լրացումները և փոփոխությունները ուղղված են որոշակի փորձ, գիտելիքներ և մասնագիտական որակավորում ունեցող անձանց հնարավորություն ընձեռելուն՝ առանց ուսումնական դասընթաց անցնելու, հարցազրույցի փուլը հաղթահարելու դեպքում նշանակվել հարկադիր կատարման ծառայության պաշտոններում։
0 1059

В стадии разработки

Обсуждалось 27.07.2023 - 14.08.2023

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների տվյալները սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարելու և նրանց՝ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չդիտարկելու  անհրաժեշտությամբ։ Ներկայացված նախագծով առաջարկվում է՝ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողներին նեռառել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված՝ վարձու աշխատող չհանդիսացող անձանց կազմում։    
2 1809

Находится в Национальном Собрании РА

Обсуждалось 19.05.2023 - 03.06.2023

«Կատարողական վարույթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարողական վարույթի հետ կապված նորմերը կենտրոնացնել և վարույթը համապարփակ կանոնակարգել «Կատարողական վարույթի մասին» օրենքով՝ դրան առնչվող փոփոխություններ և լրացումներ կատարելով հարակից մի շարք օրենքներում։ Մասնավորապես, Նախագծերի փաթեթով նախատեսվում է սահմանել կատարողական վարույթի՝ որպես վարչական վարույթի հատուկ տեսակի էությունից բխող կանոններ, վարույթի արդյունավետությանը միտված կարգավորումներ, ընդլայնել կատարողական վարույթի կողմերի դիսպոզիտիվ (տնօրինչական) հնարավորությունները, կատարողական վարույթում շահագրգիռ անձանց իրավունքների, ձեռնարկատիրական գործունեության պաշտպանությանն ուղղված կարգավորումներ, ոչ դրամական պահանջների հարկադիր կատարման ապահովմանն ուղղված նոր միջոցներ, նախատեսել կատարողական վարույթում պատասխանատվության և իրավունքների պաշտպանության համապարփակ մեխանիզմներ
1 3047

Обсуждалось 31.03.2023 - 15.04.2023

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է. 1․ Ներդնել շարունակական վերապատրաստումների համակարգ՝ հարկադիր կատարողների համար սահմանելով որոշակի պարտադիր դասընթացներ։ Վերապատրաստման նման համակարգը թույլ կտա ոչ միայն ապահովել հարկադիր կատարողի պաշտոնը ստանձնող անձանց մասնագիտական պատշաճ պատրաստվածությունը, այլև արդեն իսկ այդ պաշտոնը զբաղեցնող անձանց գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացումը՝ այդպիսով նոր որակ ու զարգացման նոր թափ հաղորդելով հարկադիր կատարման ողջ համակարգին։ 2. Կարգավորել հարկադիր կատարողի փոխադրման հետ կապված իրավահարբերությունը՝ սահմանելով, որ առանց իր համաձայնության, հարկադիր կատարողը կարող է փոխադրվել` զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա, ինչպես նաև կարգավորվել է որոշակի դեպքերում հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, հարկադիր կատարողի լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը  զբաղեցնելու հնարավորություն։ 3․ Առաջարկվում է ռոտացիայի կարգով այլ ստորաբաժանումում փոխադրվելու և ծառայելու դեպքում հարկադիր կատարողին, ինչպես առանձնահատկություն ունեցող այլ պետական ծառայողներին(Քրեակատարողական ծառայություն, Ոստիկանություն, Հարկային կոմիտե), տրամադրել փոխհատուցում բնակարանի վարձակալության համար կառավարության կողմից սահմանված կարգով և չափով։ 4․ Առաջարկվում է հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանել ոլորտը համակարգող նախարարի հրամանով՝ գործառույթային առանձնահատկություններով պայմանավորված՝ հիմքում դնելով  կատարողական վարույթի  կողմերի իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև վարույթի մասնակիցների համար հարկադիր կատարողի ոչ բարեվարք վարքագիծը բարձրաձայնելու հասանելի և անկաշկանդ հնարավորությունը։ 5․ Ընդլայնվել է հարկադիր կատարողի երաշխիքների շրջանակը՝ և սահմանվել որ որոշ դեպքերում, որոշ դեպքերում գլխավոր հարկադիր կատարողը, կարող է շնորհել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ։ 6․ Առաջարկվել է հստակեցնել Ծառայության կառուցվածքը և այն համապատասխանեցնել գործող կանոնադրությանը՝ սահմանելով որ Ծառայությունում գործում են բաժիններ, որոնք ունեն բաժանմունքներ, հստակեցվել է հարկադիր կատարողի լիազորությունների շրջանակը, կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունները տեղափոխվել  և նույն բովանդակությամբ կարգավորվել է Օրենքի՝  հարկադիր կատարողի վարձատրության գլխում։ Առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել, Օրենքի 51-րդ հոդվածը, քանի որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունից բխում է, որ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ աշխատանքային պայմանագիր պետք է կնքի ոչ թե գխավոր հարկադիր կատարողը այլ, գլխավոր քարտուղարը։
0 2023

Обсуждалось 13.03.2023 - 29.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվության հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի չկատարման կամ դրանց կատարմանը խոչընդոտելու համար։
1 2126