ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 654-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն որոշման ընդունումը պայմանավորված է իրավական հիմք նախատեսելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
- Կարգավորման նպատակն ու բնույթը.
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման իրավական հիմք է նախատեսվել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման վերնագիրը և որոշմամբ հաստատված հավելվածը շարադրվել են նոր խմբագրությամբ, քանի որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ձեռնարկված բարեփոխումների շրջանակներում, կազմհաստիքային փոփոխություններով պայմանավորված, 25.12.2024թ-ին ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն ներառվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում, որպես առանձին վարչություն, բացի այդ որոշման հավելվածում պետական մարմինների անվանումները համապատասխանեցվել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքին: ՀՀ քրական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտել 01.07.2022թ., ուստի ՀՀ կառավարության 04.05.2006թ. թիվ 654-Ն որոշման դրույթները համապատասխանեցվել են օրենքին: Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 178-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը» բառերը փոխարինվել են «Հակակոռուպցիոն կոմիտե» բառերով:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից: Միաժամանակ տեղեկացվում է, որ նախագծի փոփոխությունները պայմանավորված են ՀՀ քերական դատավարության նոր օրենսգիրքի ուժի մեջ է մտելով, ինչպես նաև այն հանգամանքով, որ 23.12.2024 թվականին ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն ընդգրվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 23․12․2024թ․ թիվ 26-Լ հրամանով։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Սույն որոշման ընդունման արդյունքում կկարգավորվի օրենսդրական համապատասխանությունը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Discussed
02.05.2025 - 17.05.2025
-
Type
Decision
-
Area
Legal assistance
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 1598
Print