Добавить в избранное
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 147-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Նաիրա Էլբակյան 28.04.2025 22:59:45 | Առաջարկում եմ վերանայել սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված, այն է՝ ․․․փաստացի բնակության վայրից 15կմ և ավելի հեռավորության մասին դրույթը, փոխհատուցում տալ ոչ միայն 2 կետի 2 ենթակետի, սահմանամերձ համայնքների, լեռնային և բարձրալեռնային բնակավայրերի, այլև մանկավարժական աշխատանք իրականացնող 5 կմ և ավելի հեռավորությամբ երթևեկող բոլոր աշխատողներին՝ ըստ երթուղային ցանցի կողմից սահմանված փոխադրավարձերի՝ ի վերջո նրանց ևս համարելով երթևեկող աշխատող։ Սույն կարգի 12-րդ կետի բ) ենթակետը, այն է՝ ․․․շահառուների փոխհատուցումն իրականացնել ամսական պարբերականությամբ, մարզերում չի գործում։ Կանխավճարային սկզբունքով եռամսյա պարբերականությամբ ֆինանսավորման փոխարեն, լավ կլիներ ինքնաշխատ ձևով փոխադրավարձը փոխանցել շահառուին ամսական պարբերականությամբ՝ յուրաքանչյուր ամսվա վերջում՝ ամսական հաշվետվության հիման վրա։ Փոփոխություն կատարել 14-րդ կետի ա) ենթակետի, այն է՝ փոխհատուցում տալ միայն ուսումնական պլանով հատկացված դասաժամեր ունեցող օրերի համար՝ հաշվի առնելով հաճախումները, նկատի ունենալով, որ մանկավարժական աշխատողը պարտավոր է և ելնելով պարտավորությունից ներկայանում է դպրոց ոչ միայն դասաժամեր ունեցած, այլև աշակերտների համար նախատեսված /սակայն ոչ մանկավարժների/ դպրոցական արձակուրդների օրերին և այն էլ՝ պարտաճանաչորեն։ | Շնորհակալություն առաջարկության համար: Նախարարությունը համարում է ոչ նպատակահարմար 15 կմ-ը 5 կմ-ով փոփոխելու առաջարկը, հաշվի առնելով, որ 15 կմ հեռավորության սահմանաչափի դրույթը գործում է նաև հանրակրթության ոլորտում աշխատող մանկավարժական աշխատողների համար, ինչը շուրջ 5 տարվա կիրառման արդյունքում ցույց է տվել իր կենսունակությունը: Շահառուներին ամսական պարբերականությամբ փոխանցելու առաջարկը ընդհանուր առմամբ ողջունելի է, սակայն պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ, բացի այդ ներկայացված մեխանիզմը հնարավորություն է տալիս ուսումնական հաստատություններին փոխհատուցումներն իրականացնել ամսական պարբերականությամբ: Դասաժամեր չունեցած օրերի համար փոխհատուցման առաջարկը ընդհանուր առմամբ ընդունել է, սակայն հաշվետվողականության և վերահսկողության առումով անիրատեսական և կարող է հիմք հանդիսանալ չհիմնավորված փոխհատուցումների համար: | |||
| 2 | Օլյա Ղուլյան 28.04.2025 23:02:44 | Ներկայացված նախագիծն իր բովանդակությամբ համապարփակ է, կարգավորում է փոխհատուցման տրամադրման իրավաչափությունը, չափերն ու մեխանիզմները, ներառում է նաև վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմներ։ Դրական կողմեր՝ 1․ Սոցիալական արդարության խթանում․ ◾ Նախագիծը նպաստում է մարզաբնակ ուսանողների և աշխատողների հասանելիությանը կրթությանը և աշխատանքին՝ նվազեցնելով տրանսպորտային ծախսերի բեռը։ ◾ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում բնակվողների սոցիալական խոցելիությանը։ 2․ Հստակ չափանիշներ և չափորոշիչներ․ ◾ Նախագծում նշված են հստակ հեռավորության շեմեր, փոխհատուցման առավելագույն գումար, օրական փոխադրավարձի հաշվարկման եղանակ և այլն։ 3․ Ավտոմատացված կառավարման համակարգի օգտագործում (ԿԿՏՀ)․ ◾ Կապահովի գործընթացի թափանցիկությունը, տվյալների հիմքով որոշումների կայացումը և կնվազեցնի մարդկային սխալի հավանականությունը։ 4․ Հաշվետվողականության ամրապնդում․ ◾ Նախագծում ընդգծվում է, որ հաստատության ղեկավարները պատասխանատվություն են կրում մուտքագրված տեղեկատվության ճշգրտության համար։ Սա մեծացնում է վերահսկելիությունը։ Հնարավոր խնդիրներ կամ բացեր՝ 1․ Ծավալուն վարչարարություն․ ◾ Ցուցակների, ձևերի բազմազանությունը, հաշվետվությունների և ԿԿՏՀ մուտքագրման պարբերականությունը կարող են ավելորդ բյուրոկրատիա ստեղծել, հատկապես ռեսուրսներով սահմանափակ հաստատությունների համար։ 2․ Փոխհատուցման սահմանաչափ․ ◾ 20200 դրամ ամսական սահմանաչափը որոշ դեպքերում կարող է չբավարարել իրական ծախսերի փոխհատուցման համար, հատկապես հեռավոր բնակավայրերում։ 3․ Դասերին հաճախման հետ պայմանավորվածության ռիսկերը․ ◾ Ուսանողի փոխհատուցումը կապված է դասերին ներկայության հետ (50% և ավելի), ինչը կարող է արդարացի լինել, սակայն որոշ դեպքերում, օրինակ՝ առողջության խնդիրների հետ կապված և այդ հիմքով բացակայությունները կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել, եթե դրանք հարգելի չհամարվեն։ 4․ Տրանսպորտի հասանելիություն․ ◾ Այն վայրերում, որտեղ միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղիներ չկան, 1 կմ-ը 25 դրամի հաշվարկով փոխհատուցումը կարող է իրական արժեքին չհամապատասխանել։ Ընդհանուր գնահատական՝ Նախագիծը նպատակաուղղված է կրթության հասանելիության ընդլայնմանը մարզերում և ունի սոցիալական հստակ ուղղվածություն։ Այն դրական ազդեցություն կարող է ունենալ ուսանողական շարժունակության, մանկավարժների կայուն աշխատանքի և սոցիալական պաշտպանվածության վրա։ Միաժամանակ, անհրաժեշտ կլինի ապահովել գործնական կիրառելիություն և նվազեցնել վարչարարական բեռը՝ գործընթացի արդյունավետության բարձրացման համար։ | Շնորհակալություն նախագիծը մանրամասն ուսումնասիրելու, դրական և բացասական կողմերը ի հայտ բերելու, ինչպես նաև նախաձեռնությանը ընդհանուր գնահատական տալու համար: Ինչ վերաբերվում է բարձրացված խնդիրներին և բացերին՝ հայտնում ենք հետևյալը. 1. Հաշվի առնելով, որ տվյալների մուտքագրումը իրականացվում է տարին 2 անգամ, ինչպես նաև այն, որ նախագծով առաջարլկող հաշվետվությունները ներբեռնվելում են համակարգից ինքնաշխատ կերպով՝ կարծում ենք, որ լրացուցիչ վարչարարություն չի ստեղծվելու, ինչպես նաև հաստատություններից լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջվելու: 2. Ամսական սահմանաչափը 20200 դրամ սահմանելու հետ կապված հայտնում ենք, որ նշված գումարի մեծությունը սահմանելու համար հիմք են հանդիսացել համապատասխան վերլուծությունները և որևէ սահմանաչափ չսահմանելը կարող է հանգեցնել հնարավոր խախտումների: 3. Ուսանողների ներկայության հետ կապված Ձեր դիրքորոշումը ընդհանուր առմամբ ընդունելի է. ի սկզբանե նախագծով նախատեսվել էր ավելի բարձր շեմ, սակայն հաշվի առնելով նաև Ձեր կողմից ներկայացված մտահոգությունները այն իջեցնել է մինչև 50 տոկոսի: 4.Մեկ կմ-ը 25 դրամի հաշվարկով փոխհատուցման հետ կապված հայտնում ենք, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ միջինում փաստացի փոխհատուցումները կազմում են 1 կմ-ի համար 23-ից 30 դրամ և 25 դրամ սահմանելը ողջամիտ է: | |||
| 3 | Լիանա Իկիլիկյան 29.04.2025 21:29:52 | Ցանկալի է,որ տրանսպորտային փոխհատուցում տրամադրվի մանկավարժական աշխատողներին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում գործող (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից 10 կմ և ավելի է), և այն հաշվվի յուրաքանչյուր կմ -ի համար և ոչ թե միայն քաղաքից գյուղ հեռավորության դիմաց, քանի որ տվյալ ուսուցիչը երթևեկում է 2 ՝ միջքաղաքային և միջգյուղական տրանսպորտային միջոցներով: Իսկ ինչո՞ւ չի փոխհատուցվում ամառային և ձմեռային արձակուրդների, ինչպես նաև հունիս ամսվա աշխատանքային օրերի ընթացքում կատարած երթևեկության համար. չէ՞ որ այդ օրերին ևս ուսուցիչը աշխատանքի է գնում տրանսպորտային միջոցով: Ուստի առաջարկում եմ 1.տրանսպորտային փոխհատուցում տրամադրել նաև գարնանային , ձմեռային արձակուրդների և հունիս ամսվա աշխատանքային օրերի երթևեկության համար, 2. հեռավորությունը սահմանել 10կմ և ավելի , 3. փոխհատուցել փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում գործող հեռավորության դիմաց ամբողջությամբ: | Շնորհակալություն առաջարկության համար: Նախագծով առաջարկվող 15 կմ-ի փոխհատուցման սահմանաչափը ձևավորվել է համապատասխան վերլուծության արդյունքում և նախագծով նախատեսվում է փոխհատուցել բնակավայրերի միջև տրանսպորտային ծախսերը և այն կլիրառելի չէ փաստացի բնակության վայրի վարչական սահմաններում գործող տրանսպորտային ծախսերի նկատմամբ: Բացի այդ տարբեր մեկնաբանություններից և ոչ հավաստացի տեղեկատվություն էլեկտրոնային համակարգ ներմուծելուց խուսափելու նպատակով՝ նախագծով նախատեսվում է կիրառել ՏԿԵՆ նախարարի հրամանով հաստատված բնակավայրերի միջև բնակավայրերի չափը: Ինչ վերաբերվում է արձակուրդների շրջանում դասաժամեր չունեցած օրերի համար փոխհատուցմանը՝ հայտնում եմ, որ այն հաշվետվողականության և վերահսկողության առումով անիրատեսական և կարող է հիմք հանդիսանալ չհիմնավորված փոխհատուցումների համար: | |||
| 4 | Աշխեն Մանուկյան 30.04.2025 11:09:26 | Առաջարկում եմ ուսանողական քարտերի միջոցով արտոնություններ ստեղծել կամ ընդլայնել «համալսարանական տրանսպորտային քարտ» ծրագիրը, որը ուսանողներին կտրամադրի անվճար կամ գոնե զգալի զեղչով ուղևորություն։ Առաջարկում եմ ներդնել տրանսպորտային հատուկ գրաֆիկ ուսանողների համար։ Կարելի է ներդնել առանձին երթուղիներ կամ ժամային գրաֆիկ, որը նախատեսված կլինի միայն ուսանողների համար՝ անվճար մուտքով։ | Շնորհակալություն առաջարկության համար, սակայն Ձեր առաջարկը ներկայացված նախագծի կարգավորման տիրույթում չէ և Ձեր առաջարկած մեխանիզմը կարող է գործել նախագծով առաջարկվող գործընթացին զուգահեռ: | |||
| 5 | Ամալյա Միրանյան 01.05.2025 15:37:48 | Հաշվի առնելով ուսանողների և մանկավարժների՝ հանրային տրանսպորտով հաճախակի օգտվելու անհրաժեշտությունը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավիճակը, նպատակահարմար է՝ ✅ նախագծով սահմանել հստակ չափորոշիչներ և փոխհատուցման չափաբաժիններ, ✅ պատրաստել պարզ և դյուրին կարգ՝ փոխհատուցում ստանալու գործընթացի համար, ✅ ապահովել փաստաթղթերի թվային ներկայացման հնարավորություն, որպեսզի գործընթացը լինի առավել մատչելի և արդիական։ Բացի այդ, առաջարկվում է՝ | Շնորհակալություն առաջարկությունների համար: Ձեր առաջարկները ամբողջությամբ ներառված են ներկայացված նախագծում: | |||
| 6 | Նարինե Մարտիրոսյան 01.05.2025 18:32:42 | Բարև Ձեզ։Ողջունելի նախագիծ է։ Բայց քանի որ մարզերում, հատկապես գյուղական համայնքներում տրանսպորտի հասանելիության լուրջ խնդիր կա,այդ պատճառով շատ հաճախ աշխատողը հավելյալ գումար է ծախսում։ Առաջարկում եմ հաշվի առնել այս հանգամանքը և հանրային տրանսպորտի տրվող գումարին հավելյալ գումար կցել։ | Շնորհակալություն առաջարկության համար: Նախագծով անդրադարձ է կատարվում նաև այն դեպքերին, երբ բացակայում են միջբնակավայրային տրանսպորտային երթուղիները: | |||
| 7 | Մարիամ Գասպարյան 01.05.2025 19:33:29 | Տվյալ նախագիծը ողջունելի և կարևոր նախաձեռնություն է, որն իրականում անդրադառնում է մարզային կրթության համակարգում առկա տարիների խնդիրներից մեկին՝ ուսանողների և մանկավարժների տրանսպորտային հասանելիության հարցին։ Համոզված եմ, որ այս կարգով սահմանվող փոխհատուցման նոր սկզբունքը կարող է ոչ միայն թեթևացնել կրթության և աշխատանքի հետ կապված ֆինանսական բեռը, այլև խթանել մասնագիտական կրթության հասանելիությունն ու ներգրավվածությունը մարզերում։ Մարզերում հաճախ տրանսպորտի հասանելիությունը և ծախսերը հանդիսանում են կրթական գործընթացին լիարժեք մասնակցելու խոչընդոտ, և տվյալ կարգով առաջարկվող փոխհատուցման մեխանիզմը կարող է զգալիորեն նպաստել այդ խնդիրների լուծմանը։ | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 8 | Արփինե Ասատրյան 02.05.2025 21:56:24 | Ներկայացված նախագիծը կարևոր է, քանի որ նվազեցնում է մանկավարժական աշխատողների և ուսանողների տրանսպորտային ծախսերի բեռը` ապահովելով հասանելիություն կրթությանը և մանկավարժական աշխատանքին, խթանելով գյուղական վայրերում աշխատանքի անցնելու, կամ այդ վայրերում բնակվելով` կրթական գործընթացից դուրս չմնալու պրոցեսը։ Այս նախագծի կարևոր դրույթներից է նաև գյուղական վայրերում կադրերի պակասի խնդիրը լուծելը։ Իմ առաջարկը հետևյալն է. տրամադրել դրամական փոխհատուցում` հաշվի առնելով յուրաքանչյուր բնակավայրի մատուցվող տրանսպորտային ծառայությունների իրական ծախսերը, տրամադրել որոշակի արտոնություններ մանկավարժական աշխատողներին, ովքեր նման պայմաններում են աշխատում` բարձրացնելով մոտիվացիան, օրինակ` մասնագիտական աճի հնարավորություններ, վերապատրաստումների, կոչումների ստացման արտոնություններ ։ | Շնորհակալություն առաջարկության համար: Պետական բյուջեով նախատեսված են մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնք ներկայացված նախագծի կարգավորումներից դուրս են: | |||
| 9 | Տաթևիկ Բագրատյան 03.05.2025 00:48:44 | Կարծում եմ այս նախագծը կարևոր քայլ է կրթության համակարգում սոցիալական հավասարության ապահովման ուղղությամբ։ Տրանսպորտային փոխհատուցման սահմանումը կթեթևացնի ուսանողների և մանկավարժների ֆինանսական բեռը, հատկապես՝ հեռավոր բնակավայրերից եկողների համար։ Սա ոչ միայն խթանում է մասնագիտական կրթության հասանելիությունը, այլև բարձրացնում է մանկավարժական աշխատանքի գրավչությունը։ | Շնորհակալություն կարծիքի համար: | |||
| 10 | Արուս Ղուշչյան 03.05.2025 01:05:53 | Լավ է ,որ ուշադրություն է դարձվում սահմանամերձ, լեռնային բնակավայրերում բնակվող ուսանողներին և մանկավարժներին։Առաջարկում եմ բազմազավակ ընտանիքի անդամներին, հաշմանդամություն ունեցող ուսանողներին կամ սահմանափակ եկամուտ ունեցող անձանց տրամադրել բարձր փոխհատուցում ։Առաջարկում եմ նաև տրամադրել ուսուցիչներին տրանսպորտի փոխհատուցման գումար ձմեռային և ամառային արձակուրդներին նույնպես։ | Շնորհալություն: Ուսանողների սոցիալական կարգավիճակի հետ կախված ՄՈՒՀ-երում գործում են տարբեր կրթաթոշակային և զեղչային համակարգեր, ինչը ամրագրված է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքով, իսկ բնակության վայրի հեռավորությունը հաշվի է առնված ներկայացված նախագծում, միաժամանակ անհասկանալի է «բարձր փոխհատուցում» տրամադրելու Ձեր առաջարկը: Ինչ վերաբերվում է արձակուրդների ընթացքում ուսուցիչներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում տրամադրելուն, ապա հայտնում ենք, որ հարցը քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում և որոշվել է փոխհատուցում տրամադրել միայն դասավանդվող օրերի համար: | |||
| 11 | Հասմիկ Հակոբյան 03.05.2025 02:33:54 | Հաշվի առնելով պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է սահմանել փոխհատուցման տրամադրման տարբերակված և թվայնացված մեխանիզմ, որը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա. 1. Սոցիալական արդարություն – փոխհատուցման չափերը բաշխել ըստ շահառուների սոցիալական կարգավիճակի (անապահով, նպաստառու, բազմազավակ և այլն) և բնակության վայրի հեռավորության։ 2. Տնտեսական արդյունավետություն – ներդնել փոխհատուցման ավտոմատացված համակարգ (թվային քարտ, բանկային փոխանցում, էլեկտրոնային գրանցում), որը կնվազեցնի վարչական ծախսերը և կապահովի բյուջետային միջոցների թափանցիկ օգտագործում։ 3. Տարածքային հարմարեցում – բնակավայրերի առանձնահատկություններից ելնելով, սահմանել փոխհատուցման տարբեր չափեր՝ քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև, ինչպես նաև հաշվի առնել տրանսպորտային հասանելիությունը։ 4. Վերլուծություն և վերահսկողություն – մշակել հաշվետվության և մոնիթորինգի մեխանիզմներ՝ փոխհատուցման արդյունավետությունը գնահատելու, շահառուների շրջանակը ճշգրտելու և հնարավոր շտկումներ կատարելու նպատակով։ Վերոնշյալ մոտեցումը կբերի առավել հասցեական, արդար և արդյունավետ տրանսպորտային փոխհատուցման քաղաքականության ձևավորմանը՝ խթանելով կրթության և մանկավարժական աշխատանքի հասանելիությունը։ | Շնորհակալություն առաջարկությունների համար: Ներկայացված առաջարկությունների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. 1. Ուսանողների սոցիալական կարգավիճակի հետ կախված ՄՈՒՀ-երում գործում են տարբեր կրթաթոշակային և զեղչային համակարգեր, ինչը ամրագրված է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքով, իսկ բնակության վայրի հեռավորությունը հաշվի է առնված ներկայացված նախագծում: 2. Նախագծով նախատեսվում է տվյալների հավաքագրումը և հաշվետվողականությունն իրականացնել էլեկտրոնային համակարգի, իսկ վճարումները՝ անկանխիկ բանկային փոխանցումների միջոցով: 3. Տրանսպորտային հասանելիության վերաբերյալ Ձեր դիտարկումները լրացուցիչ կքննարկվեն: 4. Ներկայացված նախագիծը պարունակում է հաշվետվողականության և մոնիթորինգի մեխանիզմներ: | |||
| 12 | Մակիչ Բզնունի 04.05.2025 15:11:19 | Սպասված նախագիծ է այն համատեքստում, որ թե՛ ուսանողները, թե՛ մանկավարժները Հայաստանում գտնվում են այնպիսի սոցիալական վիճակում, որ հիմնականում օգտվում են հասարակական տրանսպորտային միջոցներից։ Առաջարկում եմ տրամադրման կարգը հնարավորինս դյուրին դարձնել, քանզի հաճախ լինում են դեպքեր, երբ տվյալն անձը գումարը ստանալիս մի շարք դժվարությունների է բախվում (խոսքս մասնավորապես տեխնիկական դժվարությունների մասին է, ժամկետների ձգձգում և այլն) | Շնորհակալություն առաջարկի համար: Առաջարկում ենք խնդիրը ներկայացնել ավելի առարկայական, (պարզ չէ խնչ տեխնիկական դժվարությունների մասին է խոսքը, երբ նախագծով նախատեսվում է կանխավճարային համակարգ, հաշվետվությունների ընդունում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով , իսկ շահառուներին փոխատուցումը կատարվում է բանկային փոխանցումների միջոցով): | |||
| 13 | Նունե Հարությունյան 07.05.2025 14:53:00 | Նախագիծը ողջունելի է և կարևոր է հատկապես մարզերում ապրող ուսանողների և մանկավարժների համար, սակայն առաջարկում եմ կարգի շրջանակում ապահովել նաև շահառուների համապատասխան իրազեկման և խորհրդատվության գործընթաց։ Շատ դեպքերում ուսանողները և ուսուցիչները տեղյակ չեն իրենց իրավունքի մասին կամ չեն հասկանում՝ ինչպես դիմել փոխհատուցման համար։ Առաջարկում եմ մշակել պարզեցված ուղեցույցներ, կազմակերպել տեղեկատվական հանդիպումներ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ստեղծել «թեժ գիծ» կամ օնլայն հարթակ՝ հարցերին պատասխան տալու համար։ Սա կնպաստի նախագծի արդյունավետ իրականացմանը և շահառուների լայն ընդգրկմանը։ | Շնորհակալություն առաջարկության համար: Առաջարկը ընդունելի է և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է ուղեցույցեր (մեթոդական ցուցումներ) կազմել և հրապարակել ոչ միայն այս միջոցառման այլ նաև նմանատիպ բոլոր միջոցառումների համար: | |||
| 14 | Nare Arutshyan 08.05.2025 19:02:25 | Կարծիք․ Սույն իրավական ակտը՝ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին և մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգ սահմանելու մասին, կարևոր ու դրական քայլ է սոցիալական արդարության և կրթության հասանելիության ապահովման ճանապարհին։ Այն խթանում է կրթության շարունակականությունը՝ հատկապես մարզերում։ Միևնույն ժամանակ, Նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 147 հրամանի ուժը կորցրած ճանաչելը տրամաբանական քայլ է, եթե նոր կարգավորումները ավելի արդիական են, ընդգրկուն և համապատասխանում են կրթության ոլորտի ներկա կարիքներին։ Կարևոր է, սակայն, որ նոր կարգը լինի հստակ, թափանցիկ և գործնականում կիրառելի՝ առանց ավելորդ բյուրոկրատիայի։ Ընդհանուր առմամբ, այս որոշումը կարելի է գնահատել որպես սոցիալական ուղղվածություն ունեցող նախաձեռնություն, որը միտված է բարելավելու կրթական միջավայրը և աջակցելու կրթական գործընթացում ներգրավված անձանց։ | Շնորհակալություն առաջարկի համար, Ձեր դիտարկումներն ընդունվել են ի գիտություն: | |||
| 15 | Arsen Matosyan 08.05.2025 19:13:32 | Կարծիք․ Այս որոշումը վկայում է այն մասին, որ պետությունը շարունակում է հետևողականորեն աջակցել կրթության ոլորտում ներգրավված հիմնական խմբերին՝ ուսանողներին և մանկավարժներին։ Տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգի սահմանումը ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլև ուղերձ, որ կրթական միջավայրի բարելավումը, հասանելիությունը և հավասար հնարավորությունները առաջնահերթություն են հանրային քաղաքականության մեջ։ Որպեսզի կրթությունն իրականում լինի համընդհանուր և ընդգրկուն, անհրաժեշտ է ապահովել նաև դրան հասնելու ֆիզիկական հնարավորությունները։ Տրանսպորտային ծախսերը հաճախ լուրջ բեռ են հատկապես գյուղական համայնքներից եկող ուսանողների համար, և նման որոշումները կարող են կանխել կրթությունը թողնելու ռիսկերն ու նպաստել ուսումնառության շարունակականությանը։ Մանկավարժների համար նույնպես այս փոխհատուցումը կարող է դիտարկվել որպես մասնագիտական աջակցության և խրախուսման ձև։ Բացի այդ, նախկին հրամանի ուժը կորցրած ճանաչելը և նոր կարգի սահմանումը խոսում է այն մասին, որ պետությունը ձգտում է կատարելագործել ընթացակարգերը, համապատասխանեցնել դրանք ժամանակակից պահանջներին և մեծացնել քաղաքականության արդյունավետությունը։ | Շնորհակալություն առաջարկի համար, Ձեր դիտարկումներն ընդունվել են ի գիտություն: | |||
| 16 | Գայանե Ավետիսյան 09.05.2025 23:26:31 | Հաշվի առնելով ուսուցիչների՝ հատկապես գյուղական և հեռավոր համայնքներում աշխատող մասնագետների շարժունակության կարևորությունը, առաջարկում եմ վերանայել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նվազագույն շեմը՝ այն սահմանելով ոչ թե 15 կմ, այլ թողնելով 5 կմ-ից սկսած։Քանի որ նույնիսկ 5 կմ հեռավորությամբ աշխատանքային տեղաշարժը հաճախ զգալի ֆինանսական բեռ է ուսուցիչների համար՝ հաշվի առնելով տրանսպորտի արժեքների առանձնահատկությունները։ Հուսով եմ, որ առաջարկս կընդունվի դրական և կդիտարկվի պատշաճ ձևով։ Նախապես շնորհակալություն եմ հայտնում Ձեր ուշադրության և համագործակցության համար։ | Շնորհակալություն առաջարկի համար: Հաշվի առնելով, որ նշված փոփոխությունը կհանգեցնի բավականին մեծ ծավալի լրացուցիչ միջոցների անհրաժեշտության, ինչպես նաև այն, որ 2025 թվականի պետական բյուջեով տվյալ միջոցառմանը հատկացված է 311,7 միլիոն դրամ, սակայն ներկայիս կարգավորումներով (15 կմ-ով) անհրաժեշտ է ևս 250 միլիոն դրամ , որը նախատեսվում է վերաբաշխել նախարարության այլ միջոցառումներից, ուստի նախարարությունը ներկայումս նպատակահարմար չի համարում Ձեր առաջարկած փոփոխությունը: | |||
| 17 | Ժաննա Գևորգյան 10.05.2025 01:25:32 | Ժաննա Գևրգյան Նախագծում առաջարկվող «15 կմ և ավելի» հեռավորության փոխարեն առաջարկւմ եմ սահմանել «7 կմ և ավելի» հեռավորություն՝ տրանսպորտային փոխհատուցում տրամադրելու իրավունք սահմանելու համար։ Առաջարկւթյւնս հիմնավորում եմ 1. Տարածքային իրատեսություն․ Հայաստանի համայնքներից շատերը գտնվում են 5-15 կմ հեռավորության վրա քաղաքներից կամ խոշոր բնակավայրերից, որտեղ կենտրոնացված են ուսումնական հաստատությունները։ 7 կմ հեռավորությունն արդեն իսկ բերում է վճարովի երթևեկության անհրաժեշտության։ Սա լուրջ ֆինանսական բեռ է՝ հատկապես միայն աշխատավարձ ստացող ընտանիքների համար։ 2․ Մարզերում հաճախ բարդ է մասնագետներ ներգրավել։ Եթե տրանսպորտային ծախսերի փոխհատուցումն ավելի հասանելի լինի (սկսած 7 կմ-ից), ապա դա կմոտիվացնի ուսուցիչներին և մասնագետներին աշխատանքի գալ նաև ոչ կենտրոնական համայնքներ։ Դա կնպաստի հավասար կրթական հնարավորություններին՝ անկախ բնակավայրից։ 3․Նպատակային օգնության տրամադրումը պետք է լինի ոչ միայն մեծ հեռավորություն ունեցողների, այլև համակարգից դուրս մնալու վտանգ ունեցող խմբերի համար։ Առաջարկում եմ տրանսպորտային փոխհատուցում տրամադրել այն աշխատողներին, որոնց բնակության վայրից աշխատանքի վայր հեռավորությունը կազմում է 7կմ և ավելի ։ | Շնորհակալություն առաջարկի համար: Հաշվի առնելով, որ նշված փոփոխությունը կհանգեցնի բավականին մեծ ծավալի լրացուցիչ միջոցների անհրաժեշտության, ինչպես նաև այն, որ 2025 թվականի պետական բյուջեով տվյալ միջոցառմանը հատկացված է 311,7 միլիոն դրամ, սակայն ներկայիս կարգավորումներով (15 կմ-ով) անհրաժեշտ է ևս 250 միլիոն դրամ , որը նախատեսվում է վերաբաշխել նախարարության այլ միջոցառումներից, ուստի նախարարությունը ներկայումս նպատակահարմար չի համարում Ձեր առաջարկած փոփոխությունը: | |||
| 18 | Լիա Մարտիրոսյան 10.05.2025 22:17:47 | Նախագիծը ողջունելի է և կարևոր քայլ կրթական համընդհանուր հասանելիության ապահովման ուղղությամբ։ Այն կարող է էապես թեթևացնել սոցիալական բեռը անապահով ընտանիքների շահառուների համար։ Առաջարկում եմ վերանայել 14-րդ հոդվածի բ կետով սահմանված 50% հաճախելիության պահանջը՝ առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող ուսանողների դեպքում։ Նման դեպքերում հնարավոր են օբյեկտիվ պատճառներ, որոնց հետևանքով ուսանողները չեն կարող ապահովել պահանջվող մասնակցության շեմը։ Այդ խմբի շահառուների համար կարելի է սահմանել մեղմացված պայմաններ կամ նախատեսել լրացուցիչ կարգավորում։ | Շնորհակալություն առաջարկության համար: Ի սկզբանե նախատեսված էր շեմը սահմանել 80 %, սակայն հաշվի առնելով նաև Ձեր կողմից բարձրացված խնդիրները՝ շեմը առաջարկվում է սահմանել 50 %: | |||
| 19 | Անահիտ Իկիլիկյան 11.05.2025 11:42:19 | Ներկայացված նախագիծը կարևոր է ու խիստ նպատակային, քանի որ նպաստում է մանկավարժական աշխատողների, ուսանողների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, խթանում է կրթության որակի բարձրացմանը, ապահովում է ուսուցիչների մուտքը տարածաշրջանային և հեռավոր դպրոցներ: Տրանսպորտային ծախսերի բեռի թեթևացումը ապահովելու է հասանելիություն կրթությանը և մանկավարժական աշխատանքին: Նախագծում նշված են հստակ հեռավորության շեմեր, սակայն հաշվի չի առնվում այն փաստը, որ ուսանողներն ու մանկավարժական աշխատողները հաճախ օգտվում են միջհամայնքային և ներքաղաքային փոխադրամիջոցներից, որի դեպքում հեռավորության շեմը հասնում կամ գերազանցում է նախագծում նշված թվային արժեքը: Առաջարկում եմ՝ հաշվի առնելով վերոնշվածը, հաշվարկել փաստացի բնակության վայրից մինչև համապատասխան ուսումնական հաստատություն ընկած հեռավորությունը, և փոխհատուցել առնվազն միջհամայնքային փողադրամիջոցի ծախսերը: | Շնորհակալություն առաջարկության համար: Սակայն հաշվի առնելով փաստացի բնակության հասցեների հետ կապված հեռավորությունների հաշվարկման տեխնիկական բարդությունները՝ ընտրվել է բնակավայրերի միջև հեռավորությունները, որոնք ունեն նաև իրավական ակտով սահմանված մեծություններ: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում տեխնիկական բնույթի խնդիրների լուծման ուղղություններ գտնելու համար, որոնք ի հայտ գալու դեպքում քննարկվի նաև Ձեր առաջարկը: | |||
| 20 | Լիանա Սարգսյան 11.05.2025 18:14:10 | Այս նախաձեռնությունը կարևոր և ողջունելի քայլ է, որը նպատակ ունի անդրադառնալ մարզային կրթական համակարգում տարիներ շարունակ առկա մի հիմնախնդրի՝ ուսանողների և մանկավարժների տրանսպորտի հասանելիությանը։ Վստահ եմ, որ առաջարկվող փոխհատուցման նոր մեխանիզմը կնպաստի ոչ միայն կրթության և աշխատանքի հետ կապված ֆինանսական բեռի թեթևացմանը, այլ նաև կխթանի մասնագիտական կրթության մատչելիությունն ու ներգրավվածությունը մարզերում։ Հատկապես մարզային բնակավայրերում տրանսպորտի սահմանափակ հասանելիությունն ու բարձր ծախսերը հաճախ խոչընդոտում են կրթական գործընթացին լիարժեք մասնակցությանը։ Նոր կարգով նախատեսվող փոխհատուցման մոտեցումը կարող է էական դեր ունենալ այս մարտահրավերների հաղթահարման գործում։ | Շնորհակալություն դիտարկման համար, այն ընդունվել է ի գիտություն: | |||
| 21 | Սիրանույշ Մեժլումյան 12.05.2025 00:15:13 | Առաջարկում եմ՝ նախագծի 12 ա) ենթակետի մեջ եռամսյա բառը փոխարինել երկամսյա բառով: Հիմնավորում: Շատ ուսուցիչներ դժգոհում են, որ եռամսյա պարբերականությամբ ֆինանսավորման պարագայում, տվյալ ժամանակահատվածում, ավելանում է նրանց ֆինանսական ծանրաբեռնվածությունը: | Շնորհակալություն առաջարկի համար: Սակայն նախագծով նախատեսվում է կանխավճարային սկզբունքով եռամսյա պարբերականությամբ ֆինանսավորել հաստատությանը, իսկ հաստատությունը տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը պետք է տրամադրի ամսական կտրվածքով: Կարծում ենք այս մոտեցումը ավելի նպաստավոր է, քան Ձեր կողմից ներկայացված առաջարկը: | |||
| 22 | Սիրանույշ Մեժլումյան 12.05.2025 00:15:21 | Առաջարկում եմ՝ նախագծի 12 ա) ենթակետի մեջ եռամսյա բառը փոխարինել երկամսյա բառով: Հիմնավորում: Շատ ուսուցիչներ դժգոհում են, որ եռամսյա պարբերականությամբ ֆինանսավորման պարագայում, տվյալ ժամանակահատվածում, ավելանում է նրանց ֆինանսական ծանրաբեռնվածությունը: | Շնորհակալություն առաջարկի համար: Սակայն նախագծով նախատեսվում է կանխավճարային սկզբունքով եռամսյա պարբերականությամբ ֆինանսավորել հաստատությանը, իսկ հաստատությունը տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը պետք է տրամադրի ամսական կտրվածքով: Կարծում ենք այս մոտեցումը ավելի նպաստավոր է, քան Ձեր կողմից ներկայացված առաջարկը: | |||
| 23 | Սիրանույշ Մեժլումյան 12.05.2025 00:15:26 | Առաջարկում եմ՝ նախագծի 12 ա) ենթակետի մեջ եռամսյա բառը փոխարինել երկամսյա բառով: Հիմնավորում: Շատ ուսուցիչներ դժգոհում են, որ եռամսյա պարբերականությամբ ֆինանսավորման պարագայում, տվյալ ժամանակահատվածում, ավելանում է նրանց ֆինանսական ծանրաբեռնվածությունը: | Շնորհակալություն առաջարկի համար: Սակայն նախագծով նախատեսվում է կանխավճարային սկզբունքով եռամսյա պարբերականությամբ ֆինանսավորել հաստատությանը, իսկ հաստատությունը տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը պետք է տրամադրի ամսական կտրվածքով: Կարծում ենք այս մոտեցումը ավելի նպաստավոր է, քան Ձեր կողմից ներկայացված առաջարկը: | |||
| 24 | Հասմիկ Ջուլհակյան 13.05.2025 06:04:29 | Շատ կարևոր որոշում է՝ հաշվի առնելով մարզային և համայնքային բնակավայրերում բնակվող ազգաբնակչության հիմնականում ծանր սոցիալական վիճակը։ ՈՒսման վարձերին զուգահեռ, երբեմն տրանսպորտային ծախսերը դառնում են լրացուցիչ ֆինանսական բեռ և խոչընդոտ ուսանողների համար։ Սակայն ոչ բոլոր ուսանողներն են տեղյակ, որ նման կարգ գոյություն ունի, և որը կարող է մասամբ թեթևացնել նրանց ֆինանսական բեռը։ Պատշաճ տեղեկացված չլինելու պատճառով այդ ուսանողների մեծ մասը չի օգտվում այս օրենքի ընձեռած հնարավորությունից։ Նույնիսկ ուսումնական հաստատություն ընդունվելուց հետո էլ չեն իմանում իրենց այդ իրավունքի մասին։ ՈՒստի, առաջարկում եմ, որ կիրառվեն մեխանիզմներ ապագա և արդեն ներկա ուսանողներին պատշաճ ձևով տեղեկատվություն տրամադրելու համար: Ցանկալի է, որ այս ֆունկցիան դրվի ոչ միայն համապատասխան ուսումանկան հաստատության բարեխղճության վրա, այլ նաև ԿԳՄՍ նախարարության կողմից սոցիալական գովազդի կամ տեղեկատվական թերթիկների միջոցով այս կարգը հասցվի ուսանողներին։ | Շնորհակալություն առաջարկի համար: Նախարարությունը քայլեր կձեռնարկի հնարավորինս լայն իրազեկում ապահովելու ուղղությամբ: |