ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
1 - Против
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործող ստուգաթերթի հարցաշարի որոշ հարցեր հղում են կատարում իրավական ակտերի դրույթներին, որոնք ենթարկվել են փոփոխության, մասնավորապես՝ «Թանկարժեք մետաղների մասին» N 83-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նոր պահանջը (որը ուժի մեջ է մտնելու սույն թվականի օգոստոսի 14-ից)։
Միաժամանակ, 2019 թվականի հունիսի 6-ին ընդունված Կառավարության N 730-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) N 17-րդ, N 29-րդ, N 30-րդ, N 31-րդ, N 34-րդ հավելվածներով հաստատված ստուգաթերթերի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ N 17-րդ հավելվածով հաստատված ստուգաթերթերում առկա չեն կամ ամբողջական չեն այն հարցերը, որոնք վերաբերում են ծխախոտային արտադրանքի անվտանգության լաբորատոր փորձաքննությամբ պարզվող պահանջներին, որոնք նվազեցնում են ոլորտում ռիսկի գնահատման և պատշաճ վերահսկողության իրականացման հնարավորությունը։
Բացի, այդ N 29-րդ և N 34-րդ հավելվածներով հաստատված ստուգաթերթերում արձանագրվել են տեխնիկական բնույթի վրիպակներ, մասնավորապես՝ ստուգաթերթում ընդգրկված հարցերի կշիռների հանրագումարները չեն համապատասխանում Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1570-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներին, ըստ որի՝ ստուգաթերթով արձանագրվող խախտումների միավորների հանրագումարը պետք է չգերազանցի 50 միավորը:
-
Обсуждалось
10.06.2025 - 27.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 393
Принт