Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 654-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն որոշման ընդունումը պայմանավորված է իրավական հիմք նախատեսելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

 

  1. Կարգավորման նպատակն ու բնույթը.

ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման իրավական հիմք է նախատեսվել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման վերնագիրը և որոշմամբ հաստատված հավելվածը շարադրվել են նոր խմբագրությամբ, քանի որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ձեռնարկված բարեփոխումների շրջանակներում, կազմհաստիքային փոփոխություններով պայմանավորված, 25.12.2024թ-ին ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն ներառվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում, որպես առանձին վարչություն, բացի այդ որոշման հավելվածում պետական մարմինների անվանումները համապատասխանեցվել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքին: ՀՀ քրական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտել 01.07.2022թ., ուստի ՀՀ կառավարության 04.05.2006թ. թիվ 654-Ն որոշման դրույթները համապատասխանեցվել են օրենքին: Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 178-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը» բառերը փոխարինվել են «Հակակոռուպցիոն կոմիտե» բառերով:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից: Միաժամանակ տեղեկացվում է, որ նախագծի փոփոխությունները պայմանավորված են  ՀՀ քերական դատավարության նոր օրենսգիրքի ուժի մեջ է մտելով, ինչպես նաև այն հանգամանքով, որ 23.12.2024 թվականին ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն ընդգրվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 23․12․2024թ․ թիվ 26-Լ հրամանով։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման ընդունման արդյունքում կկարգավորվի օրենսդրական համապատասխանությունը:

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Обсуждалось

    02.05.2025 - 17.05.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Юридическая взаипомощь

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1603

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: