«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________ 2025 թվականի N _______ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» օրենքի մասին 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1419-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ՝ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ՝ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1942-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
- որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 15.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
- որոշման 1-ին կետում «հավելված» բառը փոխարինել «հավելված N 1» բառերով․
- որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով.
«1.1 Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքների իրականացման, կատարված աշխատանքների ընդունման կարգը և պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի»:
- որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2 կետով.
«1.2 Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների իրականացման, կատարված աշխատանքների ընդունման կարգը և պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները՝ համաձայն N 3 հավելվածի»․
- որոշումը լրացնել հետևյալ բովանդակության N 2 հավելվածով՝ համաձայն սույն որոշման N 1 հավելածի․
- որոշումը լրացնել հետևյալ բովանդակության N 3 հավելվածով՝ համաձայն սույն որոշման N 2 հավելածի․
- Որոշման հավելվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳ»:
- որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1 կետով.
«3.1 Պայմանագիրը կնքելուց հետո Պատվիրատուի և Կապալառուի միջև կնքվում է ճանապարհների հանձնման-ընդունման ակտ, որում արձանագրվում է ճանապարհների տարրերի առկա վիճակը»։
- որոշման հավելվածի 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«20. Հաջորդ բյուջետային տարվա հիմնանորոգման, վերակառուցման, միջին նորոգման ծրագրերի ճանապարհների ցանկում ներառված, ինչպես նաև ընթացիկ բյուջետային տարվա ընթացքում նշված ծրագրերում լրացուցիչ ներառված ճանապարհահատվածների ընթացիկ ամառային պահպանումն իրականացնում է տվյալ տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կազմակերպությունը` մինչև հիմնանորոգման, վերակառուցման կամ միջին նորոգման պայմանագրերով սահմանված կարգով աշխատանքների մեկնարկը: Նշված դեպքերում իրականացվում են միայն ճանապարհի անցանելիության ապահովման աշխատանքներ՝ պետական ճանապարհային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված պահանջներին համապատասխան»։
- որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20․1 և 20․2 կետերով.
«20.1 Հիմնանորոգման, վերակառուցման կամ նորոգման աշխատանքների կատարման պայմանագրերի վաղաժամկետ լուծման դեպքում՝ ճանապարհահատվածները ենթակա են ամառային ընթացիկ պահպանման տվյալ տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կազմակերպության կողմից՝ պետական ճանապարհային մարմնի կողմից սահմանված ճանապարհի վիճակին համապատասխան»:
20.2 Վատ վիճակում գտնվող ճանապարհահատվածների ամառային պահպանումը նախատեսում է`
1) ամառային պահպանման բոլոր պահանջները, բացառությամբ Աղյուսակի 3-ով նախատեսված երթևեկելի մասին ներկայացվող պահանջները.
2) թույլատրվում է նաև կոպճային կամ խճային նյութերի կիրառմամբ կամ հարթեցման աշխատանքների միջոցով ապահովել ճանապարհի երթևեկամասի բավարար անցանելիությունը և ավտոմոբիլային տրանսպորտի անխափան երթևեկությունը»:
- Որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«22. Ընթացիկ տարում հաջորդ տարվա բյուջետային հայտի նախապատրաստման համար, պատասխանատուի կողմից, Աղյուսակ 1-ում բերված չափանիշներին համապատասխան, կատարվում է ավտոմոբիլային ճանապարհների վիճակի գնահատում, որը ճշգրտվում է մինչև ընթացիկ տարվա հուլիսի 15-ը»։
- որոշման հավելվածի Աղյուսակ 3-ի «Ընթացիկ ամառային պահպանում» բաժնի 4-րդ տողը շարադրել նոր խմբագրությամբ․
|
4 |
Աղբ և օտար առարկաներ, Թերության վերացման ժամկետը 1 օր է: |
երաշխիքային լավ վատ |
300 - |
- - |
- - |
- 100 |
|
Ավազ ճանապարհի երթևեկելի մասի վրա Թերության վերացման ժամկետը 1 օր է: |
երաշխիքային լավ վատ |
Չի թույլատրվում |
||||
|
Աղբ և օտար առարկաներ, Թերության վերացման ժամկետը 3 օր է: |
երաշխիքային լավ վատ |
300 - |
- - |
- - |
- 100 |
|
- որոշման հավելվածի Աղյուսակ 3-ի «Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժնի 2-րդ տողը շարադրել նոր խմբագրությամբ.
|
2 |
Աղբ և օտար առարկաներ` ճանապարհի օտարման շերտի սահմաններում, որոնք հանդիպում են հաճախ, քան (մ): |
միջպետական |
300 |
250 |
200 |
|
Աղբ և օտար առարկաներ` ճանապարհի երթևեկելի մասում, որոնք հանդիպում են հաճախ, քան (մ): |
միջպետական |
300 |
250 |
200 |
|
|
Ավազ ճանապարհի երթևեկելի մասում, որոնք հանդիպում են հաճախ, քան (մ): |
միջպետական |
300 |
250 |
200 |
- որոշման հավելվածի 33-րդ կետում «Երթևեկելի» բառը փոխարինել «Ձմեռային պահպանման ժամանակաշրջանից հետո առաջացած փոսերի և ճաքերի վերացման նպատակով ճանապարհի երթևեկելի» բառերով:
- որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33․1 կետով․
«33.1 Ձմեռային պահպանման ժամանակաշրջանի ընթացքում երթևեկամասի վրա կուտակված ավազը կապալառուն պարտավոր է մաքրել ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների սկզբից ոչ ուշ քան 15 օրյա ժամկետում»:
- որոշման հավելվածի 42-րդ կետը «անհրաժեշտության» բառից հետո լրացնել «, որը չի կարող պակաս լինել ամսական 2 անգամից:» բառերով:
- որոշման հավելվածի 47-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
« 47․ Ճանապարհների պահպանման աշխատանքները ընդունվում և վճարվում են տվյալ տարածաշրջանով անցնող պահպանման ենթակա ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տվյալ ամսվա համար նախատեսված գումարի չափով, իսկ մետաղական արգելափակոցների համար տվյալ տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածի ընդհանուր գծամետրի տվյալ ամսվա համար նախատեսված գումարի չափով , ստորև բերված Աղյուսակ 4-ում նշված տոկոսաչափերով նվազեցումներ կատարելով, եթե Աղյուսակ 3-ում բերված ճանապարհների կոնստրուկտիվ տարրերի պահպանման թույլատրելի ցուցանիշներն ապահովված չեն:»
- որոշման հավելվածի 4-րդ աղյուսակի «1) Ընթացիկ ամառային պահպանում» և «2) Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժինների աղյուսակների 1-ին տողի 2-րդ սյունակում «% ճանապարհահատվածի 1կմ-ի ընթացիկ պահպանման արժեքից» բառերը փոխարինել «% պահպանման ենթակա ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տվյալ ամսվա համար նախատեսված գումարից» բառերով։
- որոշման հավելվածի IV Բաժնի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«IV.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»:
- որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1 կետով․
«52.1 Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն պահանջներն են`
ա. Մասնակիցը պետք է ունենա նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ` ճանապարհների պահպանման կամ ճանապարհների շինարարության ոլորտներում։
բ. Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթությամբ առնվազն 1 մասնագետ:
գ. Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա սույն կարգով նախատեսված հիմնական մեքենասարքավորումներ:»։
- որոշման հավելվածի 53-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ տողով․
|
8. |
Գլանակաձև՝ հորիզոնական խոզանակով, մաքրող, լվացող և հավաքող սարքավորում
|
Որոշվում է պահպանվող ճանապարհահատվածի երկարությունից ելնելով: |
Սեփական |
- որոշման հավելվածի 53.2 և 53.3 կետերում «70» թիվը «80» թվով:
- որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 53․4-րդ կետով․
«53.4 Ավտոմոբիլային ճանապարհների արտաքին լուսավորության համակարգի պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն պահանջներն են`
ա. Մասնակիցը պետք է ունենա քաղաքաշինության ոլորտի 2-րդ դասի շինարարության իրականացում տեսակի՝ էլեկտրամատակարարում ենթատեսակի գործունեության լիցենզիա:
բ. Մասնակիցը պետք է ունենա նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ` էլեկտրամատակարարման ոլորտում։
գ.Մասնակիցը պետք է ունենա համապատասխան հավաստագիր ունեցող 1 Էլեկտրաէներգետիկ ճարտարագետ շինարար և տվյալ ոլորտի բակալավրի որակավորման աստիճան ունեցող առնվազն 1 մասնագետ:
դ. Մասնակիցը պետք է ունենա արտաքին լուսավորության համակարգի պահպանման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ Աղյուսակ N 4.1 -ում նշված մեքենասարքավորումները:»:
- որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ Աղյուսակ N 4.1-ով․
Աղյուսակ N 4.1
|
N |
Անվանումը |
Պահանջվող քանակը |
Միավորի քանակը |
Սեփականության ձևը |
|
1 |
Ուղևորաբեռնատար ավտոմեքենա |
ճանապարհահատվածի յուրաքանչյուր 100 կմ, որտեղ տեղակայված է լուսավորության համակարգ |
1 միավոր |
Սեփական |
|
2 |
Ավտոաշտարակ 18մ-22մ բարձրությամբ |
ճանապարհահատվածի յուրաքանչյուր 100 կմ, որտեղ տեղակայված է լուսավորության համակարգ |
1 միավոր |
Սեփական |
|
3 |
Էլեկտրականության չափիչ գործիքներ և այլ մասնագիտական սարքավորումներ |
|
1 միավոր |
Սեփական |
|
4 |
Էքսկավատոր |
ճանապարհահատվածի յուրաքանչյուր 100 կմ, որտեղ տեղակայված է լուսավորության համակարգ |
1 միավոր |
Սեփական կամ վարձակալած |
|
5 |
Ավտոմանիպուլյատոր |
ճանապարհահատվածի յուրաքանչյուր 100 կմ, որտեղ տեղակայված է լուսավորության համակարգ |
1 միավոր |
Սեփական կամ վարձակալած |
- որոշման հավելվածի 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«55. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ բնական աղետների (այսուհետ՝ հրատապ աշխատանքներ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքներն իրականացվում են տվյալ տարածաշրջանով անցնող ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության կողմից՝ գործող պայմանագրի շրջանակներում: Տվյալ տարածաշրջանով անցնող ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության բացակայության կամ տվյալ կազմակերպության մոտ բավարար ռեսուրսների բացակայության դեպքում՝ հրատապ աշխատանքներն իրականացնում են տվյալ մարզի այլ տարածաշրջանների պահպանման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպությունների կողմից»։
- որոշման հավելվածի 61-րդ կետի 3)-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
- որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61․1 կետով․
«61.1 Իրականացված հրատապ աշխատանքներն ընդունելու նպատակով Պատվիրատուն ձևավորում է ավարտված աշխատանքներն ընդունող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են պատվիրատուի, կապալառու կազմակերպության և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի անդամները ստորագրում են ավարտված աշխատանքներն ընդունող հանձնաժողովի ակտ»:
- Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսված և դեռևս չավարտված գնման ընթացակարգերի, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
« » ____________ 2025 թ․
-
Обсуждалось
02.05.2025 - 23.05.2025
-
Тип
Pешение
-
Область
Транспорт, Безопасность дорожного движения
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
-
Test
Просмотры 1233
Принт