Добавить в избранное

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծի հիմնական նպատակն է.

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև նույնականացման քարտ ունեցող ֆիզիկական անձանց ծանուցումները իրականացնել  Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի կամ Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ծանուցման գործընթացը դարձնելով դյուրին։

2. Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը և Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակը միացնել e-notify համակարգին, որով իրականացվել է ծանուցումը։ 

3. Սահմանել պատշաճ ծանուցման պահը՝ Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգ կամ Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակ ծանուցումը մուտքագրելու պահը։

4. Որպես ծանուցման լրացուցիչ երաշխիք նախատեսել անձանց տեղեկացման հնարավորություն նշված սուբյեկտների պաշտոնական էլեկտրոնային, ինչպես նաև նրանց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին՝ հարթակում կամ համակարգում համապատասխան ծանուցման առկայության մասին։ 

  • Обсуждалось

    30.04.2025 - 15.05.2025

  • Тип

    Закон

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация), Информационные технологии

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 819

Принт

Предложения

Սուրեն Հայրապետյան

14.05.2025

Առաջարկություն օրենքի նախագծի վերաբերյալ՝ պաշտոնական ծանուցումների կարգավորման մասին Հարգելի օրենսդիր մարմին, Ես՝ Սուրեն Հայրապետյանս հանդիսանալով Wooxy․com հարթակի ներկայացուցիչ, որը հանդիսանում է մասնագիտացված ավտոմատացված ծանուցումների լուծում առաջարկող համակարգ, կարևոր ենք համարում, որ նման կարևոր օրենքի ընդունման գործընթացում հաշվի առնվի նաև ժամանակակից միջազգային փորձը և կիրառվեն տեխնոլոգիապես զարգացած լուծումներ՝ ապահովելով հաղորդակցման թափանցիկությունը, իրավական հստակությունը և տեխնիկական անվտանգությունը։ Ստորև ներկայացնում եմ մեր թիմի հիմնական դիտարկումները օրենքի նախագծի վերաբերյալ. Մարդու իրավունքների և անձնական տիրույթի գաղտնիության խախտում․ Նախագծով սահմանված է, որ ծանուցման առաքումը միայն պետական «E-notify» համակարգով համարվում է բավարար, ինչը հակասում է քաղաքացու իրազեկ լինելու իրավունքին։ Նման մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ քաղաքացուն պատժեն՝ առանց փաստացի ծանուցելու։ Սա վտանգավոր նախադեպ է մարդու իրավունքների տեսանկյունից։ Պետական մենաշնորհ և ոչ թափանցիկ գործառույթ․ Ներկայիս ձևակերպմամբ պետական մարմինները բացառիկ կերպով օգտվում են միայն իրենց կողմից վերահսկվող «E-notify» ծառայությունից, ինչը նշանակում է, որ պետությունը տեղեկացնում է ինքն իրեն և այդպիսով հիմք է ստեղծում պատժամիջոցների կիրառման համար՝ առանց իրական վերահսկողության։ Ալտերնատիվ հավաստագրված ծառայությունների անհրաժեշտություն և Wooxy․com հարթակի օգտագործման իրավունքի ընդգրկում․ Օրենքով անհրաժեշտ է սահմանել տեխնիկական և իրավական հստակ պահանջներ՝ ծանուցման ծառայությունների նկատմամբ, ներառյալ՝ գաղտնիություն, անվտանգություն, վավերականություն, մատչելիություն։ Միաժամանակ, պետական մարմինները և մասնավոր կազմակերպությունները պետք է ունենան իրավական լիազորություն օգտագործելու Wooxy․com հարթակի ամպային լուծումները, որոնք ապահովում են՝ ավելի բարձր մակարդակի տեխնիկական անվտանգություն, ծանուցման բարձր առաքման ցուցանիշներ (deliverability), ծանուցման ընթերցման փաստի տեխնիկական գրանցում, ծանուցման մեջ գտնվող հղումների սեղմման փաստի գրանցում։ Բոլոր այս հնարավորությունները բացակայում են ներկայիս «E-notify» համակարգում, որը ներկայում փորձում են օրինականացնել որպես մենաշնորհային լուծում՝ չնայած տեխնիկական և ֆինանսական սահմանափակումներին, ինչպես նաև դրա արդիականացման անհնարինությանը։ Ծանուցման ծառայության ազատ ընտրության իրավունքի ապահովում. Օրենքով անհրաժեշտ է ամրագրել ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձի իրավունքը՝ ընտրելու հավաստագրված ծանուցման ծառայություն, ինչպես օրինակ՝ Wooxy․com։ Նման ծառայությունների միջոցով իրականացված ծանուցումները պետք է ունենան նույն իրավաբանական ուժը, ինչ պետական «E-notify»-ի միջոցով իրականացվածները։ Ծանուցման ընթերցման տեխնիկական հաստատման մեխանիզմ. Պետք է մշակվեն մեխանիզմներ, որոնց միջոցով տեխնիկապես արձանագրվում է ծանուցման ընթերցման փաստը կամ օգտագործողի արձագանքը։ Առանց նման հաստատման, որևէ պատիժ կամ իրավական հետևանք կիրառելը հակասում է իրավական պետության սկզբունքին։ «E-notify» համակարգի թերություններ. Ներկայիս «E-notify» համակարգը չի համապատասխանում ժամանակակից անվտանգության ստանդարտներին։ Դրա թափանցիկությունը, արդիականացման գործընթացները, ֆինանսավորման աղբյուրները և տեխնիկական վերահսկելիությունը բացակայում են, ինչը դարձնում է այն թանկարժեք, մրցակցությունից զուրկ և տեխնիկապես հնացած լուծում։ Եզրակացություն. Օրինագծի ներկայիս տարբերակը վտանգում է քաղաքացիների իրավունքները և ստեղծում է պետական վերահսկվող, մրցակցությունից զուրկ միջավայր։ Առաջարկում ենք վերանայել նախագիծը՝ ընդգրկելով միջազգային փորձը և հնարավորություն տալով մասնավոր հավաստագրված ծառայություններին, ինչպես Wooxy.com հարթակին, մասնակցել ծանուցման գործընթացին՝ իրավական հավասարության և տեխնիկական արդյունավետության սկզբունքով։ Հարգանքով՝ Սուրեն Հայրապետյան

Տիգրան Ստեփանյան

09.05.2025

Նախագիծը դնել հանրաքվեի՝ նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հետ միասին՝ նկատի ունենալով, որ քաղաքացիների հիմնական իրավունքների վրա անմիջական և շեշտակի ազդեցություն ունեցող <<բարեփոխում>> է

Узнать больше