Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

  «Հայաստանի Հանրապետության  կառավարության  2022  թվականի   հուլիսի  21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա  որոշմամբ  սահմանված Դավիթ Աշոտի Իսկանդարյանի և Հրանտ Արմենի Պողոսյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

     Դավիթ Աշոտի Իսկանդարյանին ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի         21-ի N 1111-Ա որոշման 3-րդ կետի 14-րդ ենթակետով մինչև 2024 թվականի ամառային զորակոչը տրվել է տարկետում  Տորոնտոյի համալսարանում  բակալավրիատի կրթական ծրագրով սովորելու համար:

    Կապված մի շարք արտասահմանյան բուհերում կրթության կազմակերպման առանձնահատկություններով՝ ուսումնառության ժամկետի ավարտը բուհի կողմից տրված նախնական տեղեկանքում նշվում է ընդհանուր բոլոր ծրագրերի համար,  համակարգչային գիտության ֆակուլտետի ուսանողների համար նախատեսվում է ուսման ծրագրի լրացուցիչ պահանջ (առարկայի ընտրություն), որը պարտադիր է վերջիներիս համար: Դ. Իսկանդարյանը իր ուսումնառության ավարտի հստակ վերջնաժամկետի ավարտի վերաբերյալ տեղեկանքը ստացել է ավելի ուշ, որով էլ պայմանավորված կառավարության որոշմամբ սահմանված ժամկետը այս պահին չի համապատասխանում իր ուսումնառության փաստացի ժամկետի հետ:

Նշված փոփոխության նպատակն է քաղաքացու տարկետման ժամկետի համապատասխանեցումը նրա ուսումնառության ժամկետի ավարտի հետ և  ապահովելու Դ. Իսկանդարյանի  կրթության իրավունքը՝ հաշվի առնելով համալսարանի կողմից տրված տեղեկանքը՝  ըստ որի նրա ուսումնառության ավարտը  նախատեսվում է  2027  թվականին:

Հրանտ Պողոսյանը առաջին ուսումնական տարվա ընթացքում ունեցել է առողջական խնդիրների, որի պատճառով էլ չի կարողացել ամբողջական ծավալով մասնակցել ուսումնական պրոցեսին, և առարկայական կրեդիտները չհավաքելու պատճառով ծրագիրը կրկնելու անհրաժեշտություն է առաջացել, որի հետևանքով երկարաձգվե է  Հ. Պողոսյանին  բակալավրիատի կրթական ծրագրի ժամկետի ավարտը:

       Նշված փոփոխություների նպատակն է ապահովելու քաղաքացիների կրթության իրավունքը՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմաման 10-րդ կետի, ըստ որի  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով:           

    

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

 

4.Ակնկալվող արդյունքը

 

        «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի  N 1111-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի  Դ. Իսկանդարյանին և Հ. Պողոսյանին ավարտելու ուսումնառությունը:

       «Հայաստանի Հանրապետության կառավարության  2022 թվականի  հուլիսի 21-ի   N 1111-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական  ավելացում  կամ  նվազեցում  չի նախատեսվում:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի 81-րդ կետի 8-րդ ենթակետի դ-ը պարբերությունից:

 

  • Discussed

    02.05.2025 - 18.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1767

Print

Suggestions

Հերմինե Ազատյան

18.05.2025

Կարևորում եմ իրավունքների հավասարակշռության սկզբունքի կիրառությունը գործադիր իշխանության մարմինների կողմից, մասնավորապես սույն պարագայում պետության ռազմավարական քաղաքականության պատշաճ վարման կարևության պայմաններում առաջնայնություն է տրվել անձի կրթության իրավունքի պաշտպանությանը և լիարժեք կրթություն ստանալու իրավունքի ընձեռնման հնարավորության ապահովմանը՝ հաշվի առնելով մի շարք կարևոր և անհաղթահարելի հանգամանքների առկայությունը:

Ժաննա Գևորգյան

13.05.2025

Տարկետման իրավունքը պետք է դիտարկել ոչ թե որպես արտունություն , այլ որպես հնարավորության ստեղծում ՝ բարձր ակադեմիական կամ մասնագիտական ներուժ ունեցող երիտասրդների համար ։ Դա կնպաստի ՀՀ ռազմավարական նպատակներին ՝ կրթության , գիտության և տեխնոլոգիական առաջընթացի ոլորտներում ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: