Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի   21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է  2025 թվականի մարտի 5-ի ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-63-Ն օրենքի  ընդունմամբ։ Համաձայն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

   Այս համատեքստում համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտը անհրաժեշտ է համապատասխանեցնել վերը նշված օրենքի դրույթներին։

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

2025 թվականի մարտի 5-ին ընդունվել է ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՕ-63-Ն  օրենքը։ Օրենքի 9-րդ հոդվածում կատարվել է լրացում նոր 15․1-ին մասով այն է՝ «Տեղական արտադրության կամ ներմուծված կենդանուց սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի նույնականացումը ապահովելու նպատակով՝ սպանդանոցային ծագումը հիմնավորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերը փակցվում են սպառողներին տեսանելի տեղում։

   Վերոգրյալ օրենքով սահմանված պահանջի ապահովման նպատակով՝ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ սահմանված N 5 ձևի անասնաբուժական վկայականում կատարել փոփոխություն՝ համապատասխանեցնելով օրենքով սահմանված իրավակարգավորմանը։

    Միաժամանակ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի համաձայն նախագծում կատարվել է փոփոխություն «մթերք և հումք» բառերը փոփոխվել  են «հումք և մթերք» բառերի, ինչպես նաև փոփոխություն է կատարվել N 2 ձևի անասնաբուժական վկայականում, քանի որ վերնագրում սահմանված է, որ այն տրամադրվում է  իրացման և վաճառքի նպատակով, սակայն N 2 ձևի անսանաբուժական վկայականը տրամադրվում է նաև վերամշակման, պահման, պահպանման, նպատակով, ինչպես նաև հանվել է մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք սահմանումները, քանի որ համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 880 որոշման՝  կենդանական ծագման վերամշակված սննդամթերքը ենթակա չէ անասնաբուժասանիտարական փորձաքննության:

  Այս համատեքստում N 2 ձևի անասնաբուժական վկայականում կատարվել են փոփոխություններ։  

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

 

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը  բխում  Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :

   «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 5․1-ին հոդվածի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այն է՝ պարբերաբար գործող օրենսդրության վերանայում, բացերի վերհանում և համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա օրենսդրության կատարելագործում։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել  ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովի 2025 թվականի մարտի 5-ի ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-63-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթի կիրարկումը և վերը նշված որոշումը կհամատասխանեցվի օրենքով սահմանված նորմերին։   

 

 

  • Discussed

    16.05.2025 - 09.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1794

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: