ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշմամբ սահմանված Դավիթ Աշոտի Իսկանդարյանի և Հրանտ Արմենի Պողոսյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Դավիթ Աշոտի Իսկանդարյանին ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման 3-րդ կետի 14-րդ ենթակետով մինչև 2024 թվականի ամառային զորակոչը տրվել է տարկետում Տորոնտոյի համալսարանում բակալավրիատի կրթական ծրագրով սովորելու համար:
Կապված մի շարք արտասահմանյան բուհերում կրթության կազմակերպման առանձնահատկություններով՝ ուսումնառության ժամկետի ավարտը բուհի կողմից տրված նախնական տեղեկանքում նշվում է ընդհանուր բոլոր ծրագրերի համար, համակարգչային գիտության ֆակուլտետի ուսանողների համար նախատեսվում է ուսման ծրագրի լրացուցիչ պահանջ (առարկայի ընտրություն), որը պարտադիր է վերջիներիս համար: Դ. Իսկանդարյանը իր ուսումնառության ավարտի հստակ վերջնաժամկետի ավարտի վերաբերյալ տեղեկանքը ստացել է ավելի ուշ, որով էլ պայմանավորված կառավարության որոշմամբ սահմանված ժամկետը այս պահին չի համապատասխանում իր ուսումնառության փաստացի ժամկետի հետ:
Նշված փոփոխության նպատակն է քաղաքացու տարկետման ժամկետի համապատասխանեցումը նրա ուսումնառության ժամկետի ավարտի հետ և ապահովելու Դ. Իսկանդարյանի կրթության իրավունքը՝ հաշվի առնելով համալսարանի կողմից տրված տեղեկանքը՝ ըստ որի նրա ուսումնառության ավարտը նախատեսվում է 2027 թվականին:
Հրանտ Պողոսյանը առաջին ուսումնական տարվա ընթացքում ունեցել է առողջական խնդիրների, որի պատճառով էլ չի կարողացել ամբողջական ծավալով մասնակցել ուսումնական պրոցեսին, և առարկայական կրեդիտները չհավաքելու պատճառով ծրագիրը կրկնելու անհրաժեշտություն է առաջացել, որի հետևանքով երկարաձգվե է Հ. Պողոսյանին բակալավրիատի կրթական ծրագրի ժամկետի ավարտը:
Նշված փոփոխություների նպատակն է ապահովելու քաղաքացիների կրթության իրավունքը՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմաման 10-րդ կետի, ըստ որի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Դ. Իսկանդարյանին և Հ. Պողոսյանին ավարտելու ուսումնառությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի 81-րդ կետի 8-րդ ենթակետի դ-ը պարբերությունից: