Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N1141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N1141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀայաստանիՀանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 275-Ն որոշման N2 հավելվածի 96-րդ կետով  շինարարական նորմերի մշակման իրականացման ժամանակացույցին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա  իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը և պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման, առողջապահության և կրթության ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրերը հաստատելու մասին» N1141-Ն որոշման N5 հավելվածի 14-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերի ժամկետները չեն համապատասխանում 2018 թվականի գերակա խնդիրների 96-րդ կետով տրված ժամկետներին: Առաջարկվող փոփոխությամբ կկարգավորվեն վերը նշված խնդիրները:

 

3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի մշակում (տեղայնացում), ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի բուժական կազմակերպությունների նախագծման կանոնների հավաքածուի մշակման  ժամկետների և ֆինանսավորման աղբյուրների հստակեցում:

 

  • Обсуждалось

    12.04.2018 - 07.05.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2190

Принт