Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի աղյուսակից հետո պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ․

«Սույն կետով սահմանված՝ ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը չի կիրառվում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում կառուցվող հասարակական և արտադրական նշանակության այն շինությունների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող այն անհատական բնակելի տների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է՝ ավելի քան նախագծային փաստաթղթերում նախատեսված (այդ թվում նախագծի կազմում ներկայացված փորձաքննության եզրակացությամբ սահմանված շինարարական աշխատանքների տևողության) կամ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներից առավելագույնի 1.5-ապատիկը:

Սույն պարբերությունում նշված դեպքերում ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը վերոնշյալ ժամկետի (1.5-ապատիկ) գերազանցող ժամանակահատվածի համար սահմանվում է 1.0:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի աղյուսակից հետո պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

 «Սույն կետով սահմանված՝ ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը չի կիրառվում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում կառուցվող այն շինությունների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է՝ ավելի քան նախագծային փաստաթղթերում նախատեսված (այդ թվում նախագծի կազմում ներկայացված փորձաքննության եզրակացությամբ սահմանված շինարարական աշխատանքների տևողության)  կամ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներից առավելագույնի 1.5-ապատիկը:

Սույն պարբերությունում նշված դեպքերում ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը վերոնշյալ ժամկետի (1.5-ապատիկ) գերազանցող ժամանակահատվածի համար սահմանվում է 1.0:»:

 

Հոդված 3 Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2023 թվականի հունվարի 1-ից հետո սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի տրամաբանությամբ կիրառված գույքահարկը ենթակա է վերահաշվարկման։»։

 

  • Обсуждалось

    18.04.2025 - 03.05.2025

  • Тип

    Закон

  • Область

    Градостроителство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2191

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: