««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 80-րդ հոդվածի 9-րդ մասում «Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում» բառերից հետո լրացնել «կամ առաջադրվելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում եղել է որևէ կուսակցության անդամ, այլ կերպ զբաղվել է քաղաքական գործունեությամբ կամ զբաղեցրել է քաղաքական պաշտոն» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 132-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում «Սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները,» բառերից հետո լրացնել «դիմումը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում չի եղել որևէ կուսակցության անդամ, այլ կերպ չի զբաղվել քաղաքական գործունեությամբ կամ չի զբաղեցրել քաղաքական պաշտոն,» բառերով.
2) 5-րդ մասում «Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «և գրավոր հայտարարություն՝ դիմումը ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում որևէ կուսակցության անդամ չլինելու կամ այլ կերպ քաղաքական գործունեությամբ զբաղված չլինելու մասին,» բառերով.
3) 6-րդ մասում «Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «և գրավոր հայտարարություն՝ դիմումը ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում որևէ կուսակցության անդամ չլինելու կամ այլ կերպ քաղաքական գործունեությամբ զբաղված չլինելու մասին,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
12.06.2025 - 27.06.2025
-
Тип
Конституционный закон
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1658
Принт