ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ 2025 թվականի N ____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
2) Որոշման N 17 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N հավելվածի.
3) Որոշման N 29 հավելվածում 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
|
3. |
Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը իրականացվել է միայն դրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի, անվանանիշի և տարբերանիշի առկայության դեպքում՝ բացառությամբ Նմուշ 2*-ով սահմանված իրերի |
«Թանկարժեք մետաղների մասին» օրենք, հոդված 8, մաս 2 |
|
|
|
5.0 |
Տեսազննում |
|
».
4) Որոշման N 30 հավելվածում՝
ա. 1-ին կետի «Հղում նորմատիվ իրավական ակտերին» սյունակից հանել պարբերություն 1» բառերը.
բ. 2-րդ կետի «Հղում նորմատիվ իրավական ակտերին» սյունակից հանել պարբերություն 2» բառերը.
5) Որոշման N 31 հավելվածում 5-րդ կետի «Ստուգման տեսակ» սյունակում «Փաստաթղթային» բառը փոխարինել Փորձաքննություն» բառով.
6) Որոշման N 34 հավելվածում՝
ա. 1-ին կետի «Կշիռ» սյունակում «10.0» թիվը փոխարինել «12.0» թվով.
բ. 2-րդ կետի «Կշիռ» սյունակում «10.0» թիվը փոխարինել «12.0» թվով.
գ. 3-րդ կետի «Կշիռ» սյունակում «8.0» թիվը փոխարինել «12.0» թվով.
դ. 6-րդ կետի «Կշիռ» սյունակում «2.0» թիվը փոխարինել «6.0» թվով.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 14-ից:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. Փաշինյան
-
Обсуждалось
10.06.2025 - 27.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 1406
Принт