Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ
ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակաից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը հանդիսանում է խոչընդոտ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականության իրականացմանը, օրինակ՝ Դիլիջան համայնքում բազմաթիվ տարիներ գործող «Դիլի կաթ» ՍՊԸ-ն չի կարողանում ընդլայնել իր գործունեությունը և իրականացնել շուրջ 7 մլն․ ԱՄՆ դոլլարին համարժեք դրամի ներդրումային ծրագիր։ Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդին (այսուհետ՝ Խորհուրդ) գործող Օրենքով ներկայացվող համաձայնեցումները խաթարում են ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինթույլտվությունների և ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտերի, կամ դրանց տրամադրման մերժելու ժամկետները, քանի որ խորհրդի նիստերն օրենքով պետք է անցկացվեն ամիսը մեկ անգամ։

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 2021 թվականի դեկտեմբերի 16-ի (ՀՕ-397-Ն) փոփոխություններով
թույլատրելի է համարվում մինչև 2022թ. հունվարի 6-ը կառուցված ինքնակամ շինությունների սահմանված
կարգով օրինական ճանաչելը:

Մինչդեռ, Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով  արգելում է  օրենքն  ուժի  մեջ  մտնելուց (01.08.2015թ.) հետո ինքնակամ շինությունների օրինականացումը: Ինքնակամ շինությունների օրինականացման արգելքը խոչընդոտում է վերջիններիս կարգավիճակի հստակեցմանը և շինության հետագա տնօրինմանը: Նշված սահմանափակումը երկուստեք խնդիրներ է առաջացնում և համայնքի, և ինքնակամ շինարարություններն իրականացրած անձանց համար: Համայնքի բյուջե չեն գանձվում ինքնակամ շինությունների օրինականացման դիմաց օրենքով սահմանված վճարները (մոտ․ 200-300 մլն․ ՀՀ դրամ): Շինարարությունն իրականացրած անձիք չեն տնօրինում և, հետևաբար, լիարժեք չեն շահագործում նշված
շինությունները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը 

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ Դիլիջան քաղաքային բնակավայրի գոտիավորման նախագծերով առանձնացված տարածքներում արգելվում են հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները. անասնաբուծություն, բուսաբուծություն, մշակող
արդյունաբերություն:

Նախագծով կրճատվում են Խորհդրի այն լիազորությունները, որոնք խոչընդոտում են ՏԻՄ-երի լիազորությունների իրականացմանը այլ իրավական ակտերով սահմանված ժամկետներում: Բացի այդ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը, որով նախատեսվում է, որ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո (01.08.2015թ.) օրենքով սահմանված կարգով
քաղաքաշինական թույլտվություններ չստացած և առանց թույլտվության տարածքների ինքնակամ կառուցապատման օրինականացումն արգելվում է:

3. Ակնկալվող արդյունքը 

Օրենքի ընդունման արդյունքում Դիլիջան քաղաքային բնակավայրի գոտիավորման նախագծերով առանձնացված տարածքներում չեն արգելվի անասնաբուծությունը, բուսաբուծությունը, մշակող
արդյունաբերությունը, ՏԻՄ-երը իրենց լիազորություններն իրականացնելիս չեն խախտի ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինթույլտվությունների և ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտերի, կամ դրանց տրամադրման մերժելու ժամկետները, հնարավորություն կընձեռնվի օրինականացնել համապատասխան գրանցում ստացած ինքնակամ շինությունները:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները 

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և
ծախսերում սպասվելիք փոփոխությունները 

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ 

Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» №1902-Լ որոշման Հավելված 1-ում Գյուղատնտեսության նախարարությանը վերապահված 9-րդ, Կադաստրի կոմիտեին վերապահված 10.3-րդ նպատակներից:

  • Обсуждалось

    21.05.2025 - 05.06.2025

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1472

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: