ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի մարտի 5-ի ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-63-Ն օրենքի ընդունմամբ։ Համաձայն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Այս համատեքստում համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտը անհրաժեշտ է համապատասխանեցնել վերը նշված օրենքի դրույթներին։
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
2025 թվականի մարտի 5-ին ընդունվել է ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-63-Ն օրենքը։ Օրենքի 9-րդ հոդվածում կատարվել է լրացում նոր 15․1-ին մասով այն է՝ «Տեղական արտադրության կամ ներմուծված կենդանուց սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի նույնականացումը ապահովելու նպատակով՝ սպանդանոցային ծագումը հիմնավորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերը փակցվում են սպառողներին տեսանելի տեղում։
Վերոգրյալ օրենքով սահմանված պահանջի ապահովման նպատակով՝ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ սահմանված N 5 ձևի անասնաբուժական վկայականում կատարել փոփոխություն՝ համապատասխանեցնելով օրենքով սահմանված իրավակարգավորմանը։
Միաժամանակ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի համաձայն նախագծում կատարվել է փոփոխություն «մթերք և հումք» բառերը փոփոխվել են «հումք և մթերք» բառերի, ինչպես նաև փոփոխություն է կատարվել N 2 ձևի անասնաբուժական վկայականում, քանի որ վերնագրում սահմանված է, որ այն տրամադրվում է իրացման և վաճառքի նպատակով, սակայն N 2 ձևի անսանաբուժական վկայականը տրամադրվում է նաև վերամշակման, պահման, պահպանման, նպատակով, ինչպես նաև հանվել է մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք սահմանումները, քանի որ համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 880 որոշման՝ կենդանական ծագման վերամշակված սննդամթերքը ենթակա չէ անասնաբուժասանիտարական փորձաքննության:
Այս համատեքստում N 2 ձևի անասնաբուժական վկայականում կատարվել են փոփոխություններ։
- Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 5․1-ին հոդվածի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այն է՝ պարբերաբար գործող օրենսդրության վերանայում, բացերի վերհանում և համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա օրենսդրության կատարելագործում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովի 2025 թվականի մարտի 5-ի ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-63-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթի կիրարկումը և վերը նշված որոշումը կհամատասխանեցվի օրենքով սահմանված նորմերին։
-
Обсуждалось
16.05.2025 - 09.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1792
Принт