Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 174-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 174-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«        » մայիս 2025 թվականի                                N -Լ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 174-Լ որոշման մեջ կատարել փոփոխություն․

1) որոշման N 2 հավելվածի 1.2-րդ գլխի 2-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունյակում 2-րդ պարբերությունում «Շարունակել և ընդլայնել կանանց ընդգրկվածությունը արգանդի պարանոցի քաղցկեղի` ՊԱՊ քսուքի հետազոտություններում» բառերը փոխարինել «Շարունակել և ընդլայնել կանանց ընդգրկվածությունն արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտությունում` մարդու պապիլոմավիրուս թեստավորմամբ (այսուհետ՝ ՄՊՎ)», իսկ նույն կետի «Ակնկալվող արդյունքը» սյունյակում «կանանց արգանդի պարանոցի քաղցկեղի` ՊԱՊ-քսուքի հետազոտություններում ընդգրկվածության ընդլայնում» բառերը փոխարինել «կանանց արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտություններում ընդգրկվածության ընդլայնում՝ ՄՊՎ թեստավորմամբ։» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                                                                          Նիկոլ Փաշինյան

Երևան

  • Обсуждалось

    13.05.2025 - 28.05.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1497

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: