Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1779-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«————»—————2025 թվականի N ———-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1779-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1779-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետում «89-րդ և 92-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ ժամանման դեպքում նաև ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու համար «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրով (ԱԴՌ) նախատեսված փաստաթղթերը՝ վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականը, հատուկ վտանգավոր բեռների փոխադրումների դեպքում՝ տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից տրված հատուկ թույլտվություն։»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
-
Обсуждалось
22.04.2025 - 08.05.2025
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 673
Принт