Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

         Մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:

           Միջազգային մրցումներին մարզիկների մասնակցությունը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները միջազգային մրցասպարեզներում՝ ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակների, երիտասարդների, պատանիների), ամառային և ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճելով՝ բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը:

              Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետում  չստանան։

            Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը նպաստում է սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը:

           Ելնելով վերոհիշյալից, անհրաժեշտություն է առաջացել կազմել «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման պահանջները։

           Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ: «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային  զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործընթացի իրականացումով, որը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից /կետ 4.8 «ՍՊՈՐՏ»/: Որոշման ընդունումը՝ ի կատարումն է նշված ռազմավարական փաստաթղթի, խթանելու է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հնարավորություն է ստեղծելու մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականները առաջատար մարզիկներով համալրելու և միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար:

      «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային  զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Обсуждалось

    30.05.2025 - 15.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1522

Принт

Предложения

Հասմիկ Գրիգորյան

13.06.2025

Տարկետումը ընտրություն չէ ծառայությունից խուսափելու,այլ մի նոր ձև է ենթադրում ՝ուժի,պատվախնդրության և կարգապահության օրինակով:Չէ որ մրցահարթակում աշխատանքով և քրտինքով են փողփողում եռագույնը:Օրենքը կիրառվում է միջազգային և ազգային նվաճումների հասած մարզիկների նկատմամբ,վերջիններիս անհրաժեշտ է իրենց մարզական վարպետության շարունակականություն:Կարծում եմ՝ այս քննարկումը կզարգացնի դպրոցների արժեքային համակարգի և քննադատական մտածողության ձևավորման ճիշտ ընկալմանը :ՈՒժեղ պետությունն սկսվում է ուժեղ մարզիկներից:Կարելի է դպրոցներում հստակ դասղեկի ժամ ունենալ՝,,Հերոսները մեր կողքին,, այցերով:Անհրա––ժեշտ է կազմակերպել հանդիպումներ,որպեսզի կիսվեն իրենց մոտիվացիոն սկզբունքներով,հաջողությունների և փորձությունների մասին: Ողջ օրը դպրոցում մարզական փառատոն կանցկացվի ՝յուրաքանրյուր դասարան տարբեր սպորտսմենների հետ: Դպրոցին այսօր անհրաժեշտ է սպորտի միջոցով փոխանցվող արժեքներ :

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: