ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1779-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1779-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1779-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) (այսուհետ՝ ԱԴՌ Համաձայնագիր) պահանջներից, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2022 թվականին։ Համաձայնագրի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է ձևավորել ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների գործընթացը կանոնակարգող օրենսդրական դաշտ։
2012 թվականի փետրվարի 27-ին ընդունվել է «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» ՀՀ օրենքը, որով կանոնակարգվել են ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու բնագավառը: Ներկայումս աշխատանքներ են տարվում ոլորտի լիարժեք իրավական կարգավորման և օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունման ուղղությամբ, որոնք կապահովեն հանրապետության տարածքում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի իրականացումը և վերահսկողությունը։
1) Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին․
ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 23-րդ կետով նախատեսված է «Վտանգավոր ապրանքների ճանապարհային փոխադրումների ստուգումների միասնական ընթացակարգերի մասին» Խորհրդի 1995 թվականի հոկտեմբերի 6-ի 95/50/ԵՀ հրահանգով և «Վտանգավոր ապրանքների ներցամաքային փոխադրման մասին» Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի 2008/68/ԵՀ հրահանգով սահմանված իրավական կարգավորումները ՀՀ օրենսդրությանը ներդաշնակեցնելու միջոցառումը:
«Վտանգավոր ապրանքների ճանապարհային փոխադրումների ստուգումների միասնական ընթացակարգերի մասին» Խորհրդի 1995 թվականի հոկտեմբերի 6-ի 95/50/ԵՀ հրահանգը ուժը կորցրած է ճանաչվել, դրան փոխարինել է 2022 թվականի հոկտեմբերի 19֊-ին ընդունված Եվրոպական Խորհրդարանի և 2022/1999/EU հրահանգը՝ ավտոմոբիլային ճանապարհով վտանգավոր բեռների փոխադրման ստուգումների միասնական ընթացակարգերի մասին:
2) Ներկայացված նախագծի՝ Եվրոպական միության օրենսդրությանը համապատասխանեցման կամ մասնակի համապատասխանեցման (նաև չհամապատասխանեցման) պատճառների վերաբերյալ․ Ճանապարհային քարտեզի 2022/1999/EU հրահանգով սահմանվում են վտանգավոր բեռների փոխադրման ստուգումների ընթացակարգերը, որոնք ներկայացված որոշման նախագծի կարգավորումների շրջանակներում են, քանի որ ՀՀ-ում ստուգումներն իրականացվում են «Ստուգումների մասին» օրենքով, իսկ իրավախախտումների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով։
Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին է հանդիսանում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որի կողմից իրականացվող ստուգումների գործընթացի կազմակերպումը, տարեկան ժամանակացույցը և ընթացակարգերը սահմանված են տեսչական մարմնի գործունեությունը կանոնակարգող համապատասխան իրավական ակտերով։
«Վտանգավոր ապրանքների ներցամաքային փոխադրման մասին» Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի 2008/68/ԵՀ հրահանգով սահմանված իրավական կարգավորումները վերաբերում են երկաթուղային, ավտոմոբիլային և ջրային տրանսպորտով վտանգավոր բեռների ներպետական փոխադրումներին վերաբերող կարգավորումներին, որոնք իրականացվել են ԵՄ անդամ պետությունների կողմից։
ՀՀ օրենսդրությամբ՝ «Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու մասին» օրենքով և «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով արդեն իսկ սահմանված են վտանգավոր բեռների փոխադրումների ոլորտի կարգավորումները, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով՝ ոլորտի վարչական պատասխանատվության միջոցները։
Որոշման նախագծով վերը նշված հրահանգներին վերաբերելի գործողություն առերևույթ չի սահմանվում, սակայն վերահսկողական գործողությունների բովանդակությունը և հրահանգի կարգավորումներն առնչվում են ներկայացվող նախագծին:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1779-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ապահովելու վտանգավոր բեռների միջպետական փոխադրման գործընթացի մաքսային մարմինների կողմից, ինչը կապահովի հանրապետության տարածք մուտք գործող վտանգավոր բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցների փաստաթղթային պահանջների խախտումների բացառումը և հանրապետության տարածքում այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների կողմից վտանգավոր բեռների փոխադրումների ԱԴՌ համաձայնագրով նախատեսված պահանջների ապահովումը։
Որոշման նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1779-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետում ապրանքների և տրանսպորտային միջոցների ժամանման և մեկնման մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների շրջանակներում լրացնել ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու համար «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրով (ԱԴՌ) նախատեսված փաստաթղթերի ներկայացման պահանջ։
Որոշման նախագիծը մշակվել է Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի 2024 թվականի հունվարի 20-ի նիստի N ԿԱ/19-2025 արձանագրության 1-ին կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով՝ սահմանային անցակետերում վտանգավոր բեռների միջպետական փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար։ Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմին է հանդիսանում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, սակայն սահմանային անցակետերում տեսչական մարմինը ներկայացված չէ և չունի հնարավորություն լիարժեք վերահսկելու հանրապետության տարածք մուտք գործող վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին։ Որոշման նախագիծը նպատակ ունի կանխարգելելու առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների ապահովմամբ վտանգավոր բեռների միջպետական փոխադրումները։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և տեղական ինքնակառավարման մարմնինների բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծով պետական բյուջեի եկամուտներ և ծախսեր չեն նախատեսվում։
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Որոշման նախագծի ընդունումը կապահովի ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման պահանջները սահմանող օրենսդրության մշակումը՝ ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 39․1-ին կետի պահանջներին համապատասխան, կապահովի «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» ԱԴՌ եվրոպական համաձայնագրի պահանջներով նախատեսված օրենսդրական դաշտի ձևավորումը, ինչպես նաև ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 23-րդ կետի պահանջների կատարումը։
-
Обсуждалось
22.04.2025 - 08.05.2025
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 693
Принт