Проект не принят
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքով ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվել հաստատելու ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգը, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները և պահպանման աշխատանքների ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանությունը, կատարված աշխատանքների ընդունման կարգը, ինչպես նաև բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման և աշխատանքների ընդունման կարգը («Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 15․1-ին մաս):
Նշվածով պայմանավորված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման մեջ՝ լրամշակելով գործող որոշման վերնագիրը, նախաբանը, ինչպես նաև նախագծի հավելվածը, ինչպես նաև Նախագիծը լրացնել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգով։
-
Обсуждалось
02.05.2025 - 23.05.2025
-
Тип
Pешение
-
Область
Транспорт, Безопасность дорожного движения
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 452
Принт